Մեր մասին
Ռուս բանասիրության ֆակուլտետ

 

 

ՈՒԽ նախագահ՝ Արուսյակ Գրբոյան, (բակալավր 3-րդ կուրս)

Ծնվել եմ ՀՀ Կոտայքի մարզի ք․Չարենցավանում 2001թ-ի հունիսի 21-ին։

 2007-2016թթ հաճախել է ք․ Չարենցավանի 3-րդ միջնակարգ դպրոցը։

2015-2016 ուսումնական տարում եղել է աշակերտական խորհրդի նախագահ։

2016-2019թթ հաճախել է ք․ Չարենցավանի №1 ավագ դպրոցը։

 2017թ-ից առ այսօր հաճախում է TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

2019թ-ի սեպտեմբերից առ այսօր սովորում է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետում։

 2019-2021թթ եղել է ֆակուլտետային արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատու։

 2021թ-ի փետրվարից համարվում է ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ։

2021թ.-ից հանդիսանում է ԵՊՀ Գիտական խորհրդի անդամ, ինչպես նաև ռուս բանասիրության ֆակուլտետի Գիտական խորհրդի անդամ:

 

Կարգախոսը, որով առաջնորդվում է՝ Չհանձնվել ոչ մի պարագայում։

 

Կյանքում գլխավոր նպատակը կամ երազանքը՝  

Ունենալ հզոր հայրենիք և ամեն ինչ անել նրա զարգացման համար։

Ունենալ ամուր ընտանիք և ամեն ինչ անել նրա խաղաղության համար։

Ունենալ սիրած աշխատանք և ամեն ինչ անել լավ մասնագետ լինելու համար։

 

Ես ուսանողական խորհրդում եմ, որովհետև

Ուխ-ն լավ հարթակ է ուսանողների հմտությունների դրսևորման, պիտանին հաճելիի հետ համադրելու, տեսական գիտելիքները գործնականում իրականացնելու համար։

Ուխ-ն ինձ տվել է մեծ շրջապատ ձեռքբերելու, ինքս ինձ պիտանի զգալու, ինքս ինձ բացահայտելու հնարավորություն:

 

Ֆակուլտետի քարտուղար` Կարինե Ղազարյան

 

Ֆակուլտետի պատվիրակներ`

Գրբոյան Արուսյակ

Գալստյան Էմիլյա

Խաչատրյան Վալյա

Անդրեասյան Օկսանա

Տոնոյան Սուսաննա

Կարինե Միսկարյան

 

Ֆակուլտետի ՈւԽ անդամներն են`

Սարգսյաան Աիդա

Գրբոյան Արուսյակ

Ղազարյան Կարինե

 Հովհաննիսյան Անի

 

Ֆակուլտետի ակտիվ անդամներ

Խաչատրյան Հասմիկ

Սուսաննա Հակոբյան

Մարիամ Մանուչարյան

Ռիմա Կոստանդյան

 

Ֆակուլտետի ՈւԽ գործունեությունը

 Ֆակուլտետային ուսանողական խորհուրդը կազմակերպում է միջոցառումներ, որոնք նպաստում են ուսանողների գիտական, մշակութային, սպորտային, ռազմահայրենասիրական և այլ ուղղություններով զարգացվածությանը։

 Պարբերական կազմակերպվում են իրազեկումներ, հանդիպումներ ուսանողների հետ, մասնագիտական սեմինարներ, քննարկումներ, բանավեճեր, այցեր գիտական և մշակութային կենտրոններ։

 Ամեն տարի տոնվում է արդեն ավանդույթ դարձած Մասլենիցա ռուսական ազգային տոնը։ Ուսանողները ծանոթանում են տոնի գլխավոր սիմվոլներին, հյուրասիրվում նրբաբլիթներով։

 Կազմակերպվում են միջոցառումներ, նվիրված ռուս գրողների հոբելյաններին, ինչպես նաև նկարահանվում տարատեսակ հոլովակներ նրանց մասին։

 Ուսանողական խորհուրդը ակտիվորեն համագործակում է դեկանատի հետ, անում ամեն հնարավորինը ուսանողների շահերն ու իրավունքները պաշտպանելու համար։