Մեր մասին
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ



Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական խորհուրդ

 

ՈՒԽ նախագահ՝ Սյուզաննա Գրիգորյան, (բակալավր 4-րդ կուրս)

 

2006-2015- հ.163 հիմնական դպրոցի շրջանավարտ

2015-2018- Թաթուլ Կրպեյանի անվան հ.62 ավագ դպրոցի շրջանավարտ

2018- առ այսօր Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժնի ուսանող

2019- ԵՊՀ ՈՒԽ արտաքին կապերի հանձնաժողովի անդամ

2020- ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի քարտուղար

2021-ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ:

 

Կարգախոսը, որով առաջնորդվում է՝

Չկարողանալ բառ գոյություն չունի, կա չցանկանալ:

 

Ուսանողական խորհրդում եմ, որովհետև... 

Անվերջ կարող եմ թվել որովհետևները`տեսական գիտելիքները գործնականում իրագործելու հնարավորությունը, անսահման հետաքրքիր ու զարմանահրաշ աշխարհ ունեցող անհատների հետ շփման հնարավորությունը, ջերմ մթնոլորտը, փորձի փոխանակումը, անընդհատ նորի բացահայտումը` նոր ընկերներ, նոր միջավայր, նոր գիտելիքներ ու նոր հնարավորություններ:

Ֆակուլտետի ՈՒԽ նախագահության անդամներ՝ Դավիթ Ափոյան, Խաչիկ Աբաջյան

Ֆակուլտետի ՈՒԽ քարտուղար՝  Արամ Ամիրջանյան

 

Ֆակուլտետի պատվիրակներ`

Ստեփանյան Մանե,

Էդուարդա Մարկոսյան,

Նազանի Ասատրյան,

Պետրոսյան Լուսինե,

Թադևոսյան Արթուր,

Ասլանյան Ջեմմա,

Աբգարյան Արաքս,

Մարգարյան Լիլիթ,

Դաթոյան Լիլիթ,

Էդվարդ Գրիգորյան,

Դիանա Աբգարյան,

Էլենի Ուզունյան,

Նալբանդյան Հայկ,

Հրանտ Ռուբենյան,

Անի Հարությունյան,

Վարդանյան Միլենա,

Ռիտա Ղազարյան,

Ելենա Իսրայելյան,

Մարիա Եսայան,

Նարե Զաքարյան,

Մարինե Սարգսյան,

Նոնա Հարությունյան,

Էմմա Ասլանյան,

Մարինա Հարությունյան,

Արման Եղոյան,

Տիգրան Աղաջանյան,

Գուրգեն Դանիելյան

 

Ֆակուլտետի ՈւԽ անդամներ՝

Սոնա Գևորգյան,

Սյուզաննա Գրիգորյան,

Գոհար Մարության,

Նատալի Տեր-Դավթյան,

Էլեն Մելիքյան,

Հովհաննես Յուքինյան,

Արամ Ամիրջանյան,

Նոնա Հարությունյան,

Աննա Դարբինյան,

 Էլեն Գիշյան

 

Ֆակուլտետի ակտիվ անդամներ

Ռոբերտ Գասպարյան,

Ամալյա Ղազարյան,

Նորիկ Սահակյան,

Տիգրան Ղլեջյան,

Կառլեն Վարդանյան

 

Ֆակուլտետի ՈւԽ գործունեությունը

Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ ֆակուլտետային ուսանողական խորհուրդը իրականացնում է ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանությունը, պարբերաբար հանդիպումներ է անցկացնում կուրսային անդամների հետ, ովքեր իրազեկում են ֆակուլտետում առկա խնդիրների մասին, որոնց էլ Ուսանողական խորհուրդը տալիս է պատշաճ արձագանք։ Ուխ-ն նաև մեծ ջանքեր է գործադրում ուսանողների իրավական գիտակցության բարձրացմանը նպաստելու համար, փորձում հնարավորինս բարձր մակարդակի վրա պահել նրանց միջև եղած կապը։ Կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, որոնք խթանում են ուսանողների և երիտասարդության արտալսարանային կրթությանը և ժամանցին՝ դարձնելով ուսանողական կյանքը ավելի հետաքրքիր և ինֆորմատիվ։ Ուսանողների տեսական, ինչպես նաև գործնական գիտելիքների բարձրացման և բարելավվման նպատակով կազմակերպվում է տարատեսակ հանդիպումներ ոլորտի կոմպետենտ անձանց հետ, ինչպես նաև ինտելեկտուալ խաղ-մրցույթներ՝ ինչպիսիք են՝ հրապարակախոսական «Խոսի'ր, թե կարող ես»,  մասնագիտական «Դիպլոմանիա», «Ինչ, որտեղ, երբ», «ԱԺ մոդել», «ԵՄ մոդել» և այլն:

Կազմակերպվում են տարատեսակ բանախոսություններ ու վեբինարներ, որոնք ուսանողներին տալիս են հնարավորություն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները անձամբ բանախոսներին հղելու համար:

Ուսանողական կյանքը ավելի հետաքրքրիր դարձնելու նպատակով ֆակուլտետում անցկացվում են Սպորտային լիգաներ` ֆուտբոլի, վոլեյբոլի, թենիսի և այլն: Այս ամենին զուգահեռ Ֆակուլտետի ուսանողների հոգևոր դաստիարակության և գեղագիտական զարգացման համար ուսխորհուրդը կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ նվիրված հայրենի և արտասահամանյան արվեստին և մշակույթին։ Բարձր մակարդակի վրա է գտնվում ուսանողների և ուսանողական խորհրդի միջև կապը ոչ միայն տետ-ա-տետ, այլ նաև առցանց հարթակում, որտեղ ֆակուլտետային ուսանողական խորհրդի կայքէջը ոչ միայն հետադարձ կապ է հաստատում ուսանողների հետ և տալիս նրանց հուզող հարցերի պատասխանները, այլ նաև պարբերաբար մասնագիտական բնույթի հրապարակումներ, իրազեկումներ և լուսաբանումներ է իրականացնում: