Մեր մասին
Իրավագիտության ֆակուլտետ

 

 

ՈւԽ նախագահ՝ Գոհար Ավագյան, ասպիրանտ

2021թ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա,

2021թ.- ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրա

2020-2021թթ.- ՀՀ փաստաբանական դպրոց

2018թ.-2019թ.- ԵՊՀ իրավաբանական կլինիկայի իրավախորհրդատու

2019-2021թթ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ մագիստրատուրա (գործարարական իրավունք, գերազանցության դիպլոմ)

2015-2019թթ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, բակալավր (գերազանցության դիպլոմ)

 

Գոհար Ավագյանը առաջին կուրսից ընդգրկված է եղել ԵՊՀ Ուսանողական խորհրդի աշխատանքներին: 2016թ.-ից անդամակցելով ՈւԽ-ին` նա ակտիվորեն մասնակցել և կազմակերպել է մի շարք միջոցառումներ, ինչպիսիք են «Ուսանողական ինքնակառավարում 2016», «Բանակում 2017, 2019» ծրագրերը, 2017թ.-ին ընդգրկված է եղել «Ուսանողական ինքնակառավարում 2017» ծրագրի կազմակերպչական աշխատանքներում, 2019, 2020, 2021, 2022 թթ.-ին նույն ծրագրի շրջանակներում հանդես է եկել որպես  բանախոս, «Ռեկտորատ 2018» ծրագրի շրջանակներում զբաղեցրել է ԵՊՀ պրոռեկտորի պաշտոնը, մասնակցել մի շարք ներհամալսարանական և միջհամալսարանական դատախաղ-մրցույթների՝ այդ թվում Նելսոն Մանդելայի անվան միջազգային դատախաղ-մրցույթի գրավոր փուլին, ինչպես նաև GIZ կողմից կազմակերպված քաղաքացիական իրավունքի դպրոցին, հաղթող է ճանաչվել մշակութային մի շարք մրցույթներում, ներկայացրել համալսարանը «Ունիվերսադիա» 2017, 2018 թթ.-ի մրցույթներում, 2016թ.-ից սկսած մասնակցել է Արցախում իրականացվող բազմաթիվ միջոցառումների՝ ներգրավվելով դրանց կազմակերպչական աշխատանքներին, մասնակցել է «Իրազեկում 2019, 2020» ծրագրերի կազմակերպչական աշխատանքներին, «Իրազեկում 2021թ.» ծրագրին հանդես եկել որպես բանախոս, 2019թ. և 2021թթ.-ին «Հեքեթոն» ծրագրում ընդգրկված է եղել որպես մենթոր, 2020թ.-ին Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի կողմից ճանաչվել լավագույն ուսանող: Մասնակցել է մի շարք սեմինարների և գիտաժողովների՝ հանդես գալով գիտական զեկույցներով։

2017թ.-ից հանդիսանում է ֆակուլտետային գիտական խորհրդի անդամ։

2018թ.-ին ընտրվել է ֆակուլտետային ՈւԽ նախագահության անդամ, 2019թ.-ից հանդիսանում է ֆակուլտետային ՈւԽ նախագահ։

2020թ.-ին ընտրվել է ԵՊՀ գիտական խորհրդի անդամ։

Որպես ֆակուլտետային ՈւԽ նախագահ իրականացրել է ուսանողների պատշաճ ներկայացուցչությունը գիտական խորհրդի և դեկանատի նիստերի շրջանակներում, պարբերաբար լուսաբանել է Գիտական խորհրդում կատարված աշխատանքը, պահել ուսանողների և ֆակուլտետի միջև կապը, ողջ ընթացքում բարձրաձայնել ուսանողների խնդիրները, ֆակուլտետի աջակցությամբ կազմակերպել թե դասապրոցեսի արդյունավետությունը և թե քննությունների արդյունավետ բողոքարկումները:

Վերջինիս նախագահության ընթացքում ֆակուլտետային ՈւԽ-ն աչքի է ընկել առանձնահատուկ միջոցառումներով՝ ֆակուլտետի գլխավորությամբ աջակցել  Նոթինգհեմի Թրենթ համալսարանի հետ կազմակերպված համատեղ ծրագրերի իրականացմանը, կազմակերպել մի շարք բանավեճեր, դատախաղեր, համալսարանում հիմք է դրել պրակտիկ դասընթացների կազմակերպմանը, որոնց արդյունքում ուսանողները հնարավորություն են ստացել անցնելու պրակտիկա հեղինակավոր կառույցներում, իր ղեկավարությամբ ֆակուլտետում հիմք է դրել և իրականացվել իրավական իրազեկումներ ինչպես երևանյան դպրոցներում, այնպես էլ մեկնարկել և հաջողությամբ իրականացրել «Իրավական իրազեկումը մարզերում» ծրագիրը, սկիզբ է դրվել Օրենսդրական նախաձեռնություններին ուսանողների մասնակցության ծրագրի, ստեղծվել ֆակուլտետային մասնագիտացված բանավեճի և անգլերենի ակումբներ, 2021թ.-ին ստեղծվել և հաջողությամբ իրականացվել  «Իրավունքի ամառային դպրոց» ծրագիրը ավարտական դասարաններում սովորող աշակերտների համար։ Ֆակուլտետային ՈւԽ-ն մոնիթորինգի արդյունքում 2018, 2019, 2021 և 2022 թթ.-ին ճանաչվել է լավագույնը։ 

