Մեր մասին
Սոցիալական հարցերով հանձնաժողով
 

Հանձնաժողովի նախագահ՝ Արփի Բարսեղյան, Իրավագիտության ֆակուլտետ 4-րդ կուրս

Ծնվել է 1999թ. Դեկտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզ քաղաք Վարդենիս:

2006-2014թթ. Սովորել է Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցում:

2014-2017թթ. Սովորել է Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցում:

2017թ-ին ընդունվել է Երևանի Պետական համալսարանի «Իրավագիտության» ֆակուլտետ, բակալավր:

2018թ.-ից Հանդիսացել է ԵՊՀ ՈւԽ ակտիվ անդամ:

2018թ.-ից Իրավագիտության ֆակուլտետի ՈւԽ ընտրված պատվիրակ:

2019թ.- Մոնիթորինգի և զարգացման հանձնախմբի ֆակուլտետային պատասխանատու:

2019թ.- Գիտակրթական հանձնաժողովի քարտուղար:

2021թ.- ԵՊՀ ՈւԽ նախագահության անդամ:

2021թ.- ԵՊՀ ՈւԽ HR և սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ:

 

Կարգախոս,որով առաջնորդվում է՝

Ապրել ներկայով

 

Կյանքում գլխավոր նպատակը կամ երազանքը՝

Կյանքում մեր նպատակներն ու երազանքները անընդհատ շարժվող շղթայում են, մենք էլ՝  հենց շղթայի կենտրոնում:

Իմ կարծիքով մեր երազանքներն են, որ ժամանակի ընթացքում ավելի հասունանալով դառնում են արդեն նպատակներ ու ի կատար արված գործեր: Առաջնային նպատակներս շատ են, երևի այս պահին պարզապես չեմ ցանկանա բարձրաձայնել դրանց մասին, միայն կասեմ, որ կարևորը  երազանքներից սկսելն է նպատաներին հասնելու համար:

Հաղթեք ձեր երազանքներին:

 

Ուսանողական խորհրդում եմ, որովհետև յուրաքանչյուր անհատի հնարավորություն է տալիս զարգանալու և ինքնակրթվելու: Ուսանողական խորհուրդը ինձ սովորեցրել է արժևորել ժամանակը, տվել է շատ ընկերներ և սովորեցրել է ամեն հավանական ու հնարավոր շատից ընտրել միայն արժանին:

 

Հանձնաժողովի քարտուղարՆատալի Տեր-Դավթյան

Հանձնաժողովի փոխնախագահՄարգարիտ Վարդանյան

 

Հանձնաժողովի ակտիվ անդամներ՝

Մերի Հաջյան

Էլեն Թարփոշյան

Գայա Օրդուխանյան

Լյուսինե Առաքելյան

Լուիզա Թորոսյան

Լիլիա Հակոբջանյան

Ռոբ Առաքելյան

Հրանտ Ռուբենյան

Էմմի Նիկոյան

 

Հաձնաժողովի գործունեություն

HR և սոցիալական հարցերով հանձնաժողովը ԵՊՀ ՈւԽ 9 հանձնաժողովներից մեկն է:

Հանձնաժողովը կազմակերպում և իրականցնում  է մարդկային ռեսուրսների կառավարումը ՈւԽ-ում և զբաղվում է սոցիալական հարցերով:

Հանձնաժողովը կազմակերպում է ուսանողական խորհրդի նոր անդամների հայտագրումը, կազմում է ուսանողների բազա, հետևում է թափուր հաստիքների լրացմանը, իրականացնում և պարտադիր կերպով մասնակցում է հարցազրույցներին:

Հանձնաժողովի գործառույթներից է նաև ուսանողական խորհրդի ներսում մարդկային ռեսուրսների կառավարումը, որն իրենից ենթադրում է ուսանողական խորհրդի միջավայրում ռազմավարական և հետևողական մոտեցում ուսանողական խորհրդի առավել արժեքավոր ակտիվների կառավարմանը, ակտիվ ուսխորհրդականների՝ ովքեր աշխատում են ուսանողական խորհրդի հիմնական նպատակների իրականացման համար, գործունեության վեր հանումը, բնութագրեր տրամադրելը:

Սոցիալական մասով հանձնաժողովը պարբերաբար կազմակերպում է բարեգործական այցեր, միջոցառումներ  և խաղեր: