Մեր մասին
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ

 

 

ՈւԽ նախագահ՝ Արփինե Երիմյան,(4-րդ կուրս, բակալավր)

 

2006-2018՝ Նոր Արտամետի միջնակարգ դպրոց

2018-մինչ օրս՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, տնտեսագիտություն մասնագիտություն (բակալավր)

2019-2020՝ ՏԿՖ ՈւԽ գիտակրթական հանձանժողովի ֆակուլտետային պատասխանատու

2020-2021՝ ՏԿՖ ՈւԽ քարտուղար

2021-մինչ օրս ՝ ՏԿՖ ՈւԽ նախագահ:

 

Կարգախոս, որով առաջնորդվում է՝  

Կարելի է հանձնվել միայն մահվան դեպքում, մնացած բոլոր պարագաներում դուք իրավունք չունեք սպիտակ դրոշ պարզել։

 

Կյանքիերազանք/նպատակ

Լինել լավագույններից մեկը թե իմ մարդ տեսակով,  թե մասնագիտացմամբ։       

 

Ուսանողական խորհրդում եմ, որովհետև սիրում եմ նոր ծանոթություններ, նոր ընկերներ։ Սիրում եմ բացի ուսումնական գործընթացից ժամանակս և էներգիաս ծախսել նաև այլ հաճելի գործընթացների վրա։ Եվ ամենակարևորը գրեթե երեք տարի է ինչ ՈւԽ-ն դարձել է իմ առօրյայի, կյանքի մի մասը։

 

Նախագահության անդամներՍուսաննա Համբարձումյան, Սարգիս Պետրոսյան

Ֆալուլետի քարտուղարներԳոհար Մկրտչյան

 

Ֆակուլտետիպատվիրակներ՝

1)Արփինե Երիմյան

2)Անահիտ Ջալոյան

3)Աննա Ծատուրյան

4)Մերի Ղազարյան

5)Ռիմա Սարգսյան

6)Արեկնազ Տոնոյան

7)Վերգինե Դանիելյան

8)Լուսինե Վարդանի

9)Մանե Մարգարյան

10)Մարիամ Մնացականյան

11)Սուսաննա Համբարձումյան

12)Սարգիս Պետրոսյան

13)Սաթենիկ Սարգսյան

14)Մարիամ Սարգսյան

15)Նարինե Բադալյան

 

Ֆակուլտետի ՈՒԽ անդամներն՝

1)Արփինե Երիմյան

2)Գոհար Մկրտչյան

3)Վերգինե Դանիելյան

4)Տաթև Մուսինյան

5)Սուսաննա Համբարձումյան

6)Անի Խառատյան

 

Ֆակուլտետիակտիվանդամներ

Վիկտորյա Մաթևոսյան

Լիլիա Վարդանյան

Անահիտ Սվազյան

Տաթև Սարգսյան

Արա Հովհաննիսյան

Նելլի Հովհաննիսյան

Սեդա Մովսեսյան

Նաիրուհի Մխիթարյան

Անահիտ Ղազարյան

 

Ֆակուլտետի ՈՒԽ գործունեությունը՝

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսսանողական խորհուրդը հանդիսանում է ֆակուլտետի ուսանողական ինքնակառավարման մարմին և գործում է համաձայն ԵՊՀ ՈՒԽ կանոնադրության: Ֆակուլտետի ուսխորհուրդի կազմակերպված միջոցառումները բավականին հագեցած են և պայմանականորեն կարելի է բաժանել 4 մասի` գիտակրթական , մշակութային, մարզական և ինտելեկտուալ: Իր գոյության ընթացքում ֆակուլտետի ուսանողական խորհրդի կողմից գիտակրթական միջոցառումներ կազմակերպելիս ուսանողական խորհուրդը համագործակցում է ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության հետ: Մասնավորապես կազմակերպվում են բիզնես խաղեր, բորսա, հանդիպումներ, սեմինար-քննարկումներ: Ֆակուլտետում ավանդույթ է դարձել ամենամյա ներֆակուլտետային ֆուտբոլի առաջնության կազմակերպումը, բացի այդ կազմակերպվում է բարեգործական ֆուտբոլայնի խաղ դասախոսների և ուսանողների միջև: Ուսանողական խորհրդի միջոցառումների ցանկում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում բարեգործական միջոցառումները, որոնցից կարելի է նշել ֆակուլտետի Ուխ նախաձեռնությամբ ուսանողների ամենամյա այցելությունը Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ դպրոց: Տարվա ընթացքում կազմակերպվում են գիտաճանաչողական այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր, ինչը 

հնարավորություն է տալիս ուսանողներին ծանոթ լինել իրենց պատմությանն ու մշակույթին, ինչպես նաև կառուցել ընդհանուր թիմային ոգի: Մարզամշակութային հանձնաժողովի ջանքերով կազմակերպվում են համերգ-միջոցառումներ նվիրված տարաբնույթ տոների: ՈւԽ միջոցառումների ցանկում հատուկ տեղ են զբաղեցնում հայրենասիրական միջոցառումները, քանի որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի գործունեության կարևոր ուղղություններից է նաև նոր սերնդին հայրենասիրական ոգով կրթելը և նրանց մեջ պահանջատիրական ոգին արթուն պահելը: Ֆակուլտետի ուսանողական խորհուրդը մասնակցում է նաև ՈՒԽ համահամալսարանական միջոցառումներին: Ահա այսպիսին է այսօր ներկայանում ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը, փորձելով ուսանողների համար անմոռանալի դարձնել յուրաքանչյուր օր: Հույս ունենալով տարեցտարի ընդլայնել իր գործունեության մասնակիցների շրջանակը, վերջինս ձեռնամուխ է լինում կազմակերպել բազմաթիվ միջոցառումներ, որոնք ավելի ու ավելի կհետաքրքրեն ուսանողներին: