«Էրազմուս+» շարժունության ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է հետևել ծրագրին վերաբերող հայտարարություններին, որոնք ուղարկվում են ԵՊՀ ուսանողների համալսարանական էլհասցեներին, ինչպես նաև տեղադրվում են ԵՊՀ կայքէջի «Օրացույց» բաժնում և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության՝ կայքէջի համապատասխան բաժնում:
Շարժունության ծրագրերի դիմումների ընդունման գործընթացը կազմակերպում է ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը: Մասնակցության դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել վարչություն յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր և հունվար-փետրվար ամիսներին:
Դիմումներին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
Փաստաթղթերը ներկայացնելու գործընթացից հետո վարչության կողմից ձևավորված հանձնաժողովը, ըստ ներկայացված փաստաթղթերի, կազմակերպում է հարցազրույց, որից հետո կատարում է թեկնածուների նախնական ընտրություն․ հանձնաժողովը գնահատում է թեկնածուների ներկայացրած փաստաթղթերը և լեզվի իմացությունը՝ ըստ հաստատված միավորների (ինքնակենսագրական՝ 20 միավոր, ակադեմիական տեղեկագիր՝ 25, մոտիվացիոն նամակ՝ 20, լեզվի իմացություն՝ 20, ուսումնառության համաձայնագիր՝ 25):
Հարցազրույցի փուլը հաղթահարելուց, ընդունող բուհի հաստատումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո անհրաժեշտ է դիմել տվյալ երկրի դեսպանատուն՝ մուտքի «D» կարգի արտոնագիր (Visa) ստանալու համար:
Նշենք, որ՝
Առավել մանրամասն տեղեկություններ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի և ֆինանսավորման մասին հնարավոր է գտնել ԵՊՀ կայքէջի «Էրազմուս+» բաժնում և «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Հարցերի և հավելյալ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (կենտրոնական մասնաշենք՝ 4-րդ հարկ՝ 408 սենյակ):
Կարինե Հովհաննիսյան
Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:
Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ
Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am