Մեր մասին
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն

ՈՒԽ նախագահ՝ Մարգարիտա Ոսկանյան, (բակալավր 4-րդ կուրս)

 

Ծնվել է 2000 թ. սեպտեմբեր 3-ին Լոռու մարզի Արևածագ գյուղում:

2006-2018 թթ. սովորել Արևածագի Կարո Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոցում:

2018 – առ այսօր – սովորում է ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի սոցիալական մանկավարժություն բաժնում:

2018-2019 թթ. -  Ուսանողական խորհրդի գիտակրթական  հանձնաժողովի ֆակուլտետային պատասխանատու:

2019 թ. -  Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ՈւԽ նախագահության անդամ:

2019-2021 թթ. – Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ՈւԳԸ քարտուղար:

2020 թ. - առ այսօր - ֆակուլտետային Գիտական խորհրդի անդամ

2021 – առ այսօր – Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ՈւԽ նախագահ:

2021 թ. – ճանաչվել է Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի բակալավրիատի լավագույն ուսանող:

 

Կյանքում գլխավոր նպատակը կամ երազանքը՝ 

Չկա ազատություն, երբ ապրում ես ուրիշի գծած սահմաններում։

 

Ուսանողական խորհրդումեմ, որովհետև Այն տալիս է ինքնաբացահայտման և ինքնաիրացման, նոր ընկերներ ձեռք բերելու, սովորելու ու սովորեցնելու հնարավորություն:

 

 Ֆակուլտետի ՈՒԽ քարտուղար՝

Լիլիթ Աղամալյան

 Ֆակուլտետի ՈՒԽ նախագահության անդամ՝

Քրիստինե Շահվերդյան 

 

Ֆակուլտետի ՈՒԽ պատվիրակ-անդամներ՝

Մարգարիտա Ոսկանյան

Քրիստինե Շահվերդյան

Լիլիթ Աղամալյան

Արուս Ավագյան

Մանե Ալեքսանյան

Արմինե Թորանյան

 

 

Ֆակուլտետի ակտիվ անդամներ՝

Հարությունյան Անի

Ղազարյան Սոնա

Հովսեփյան Քրիստիա

Քարամյան Անուշ

 

Ֆակուլտետի ՈւԽ գործունեություն՝

Ֆակուլտետային ուսանողական խորհուրդի հիմնական աշխատանքներն ուղղված են ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանությանը, իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը, բուհի կառավարման մարմիններին արդյունավետ մասնակցությանը, ուսանողների՝ մշակութային, գիտակրթական և ռազմահայրենասիրական ոգու բարձրացման ոլորտներում ակտիվ մասնակցությանը, մասնագիտական հմտությունների զարգացմանը:

Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվում են իրազեկումներ` ուսանողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, գիտաճանաչողական և մշակութային այցեր թանգարաններ, պատկերասրահներ,  ցուցահանդեսներ, տարբեր թեմաներով սեմինար-քննարկումներ , բանավեճեր, հանդիպումներ,  ինտելեկտուլ և ժամանցային խաղեր: