Մեր մասին
Մարտական պատրաստության ակումբ
 

Հանձնաժովի նախագահ`Լիպարիտ Ղազարյան (Միջազգային հարաբերություններ)

 Ծնվել է 1994թ հուլիսի 27-ին:

2001-2010թթ սովորել է Արմավիրի մարզի Հուշակերտի միջնակարգ դպրոցում:

2010-2012թթ ուսումը շարունակել է Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում;

2012թ-ին ընդունվել է ԵՊՀ «Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ»-ի «Քաղաքագիտություն» բաժին:

2012թ նոյեմբերին համալրել է ՀՀ ԶՈՒ շարքերը՝ ծառայելով ՀՀ ԶՈՒ առանձին ուսումնական հրետանային գնդում:

2013-14թթ ծառայությունը շարունակել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում որպես Հրետանու պետի կառավարման դասակի հետախուզական ջոկի հրամանատար, դասակի հրամանատարի տեղակալ, հրետանու հետախույզ:

2013-14թթ ընթացքում ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների կողմից արժանացել է թանկարժեք նվերների, զորամասի հրամանատարի հրամանով պարգևատրվել «Սերժանտ», «Ավագ սերժանտ» զինվորական կոչումներով, «Քաջարի մարտիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշաններով, բազմաթիվ պատվոգրերով, շնորհակալագրերով:

2014թ պարգևատրվել է «Հայ ասպետ» կրծքանշանով:

2015թ-ին ստացել է Հայ կրթական հիմնարկության կողմից կրթաթոշակ 2015թ-ից ԵՊՀ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի հիմնադիրներից է, 3-րդ ջոկի հրամանատար:

2016թ ապրիլին կամավորագրվել է՝ հանդես գալով ԵՊՀ կամավորական ջոկատի կազմում:

2016թ-ին պարգևատրվել է ԵՊՀ ՈՒԽ արծաթե հուշամեդալով: 2016թ-ին ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով:

2016թ-ին ընտրվել է ԵՊՀ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի փոխնախագահ:

2018թ-ից ԵՊՀ ՈՒԽ Լ.Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախագահն է:

 2018թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ «Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ»-ի «Քաղաքագիտություն» բաժին:

 2018-2020թթ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ «Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ»-ի «Տարածաշրջանային քաղաքականություն» բաժինը` ստանալով մագիստրոսի աստիճան։

2020թ. ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի ասպիրանտ է։

 

Կարգախոս

Սերունդներին պետք է շրջել դեմքով դեպի հայրենիքը։

 

Կյանքի գլխավոր նպատակ/երազանք

Նպատակներին հասել եմ ազնիվ աշխատանքով, շատերը, թերևս, առջում են։ Ժամանկի հարց է։ Բայց հաջողված բիզնեսն ու ամուր ընտանիքը պահի հրամայականն են, և, որ ամենակարևորն է, երբեք չհանձնվել։

Հանձնաժողովի քարտուղար՝ 

Մերի Մանուկյան

 

Հանձնաժողովի ակտիվ անդամներն են՝

Տիգրան Գրիգորյան

Թագուհի Մկրտչյան

Վարդուհի Կիրակոսյան

Տաթև Ղուկասյան

Իննա Թումանյան

Նելլի Գրիգորյան

Կարեն Գիժլարյան

Աշոտ Ստեփանյան

Վարազդատ Աբրահամյան

Մերի Մանուկյան


Հանձնաժողովի գործունեությունը

Միավորել ուսանողներին և ստեղծել անմիջական շփման հնարավորություն։

Կազմակերպվելիք մարտական պատրաստության ծրագրերի միջոցով ապահովել առողջ մրցակցություն և ակտիվ ժամանց։

Ուսանողների շրջանում զարգացնել մարտական պատրաստականության վիճակը և աջակցել ռազմահայրենասիրական դաստիարակությանը։

Ավելացնել ուսանողների ռազմական գիտելիքները` կազմակերպելով դասընթացներ և քննարկումներ։

Կազմակերպել այցելություններ ՀՀ ՊՆ զորամասեր, ուսանողներին ծանոթացնել մարտական հերթապահության նրբություններին, զինվորների և սպաների առօրյային։