Նա ակտիվ գործունեություն է ծավալել ներհամալսարանական կյանքում՝ համատեղելով հասարակական ակտիվությունը և բարձր առաջադիմությունը:

Կազմակերպել և իրականացրել բազմաթիվ համագործակցություններ տարբեր կառույցների հետ, համատեղ գիտաժողովներ, մասնագիտությանը հարակից դասընթացների շարք, հեղինակավոր բանախոսների հետ հանդիպում-քննարկումներ՝ միևնույն ժամանակ մասնագիտականի հետ միշտ համադրվելով մշակութային ակտիվ կյանքը, իրականացվել են գրքերի քննարկումներ, վիկտորինաներ և մի շարք այլ միջոցառումներ, որոնց շնորհիվ ակտիվ է պահվել ուսանողության կյանքը՝ բարձրացնելով վստահությունը կառույցի հանդեպ և նպաստելով դասապրոցեսի լավագույնս կազմակերպմանը։

 

Կարգախոսը, որով առաջնորդվում է՝ Ես կպարտվեմ, եթե չճանաչեմ ինձ:

 

Կյանքում գլխավոր նպատակը կամ երազանքը՝

Տեսակով երազկոտ մարդուն էս հարցը էքզիստենցիալ կրիզիսի մեջ կարող է գցել)) Մի տաղանդ ունեմ՝ երազելու կարողությունը, և մի երազանք՝ չկորցնել այդ տաղանդը։

 

Ուսանողական խորհրդում եմ, որովհետև չկա ավելի մեծ երջանկություն, քան ինչ-որ մեկին պիտանի լինելու զգացողությունը։ Սա լավագույն վայրն է վերոշարադրյալ համատեքստում ինքդ քո առաջ մարտահրավերներ դնելու ու ինքդ քեզ հաղթահարելու համար։ Ես այստեղ եմ, որովհետև մարդը իր բնույթով սոցիալական էակ է, սա մինիհասարակության մոդել է՝ իր լավ և վատ կողմերով, որը կյանքի մեծ փորձ է տալիս, սովորեցնում աշխատել թիմի ներսում, լինել նրա մասը, ապրել պահի մեջ, ինքնադրսևորվել, հարթակ է ստեղծում պիտանին հաճելիի հետ համադրելու, դիմացինի համար անշահախնդրորեն լավը անելու, երբեմն նաև հիասթափվելու, բայց չնայած ամեն ինչին՝ ինքդ քեզ հավատարիմ մնալու, ընկերներ, մեծ շրջապատ ձեռքբերելու, պիտանին արժևորելու և գնահատելու ու ինքդ քեզ պիտանի զգալու, ինքդ քեզ բացահայտելու, ամենաանհավանական միջոցառումները կյանքի կոչելու ու մի պարզ ճշմարտություն հասկանալու համար՝ մենակ մարդը ոչնչի չի հասնում, այստեղ մենք մենակ չենք, մենք պայքարում ենք հանուն մի շատ ավելի սիրուն ու շատ ավելի մեծ գաղափարի համար, մենք կազմում ենք այդ մեծ գաղափարի մասնիկը:

Ֆակուլտետի ՈւԽ քարտուղար՝ Անի Ղիմոյան

 Ֆակուլտետի ՈւԽ նախագահության անդամներ՝ Եղեգնի Բաբայան, Դավիթ Թովմասյան

 

Ֆակուլտետի ՈւԽ պատվիրակներ՝

Գոհար Ավագյան

Եղեգնի Բաբայան

Դավիթ Թովմասյան

Նարեկ Պետրոսյան

Սեդա Վաղարշյան

Սուսաննա Գրիգորյան

Մարիամ Նիկոյան

Ռոբերտ Առաքելյան

Արփինե Սարգսյան

Անի Վարդանյան

Լիանա Սերոպյան

Գայանե Սարգյան

Անի Ղիմոյան

Հռիփսիմե Թադևոսյան

Անահիտ Մանուկյան

Իսկուհի Զաքարյան

Լիլիա Գրիգորյան

Թերեզա Դավթյան

Մայա Նադոյան

Յուրի Յոլյան

Հայարփի Մկրտչյան

Ալլա Տոնոյան

Ալիկ Պետրոսյան

Էլիդա Գրիգորյան

Արամ Հայդարցյան

Մանանա Դավթյան

Ալբերտ Սահակյան

Նարե Բադամյան

Էրիկ Մանուկյան

 

