Մեր մասին
Ֆինանսատնտեսական հարցերով հանձնաժողով
 

Հանձնաժողովի նախագահ՝ Վարդան Եղիազարյան, Սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավր 3-րդ կուրսի ուսանող

2001թ-ի հունիսի 25-ին ծնվել է քաղաք Երևանում։

2007-2016թթ Սովորել է Աղ. Խանջյանի անվ. համար 53 միջնակարգ դպրոցում։

2016-2017թթ ԵԻՊՔ-ի (Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ) Մեխատրոնիկա և ռոբոտաշինության բաժնում սովորել է 1-տարի։

2017-2019թթ սովորել է Շենգավիթի համար 46 ավագ դպրոցում։

2019թ-ից սովորում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիոլոգիա բաժնում։

Մասնակցել է.

«Հեքեթոն 2019»-ի ծրագրի դասընթացներին

«Ինքնակառավարում 2020» ծրագրի մասնակից։

«Ինքնակառավարում 2021» ծրագրում եղել է խմբի ղեկավար։

«Հեքեթոն 2021» ծրագրի աշխատակազմի ղեկավար։

«Իրազեկում 2021» ծրագրի աշխատակազմի ղեկավար։

 

Ես ուսանողական խորհրդում եմ, որովհետև այստեղ կարելի է ուրախացնել և ուրախանալ, զարգանալ ու զարգացնել, սովորել ու սովորեցնել, անշահախնդիր օգնել և առանց օգնություն խնդրելու օգնություն ստանալ դիմացինից, այլ կերպ ասած, Ուսանողական խորհրդում եմ, որովհետև այստեղ կա փոխադարձ ջերմ ու ընկերական մթնոլորտ: Եվ, իհարկե,այս ամենից բացի ՈւԽ-ն պաշտպանում և օգնում է ուսանողին։

 

Հանձնաժողովի գործունեությունը

ԵՊՀ ՈւԽ ֆինանսատնտեսական հանձնաժողովը իրականացնում է ՈՒԽ ֆինանսական միջոցների ղեկավարում և կոորդինացում, ինչպես նաև կատարում է ԵՊՀ ֆինանսատնտեսական իրավիճակի ուսումնասիրություններ: