Մեր մասին
Ֆիզիկայի ֆակուլտետ




 

ՈՒԽ նախագահ՝ Վարդգես Գրիգորյան, (3-րդ կուրս, բակալավր)

Ծնվել է 1999թ֊ին, Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքում,շ։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում։

2018թ֊ի հունվարին զորակոչվել է բանակ:

2019թ֊ի հունվարից եղել է սերժանտական խորհրդի նախագահ։

2020թ֊ի հունվարին զորացրվել է և շարունակել ուսումը Ֆիզիկայի ֆակուլտետում։

Նույն տարվա սեպտեմբեր ամսին դարձել է ֆակուլտետի ՈՒԽ֊ի սպորտի պատասխանատու։

2021թ֊ի նոյեմբերի 16֊ին դարձել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԽ նախագահ։

Սովորում է Թումոյի 42 Երևան ծրագրավորման միջազգային դպրոցում:

 

Կարգախոսը, որով առաջնորդվում է՝

Սովորում ենք ինքներս մեր և ուրիշների սխալների վրա:

 

Գլխավոր նպատակը կամ երազանքը՝ Պիտանի լինել առաջին հերթին ինքս ինձ, իմ երկրի և ընտանիքի համար։

Իսկ երազանքս է տեսնել ազատ, անկախ և խաղաղ Հայաստան։

 

Ուսանողական խորհրդում եմ, որովհետև սիրում եմ այս կառույցը, սիրում եմ լինել տեղեկացված, և ինձ լավ եմ զգում, երբ կարողանում եմ թեկուզ փոքրիկ, բայց ինչ֊որ բանով օգտակար լինել ուսանողներին, ֆակուլտետին և համալսարանին։ Ինչպես նաև ուսանողական խորհուրդը դա մի մեծ ընտանիք է, ուր ընտանիքի բոլոր անդամները մտածում են միմյանց մասին։

 

Նախագահության անդամ` Վահե Մնացականյան

Ֆակուլտետի քարտուղար` Սալբի Վիրաբյան

 

Ֆակուլտետի պատվիրակներ`

Վահե Մնացականյան

Ասյա Հունանյան

Մարինե Թորոսյան

Նարեկ  Մաթևոսյան

Նելլի  Մամիկոնյան

Լիզա  Զեյնալյան

 

Ֆակուլտետի ՈւԽ անդամներ՝

Վարդգես  Գրիգորյան

Սալբի Վիրաբյանը

Վաղինակ  Գրիգորյանը

Սոնա  Ավագյան

Էրիկ  Գրիգորյան

 

Ֆակուլտետի ակտիվ անդամներ՝

Սալբի  Վիրաբյան

Ասյա  Հունանյան

Վաղինակ  Գրիգորյան

 

 

Ֆակուլտետի ՈւԽ գործունեությունը

Ֆիզիկայի ֆակուլտետը  ունի  ամբողջությամբ  նորացված  կազմ, ովքեր ունեն  հստակ  նպատակներ  և  նախագծեր: Ֆակուլտետը  կատարում  է  այցեր  շատ  դպրոցներ, աշակերտների շրջանում  ավելի  խորապես  ներկայացնելու  Ֆիզիկայի  դերը  մեր  կյանքում, և  ֆակուլտետի գործունեության  կարևորությունը  մեր  երկրի  համար: Պետք  բոլորս  հասկանանք և  գիտակցենք, թե որքան  են  մեր  երկրին անհրաժեշտ  լավ ֆիզիկներ  և  գիտնականներ: