Մեր մասին
Գիտակրթական հանձնաժողով
 

Հանձնաժողովինախագահ՝ Սվետա Սահակյան, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանող

 

Ծնվել է 2000թ. դեկտեմբերի 13-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։

2007-2016թթ․- սովորել է Հովհաննես Թումանյանի անվան N2 միջնակարգ դպրոցում,

2016-2019թթ․- սովորել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ավագ դպրոցում։

Դպրոցում սովորելու տարիներին եղել եմ բավականին ակտիվ աշակերտուհի։

2018թ․- թիմի կազմում մասնակցել և հաղթել է բանավեճի ակումբի մարզային փուլում և հնարավորություն ստացել Արտաշատը ներկայացնել հանրապետական փուլում։

2019թ.- ընդունվել եմ ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիս բաժինը։

2019-2020թթ- ԵՊՀ ՈՒԽ Գիտակրթական հանձնաժողովի ֆակուլտետային պատասխանատու,

2021թ. Փետրվարից մինչ օրս ԵՊՀ ՈՒԽ Գիտակրթական հանձնաժողովի նախագահ։

 

Ուսանողական խորհրդում եմ, որովհետև

Ուսխորհուրդը այն հարթակն է, որի միջողոց հնարավորություն եմ ունենում օգտակար լինելու և ծառայելու հանուն վաղվա բարօրության։

Հանձնաժողովի փոխնախագահ՝ Էլեն Մնացականյան

Հանձնաժողովի քարտուղար՝ Էլեն Թևոսյան



Հանձնաժողովի ակտիվ անդամներ՝ 

Տաթևիկ Դավթյան

Քրիստինե Բայրամյան

Սերվի Էլոյան

Լյուդվիգ Հովսեփյան

Գայանե Խալաթյան

Մերի Հաջյան

Լիանա Սերոպյան

Գրիգոր Սարգսյան

Վարսեն Խալաթյան

Մերի Վադանյան

Լուսինե Հեպինյան

Քրիստինե Բայրամյան

Ջուլիա Տոնոյան

 

Հանձնաժողովի գործունեությունը՝

 

Գիտակրթական հանձնաժողովը զբաղվում է ուսանողների գիտական ու կրթական կյանքի բարելավմամբ։  

Հանձնաժովի գործառույթներից է ինտելեկտուալ խաղերի, մրցույթների, բանավեճերի, գիտահետազոտական ու գիտաճանաչողական արշավների, առաջատար մասնագետների կողմից դասընթացների, ուսանողներին հուզող թեմաների շուրջ քննարկումների միջոցով ուսանողների գիտակրթական կյանքի կազմակերպումը։

 

Հանձնաժողովին կից այժմ գործում է երկու ակումբ.

«Բանավեճիակումբ», որի նպատակն է զարգացնել ուսանողների գրագետ բանավիճելու հմտությունները, սերմանել ճիշտ վերլուծելու մեթոդաբանությունը, զարգացնել և դրդել ուսանողների ինքնադրսևորմանը և ինքնակատարելագործմանը։ Բանավեճի ակումբը գործում է 2021 թվականից որպես հանձնաժողովին կից մշտական գործող ակումբ։

«Ի՞նչ, որտե՞ղ , ե՞րբ ակումբ», որը գործել է 2021 թվականի հունիս և հուլիս ամիսներին և կունենա շարունակական բնույթ։ Ակումբի նպատակն է սովորեցնել մասնակիցներին, թե ինչպես ճկունության և բանալի բառերի օգնությամբ գտնել հարցերի պատասխանները, զարգացնել տրամաբանությունը և ավելացնել գիտելիքի պաշարը, ինչպես նաև ճիշտ կառուցվածքով հարցեր կազմել խաղի համար։

 

Ներկայումս ընթացքի մեջ է մեկ դասընթացների ծրագիր`«Գիտելիքի դպրոցը», որի մեկնարկը տրվել է 2021 թվականի հոկտեմբերին։ Ծրագրի նպատակն է ակադեմիական գիտելիքներից զատ ազատ լսարանային պայմաններում հնարավորություն տալ ուսանողներին զարգացնել գիտելիքներ իրենց նախընտրած ոլորտներում (իրավագիտություն, նորագույն տեխնոլոխիաներ, միջմշակութային հաղորդակցություն և այլն)։

 

«Արի՛ մրցենք» ամենամյա մրցաշարի շրջանակներում նույնպես գիտակրթական հանձնաժողովը անմասն չի մնում` կազմակերպելով «Արդյոք ովքե՞ր են», «Ամենախելացին», «Քառամարտ», «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղերը։