ԱՄՓՈՓՎԵՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ
24.11.22
ԱՄՓՈՓՎԵՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի ուսանողներն ունկնդրեցին «Քաղաքացիական հասարակության ձևավորման առանձնահատկությունները անկախության տարիներին» խորագրով դասախոսություն, որին հաջորդեց ընդգրկուն քննարկում՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների ստեղծման և զարգացման ուղիների վերաբերյալ:

ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հետ փոխգործակցության շրջանակում ընթացիկ տարվա հոկտեմբերից մեկնարկել էր դասախոսություն-քննարկումների շարք ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողների համար: Այդ հանդիպումների նպատակն էր ԵՊՀ ուսանողներին ներկայացնել 2020-2021 թվականների՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հրատարակած «Հայաստանի Հանրապետության անկախությունը և ազատական բարեփոխումները» երկհատոր ժողովածուն և դրանում ընդգրկված 28 հոդվածները: Այդ հոդվածներից յուրաքանչյուրի վերաբերյալ ծավալվել են առանձին քննարկումներ՝ հիմնական շեշտադրումը կատարելով հոդվածների բովանդակությանը և կարևորությանը՝ հստակ անդրադառնալով մասնագիտական առանձնահատկություններին:

 

 

 

«Քաղաքացիական հասարակության ձևավորման առանձնահատկությունները անկախության տարիներին» խորագրով հոդվածի հեղինակը ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանն է: Վերջինս հանդիպման ժամանակ ներկայացրեց իր կատարած ուսումնասիրությունն ու պատասխանեց ուսանողների բազմաբովանդակ հարցերին:

 

Հանդիպմանը ներկա էր 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ անկախության հռչակագիրն ընթերցած Արամ Մանուկյանը, որը, ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության անկախությունը և ազատական բարեփոխումները» ժողովածուն, նշեց, որ դրա թարգմանված տարբերակը հասանելի է աշխարհի 20 գրադարաններում և 60 երկրների հայաստանյան դեսպանատներում:

 

 

Նշենք, որ հանդիպման ավարտին Ա. Մանուկյանը միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Աշոտ Ալեքսանյանին հանձնեց «Հայաստանի Հանրապետության անկախությունը և ազատական բարեփոխումները» երկհատոր ժողովածուի օրինակներ, ինչը հնարավորություն կտա ֆակուլտետի ուսանողներին մանրամասն ծանոթանալու քննարկումների ընթացքում արծարծված թեմաներին:

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am