Մեր մասին
Արտաքին կապերի հանձնաժողով

Արտաքին կապերի հանձնաժողով

 

Հանձնաժողովի նախագահ՝ Գոհար Մարության, (միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 3-րս կուրսի ուսանող)

 

Ծնվել է 2001թ-ի օգոստոսի 24-ին ք. Երևանում:

2007-2016 թվականներին սովորել է Լևոն Միրիջանյանի անվան հ.155 հիմնական դպրոցում:

2016-2019 թվականներին սովորել է հ.109 ավագ դպրոցում։

2018թ-ին Life Dance Crew պարի դպրոցում հաճախել է ազատ ոճի սիրողական պարի դասընթացների։

2019-2021թթ-ին հաճախել է նկարչության մասնավոր դասընթացների։

2019թ-ին ընդունվել է Երևանի Պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժին։

2020թ-ի մարտի անդամակցել է ԵՊՀ Ուսանողական խորհրդի Արտաքին կապերի հանձնաժողովին։

2020թ-ի սեպտեմբերին ընտրվել է Արտաքին կապերի հանձնաժողովի փոխնախագահ։

2020թ-ի դեկտեմբերին ընտրվել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ուսանողական խորհրդի անդամ:

2021թ-ի սեպտեմբերին ընտրվել է Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ։

 

Կարգախոսը, որով առաջնորդվում է՝ Ապրել ներկայով

 

Ուսանողական խորհրդում եմ, որովհետև համալսարանական դասերը չափազանց քիչ են ուսանողական կյանքը լիարժեք վայելելու ու հիշողություններ ստեղծելու համար։ Ուսանողական խորհուրդը այն հարթակն է, որտեղ իմ ձայնը լսելի է, բոլոր գաղափարներս ստանում են աջակցություն ու կյանքի են կոչվում։

 

 

Հանձնաժողովի փոխնախագահ՝ Միլենա Թամրազյան

Հանձնաժողովի քարտուղար՝  Անի Մարտիրոսյան

 

Հանձնաժողովի ակտիվ անդամներ՝

Սանամիկ Մելիքյան

Տաթև Խլղաթյան

Հովսեփ Քաշանյան

Տաթևիկ Բոբոխյան

Նարեկ Սայադյան

 

Հանձնաժողովի գործունեությունը՝

Հանձնաժողովի հիմնական գործառույթներից է ուսման և կրթության հետ կապված լավագույն ծրագրերի, միջոցառումների ու կրթաթոշակների մասին ուսանողներին տեղեկացնելը։

Հանձնաժողովն ակտիվորեն համագործակցում է մյուս հանձնաժողովների, ինչպես նաև ԵՊՀ-ում և ԵՊՀ-ից դուրս գտնվող ուսանողական կառույցների հետ։

Հանձնաժողովի կողմից պարբերաբար կազմակերպվում են տեղեկատվական հանդիպումներ, վեբինարներ, ուսանողների շրջանում հետաքրքրություն ներկայացնող անձանց, կազմակերպությունների հետ։

Արտաքին կապերի հանձնաժողովի ամենամյա կազմակերպվող միջոցառումներն են՝

 «Էրազմուս», «DAAD» «EducationUSA» և այլ կրթական, կամավորական կազմակերպությունների հետ հանդիպումներ, որոնց ժամանակ ուսանողները ծանոթանում են տարբեր կրթաթոշակային, կամավորական ծրագրերին դիմելու կարգին, իրենց ընձեռնվող հնարավորություններին։

 «Միջազգային փորձի փոխանակում», որի ժամանակ ԵՊՀ-ի ուսանողները հանդիպում են մյուս այն ուսանողների հետ, ովքեր մասնակցել են տարբեր միջազգային փոխանակման ծրագրերի՝ ինչպես կրթական, այնպես էլ կամավորական և պատրաստ են կիսվել իրենց՝ արտերկրում ունեցած փորձով և տպավորություններով։

 Հանրահայտ անձանց հյուրընկալումը ԵՊՀ-ում, որի ժամանակ ուսանողները հնարավորություն են ունենում իրենց սիրելի դերասանների, հումորիստների, մարզիկների, երգահանների և այլ անձանց հետ հանդիպելու և հղելու իրենց հետաքրքրող հարցերը։

Մինչ օրս տեղի ունեցած հայտնի անձանց հետ հանդինումներն են Գարիկ Պապոյանի, «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալի դերասանական կազմի, «ArmComedy» հեռուստահաղորդման հաղորդավարներ Սերգեյ Սարգսյանի և Նարեկ Մարգարյանի հետ և այլն։

ԵՊՀ ՈՒԽ Արտաքին կապերի հանձնաժողովի ֆեյսբուքյան խմբի վարում, որի միջոցով ուսանողները իրազեկվում են կամավորական ծրագրերի, միջազգային կրթական ծրագրերի, ուսանողների համար նախատեսված աշխատանքի հայտարությունների, ուսանողական զեղչերի և այլ հետաքրքիր միջոցառումների մասին։

 Հանձնաժողովը արտաքին համագործակցության արդյունքում նաև ձեռք է բերում ԵՊՀ ուսանողների համար զեղչեր գրախանութներից և ուսանողների հետաքրքրության շրջանակում գտնվող այլ կազմակերպությունների հետ։