Մեր մասին
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ

Ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանում:

 

2005-2011թթ.    Վազգեն Առաջին կաթողիկոսի անվան թիվ 168 հիմնական դպրոց

2005-2012թթ.    Միրզոյանի անվան թիվ 5 Երաժշտական դպրոց, Ջութակի բաժին

2011-2016թթ.    ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան «ՖԻԶՄԱԹ» հատուկ դպրոց

2016-2018թթ.    ԵՊՀ «Ռադիոֆիզիկա» ֆակուլտետ, «Կիսահաղորդիչների Ֆիզիկա և Միկրոէլեկտրոնիկա» բաժին

2019-առ այսօր   ԵՊՀ «Ռադիոֆիզիկա» ֆակուլտետ, «Գերմեծ Ինտեգրալ Սխեմաների Նախագծում» («Synopsys») բաժին

 

Գործունեություն 

    Համալսարանում առաջին կուրսից որպես կամավոր մասնակցել է ՈւԽ աշխատանքներին,  իսկ 2-րդ կիսամյակում ընտրվել է ֆակուլտետի ՈւԽ  պատվիրակ։

    Մասնակցել է «Զարգացում 2» ծրագրին։

   «Ինքնակառավարում 2018», «Իրազեկում 2018», «Իրազեկում 2019», «Հեքեթոն» և շատ այլ միջոցառումներում ընդգրկվել է որպես աշխատակազմի անդամ։

    2019թ.-ի փետրվարից ֆակուլտետի ՈւԽ նախագահ է:

  Ուսանող-անդամ է ԵՊՀ Գիտական խորհրդում, ֆակուլտետի Գիտական խորհրդում, Որակի Ապահովման հավատարմագրման հանձնաժողովում, բնագիտական թևի մրցութային հանձնաժողովում: Բնապահպանական ակումբի անդամ է։

 

Կարգախոս, որով առաջնորդվում է

    Չունեմ կարգախոս, բայց տարբեր իրավիճակների համար ունենում եմ հստակ դիրքորշումներ, որով և առաջնորդվում եմ։

 

Կյանքում գլխավոր նպատակը կամ երազանքը՝

    Ամենամեծ երազանքներս են՝ ունենալ սեփական համալսարան, հզոր և ուժեղ հայրենիք: Ինքս էլ փորձում եմ իմ կատարած քայլերով հզորացնել և ուժեղացնել մեր հայրենիքը և կցանկանամ, որ յուրաքանչյուր հայ իր մեջ ունենա այս երազանքը։

 

Ուսանողական խորհրդում եմ, որովհետև․․․․․

    Ուսանողական խորհուրդը ինձ համար ուղղակի ուսանողական կառույց կամ ներկայացուցչական մարմին չէ։ Ուսորհուրդն ինձ համար մեծ ընտանք է, որտեղ բոլորը ունեն մի նպատակ և իրենց քայլերը կատարում են համաչափ։ Մի տեղում են հավաքվում տարբեր բնագավառների ուսանողներ և փորձում են իրագործել կամ լուծել որևէ խնդիր։ Այստեղ ուսանողները կարող են ստանալ այնպիսի գիտելիքներ և փորձ, որը չեն կարող ստանալ երևի ոչ մի տեղ։ 

Իսկ ամենավերջում՝ ուսխորհրուրդը տալիս է մարդուն մեծ շրջապատ, որը պատրաստ է աջակցել յուրաքանչյուր հարցում։

 

 

 

Ֆակուլտետի ՈՒԽ անդամներ՝

Նարեկ Մարգարյան – 4-րդ կուրս, (Նախագահ)

Միհրան Բալբուչակյան – 2-րդ կուրս

Բաբկեն Հովհաննիսյան – Ասպ․ 1-ին կուրս

Միշա Հովհաննիսյան – Մագ․ 2-րդ կուրս

 

Ֆակուլտետի ՈՒԽ պատվիրակներ՝

Գոռ Օհանյան (Նախագահության անդամ)

Նարեկ Մարգարյան

Սևակ Ղուկասյան

Ռուբեն Միրոյան

Արթուր Մարգարյան

Նարիա Գասպարյան

Դավիդ Համբարյան

Միհրան Բալբուչակյան

Բաբկեն Հովհաննիսյան

Միշա Հովհաննիսյան

Միշա Աղամալյան

 

Ֆակուլտետի ՈւԽ գործունեություն`

   Ֆակուլտետային ուսանողական խորհուրդը կազմակերպում է միջոցառումներ, որոնք նպաստում են ուսանողների գիտական, գիտաճանաչողական, մշակութային, ռազմահայրենասիրական, սպորտային և այլ ուղղություններով զարգացվածությունը մեծացնելուն։

 Մշտապես կազմակերպվում են միջոցառումներ, որոնց շրջանակներում  ուսանողներին ներկայացնում են իրենց պարտականությունները և իրավունքները։ Հատուկ առաջին կուրսեցիների համար իրանականցվում է «Իրազեկում» ծրագիրը, որի ֆակուլտետային փուլում ուսանողներին ծանոթացնում են իրենց իրավուքների, ֆակուլտետի և համալսարանի հետ։

     Պարբերաբար կազմակերպվում են այցեր գիտական և մշակութային կենտրոններ՝ ուսանողների գիտաճանաչողական և մշակույթային կողմերը զարգացնելու համար։