«Երևանի պետական համալսարանի պաշտոնական փաստաթղթեր» ենթաբաժնում ներառված են ԵՊՀ կառավարման մարմինների և ստորաբաժանումների կանոնադրությունները, աշխատակարգերը, նրանց գործունեությունը սահմանող կանոնակարգերը, վարչական պաշտոնների ընտրության ընթացակարգերը:
Սույն ենթաբաժնում ներառված են նաև ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը և իրականացման ժամանակացույց-պլանը, համաձայն որոնց ԵՊՀ-ն պլանավորում և իրականացնում է իր գործունեությունը:
ԵՊՀ գործունեության արդյունավետության գնահատման համար պարբերաբար կազմվում է ԵՊՀ գործունեության գնահատման առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) լրակազմը, որտեղ վերհանվում են ԵՊՀ ձեռքբերումները և բարելավման կարիք ունեցող կողմերը: Այստեղ ներկայացված են վերջին հինգ տարիների (2014-2019) ԳԱՑ-երը:
Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:
Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ
Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am