Ֆակուլտետի ՈւԽ անդամներ՝

Գոհար Ավագյան

Կարոլինա Հարությունյան

Եղեգնի Բաբայան

Հասմիկ Քոչարյան

Ժորա Բերնեցյան

Իգր Ղազարյան

Գարիկ Հովհաննիսյան

Մանե Խաչատրյան

Սամվել Միրզոյան

Թամարա Ղազարյան

Սոֆի Թումանյան

 

Ֆակուլտետի ակտիվ անդամներ`

Մանե Խաչատրյան

Սոնյա Համբարձումյան

Միլենա Արշակյան

Աննա Սուլեյմանյան

Սամվել Միրզոյան

Թերեզա Դավթյան

Մարիամ Սարգսյան

Լուիզա Զեյնալյան

Էլիզա Սարգսյան

Գարիկ Հովհաննիսյան

Անի Վարդանյան

Ալլա Տոնոյան

Լուսինե Մհերյան

Լիլիթ Գույումճյան

Սյուզաննա Հովհաննիսյան

Իշխան Քիշմիրյան

Դավիթ Պետրոսյան

Արտյոմ Վանեցյան

Անահիտ Մնացականյան

Նարե Թութունջյան

Մանե Մնացականյան

Արամ Հայդարցյան

Ալիկ Պետրոսյան

Էլիդա Գրիգորյան

Նարե Թութունջյան

Միշա Շախտանյան

Մանանա Դավթյան

Լիանա Օսիպյան

Նարե Խանդանյան

Միլենա Աղասյան

Ալբերտ Սահակյան

Նարե Բադամյան

Խաչիկ Պողոսյան

Մանե Խաչատրյան

Էրիկ Մանուկյան

Սեդա Փիլոյան

Մարիամ Արամյան

Արմեն Ստեփանյան

 

Ֆակուլտետի ՈւԽ գործունեությունը

Ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը իր գործունեությունը իրականացնելիս մշտապես հիմնվում է Ուսանողական խորհրդի կանոնադրական նպատակների վրա, դրանք հիմքում ունենալով՝ նախագծում և իրականացնում է միջոցառումներ ամենատարբեր ոլորտներում՝ մշակութայինից մինչև սպորտային, գիտական և իրավական:

 

Հիմնական ուղղություններն են՝

 

Ուսանողների շրջանում իրավունքների և պարտականությունների իրազեկվածության մակարդակի բարձրացումը

Ուսանողների մասնագիտական հետաքրքրության բավարարում

Ուսանողների մշակութային զարգացում

Մասնագիտական ժամանցի ապահովում

 

Այս ուղղություններով աշխատելիս ֆակուլտետում իրագործվում են ինչպես նոր գաղափարներ ու միջոցառումներ, այնպես էլ արդեն ավանդական բնույթ կրող միջոցառումներ՝ պարբերական իրազեկումներ, հանդիպումներ ուսանողների հետ, աջակցություն յուրաքանչյուր խնդրի առաջացման պայմաններում, մասնագիտական բազում հաջողված միջոցառումներ ընդհուպ մինչև պրակտիկայի կազմակերպում, դատախաղեր, ԱԺ մոդելներ, օրենսդրական նախաձեռնություններ, իրավունքի ամառային դպրոց, իրավական իրազեկումներ Երևանի և մարզերի դպրոցներում, դե իսկ մշակութային միջոցառումներն ու ժամանցը ուղեկիցն են գործունեության ողջ ընթացքին՝ մասնագիտական բանավեճերի, խաղ-մրցույթների, տաղանդավոր ուսանողների մասնակցությամբ համերգների կազմակերպման տեսքով:

 

Ֆակուլտետային ուսանողական խորհուրդը իրականացրել է ուսանողների պատշաճ ներկայացուցչությունը գիտական խորհրդի և դեկանատի նիստերի շրջանակներում, պատերազմական դրությամբ և համավարակով պայմանավորված պարբերաբար լուսաբանել է Գիտական խորհրդում կատարված աշխատանքը, պահել ուսանողների և ֆակուլտետի միջև կապը, բոլոր խնդիրները բարձրաձայնվել են ՈւԽ միջոցով, ֆակուլտետի աջակցությամբ կազմակերպել թե' դասապրոցեսի արդյունավետությունը և թե' քննությունների բողոքարկումը

 

Ֆակուլտետի գործունեության կարևորագույն սկզբունքներն են միշտ առաջ շարժվել, չվախենալ նոր գաղափարների իրագործումից, ամեն ինչ անել պրոֆեսիոնալ մակարդակում՝ պահպանելով համագործակցությունը պրոֆեսորադասախոսական կազմի, հեղինակավոր կառույցների հետ, օգնել միմյանց և դիմացիններին, և իհարկե մեծացնել հետաքրքրության շրջանակները՝ անընդհատ ոգևորելով և աշխատանքներին ներգրավելով նոր ուսանողների:

 

Իրավագիտության ֆակուլտետը վերջին չորս տարիներին ճանաչվել է լավագույնը, և սա ոչ թե կոչում է, այլ հավատարիմ թիմի՝ մեկ ընտանիքի, երկար, գեղեցիկ և նվիրված աշխատանքի արդյունք։