Մեր մասին
Աստվածաբանության ֆակուլտետ

 

 

 

ՈՒԽ նախագահ՝ Մերի Անտոնյան, (բակալավր 4-րդ կուրս)

 

Ծնվել է 24․07․2000թ

2006-2018թթ սովորել և ավարտել է  Շիրակի մարզի  գ․ Գուսանագյուղի միջնակարգ դպրոցը։

2018թ ընդունվել է Երևանի Պետական Համալասարանի  Աստվածաբանության ֆակուլտետ։

2019 ընտրվել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԽ-ի Գիթակրթական հանձնաժողովի պատասխանատու և նույն տարում ընտրվել է նաև ՈՒԽ քարտուղար։

2020թ ընտրվել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԽ նախագահը։

 

Կարգախոսը, որով առաջնորդվում է՝

Սիրիր մերձավորիդ ինչպես քո անձը:

 

Երազանքը կամ գլխավոր նպատակն  է՝

Մեկ անգամ լինել Հոգվարթսում։

 

Ուսանողական խորհրդում է, որովհետև...

Սիրում եմ մարդկանց։

 

Ֆակուլտետի  ՈՒԽ նախագահության անդամ՝ Ասյա Ղազարյան

 

Ֆակուլտետի ակտիվ անդամներ

Ասյա Ղազարյան

Մարի Առաքելյան

Դավիթ Գրիգորյան

 

Ֆակուլտետի ՈւԽ գործունեությունը

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ՈՒսանողական խորհուրդը ձևավորվել է 1999 թ.: Նախագահն է եղել Հ.Վ. Հովհաննիսյանը: Շուտով ձևավորել է Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողական միություն (ԱՖՈՒՄ), որի նպատակն էր միավորել ոչ միայն Աստվածաբանության ֆակուլտետի, այլև ԵՊՀ ուսանողությանը և զարգացնել նրա հոգևոր գիտելիքները: Արդեն 2005 թ. Աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ է ընտրվում է 3-րդ կուրսի ուսանող Վ.Մ. Պողոսյանը, որը նախագահել է մինչև 2008թ.: Նրա նախագահության շրջանում ֆակուլտետում նոր թափ է ձեռքբերում ՈՒսանողական խորհուրդը.

Ֆակուլտետի նախաձեռնությամբ ԵՊՀ ՈՒԽ-ում հիմնադրվեց Հոգևոր-մշակութային հանձնաժողով: 2008թ-ից նախագահ ընտրվեց Ա.Մ. Մարմարյանը, ով նախագահեց մինչև 2012թ.: Հաջորդը նախագահ է ընտրվում Հասմիկ Խաչատրյանը, ում էլ 2013 թ-ից հաջորդում է ներկայիս նախագահ Նազելի Հայարպետյանը:

Այս տարիների ընթացքում Ուսանողական խորհուրդը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր` միշտ մնալով ուսանողի կողքին և նրա իրավունքների պաշտպանը: Հիմնադրման առաջին իսկ օրերից ՈՒսանողական խորհրդում ձևավորվեցին մի շարք ավադույթներ.

Ֆակուլտետում սեպտեմբեր ամիսը ամբողջովին նվիրվում է առաջին կուրսեցիներին:

Այսպիսով առաջին կուրսեցիների ընդունելության արարողությունը տեղի է ունենում ամեն տարի սեպտեմբերի մեկին: ՈՒսանողական խորրդի կողմից նորեկներին է ներկայացվում ֆակուլտետն`իր ստորաբաժանումներով, ուսանողների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև նրանց են բաժանվում փոքրիկ հուշանվերներ :

Առաջինների դիմավորմանը հաջորդում է ուսանողների մերձեցմանը նպաստող պատմաճանաչողական այցը որևէ վանական համալիր: Ավանդույթի համաձայն այդ օրը մեզ ուղեկցում և գիդի դերն է ստանձնում, ֆակուլտետի սիրված և փորձառու դասխոսներից մեկը:

Պաշտոնապես առաջին կուրսեցիներին նվիրված թերևս վերջին միջոցառումը Թարգմանչաց տոնն ու ստուգման գրքույկների հանձնումն է , Նշենք, որ այս հրաշալի ավանդույթի հիմքն է դրել ֆակուլտետի հիմնադիր դեկան Շահեարքեպիսկոպոս Աճեմյանը:

ՈՒսանողական խորհրդի կողմից պարբերաբար կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ հոգևորականների հետ: Նշենք որ այս հանդիպումների նպատակն է ուսանողությանը հնարավորություն տալ ավելի սերտորեն առնչվել եկեղեցուն և լրացնել կրթական ծրագրի բացթողումները ոչ ֆորմալ միջավայրում:

Ֆակուլտետում ամանորյա միջոցառումընույնպես ամենամյա բնույթ է կրում: Ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն հենց այդ միջոցառման ժամանակ է տեղի ունենում ուսանողական և դասախոսական տարբեր անվանակարգերում ամենամյա մրցանակաբաշխությունը:

Փետրվարից ֆակուլտետում սկսվում են տոնվել եկղեցա-ժողովրդական տոները, որոնք կրում են «Տոնենք հայեցի»խորագիրը: Միջոցառումների շարքը  նպատակ ունի ուսանողության շրջանակներում ամրապնդել ազգասիորության և սեփական տոների կարևորման գիտակցումը: Մայիսյան տոներին կազմակերպվում են հանդիպումներ ազատամարտիկների հետ, ինչպես նաև արդեն ավանդական բնույթ է կրում ռազմահայրենասիրական միջոցառումները:

ՈւԽն իր վրա է վերցրել նաև ֆակուլտետի շրջանավարտների ավատրական վկայականների 
հանձման արարողության կազմակերպումը: