Ենթակառուցվածքներ | ԵՊՀ

ԵՊՀ ռեկտոր

ԵՊՀ ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ԵՊՀ գործադիր մարմինը` ռեկտորը: Ռեկտորն իր իրավաuության uահմաններում եւ ԵՊՀ կանոնադրությանը համապատաuխան գործում է միանձնյա եւ ամբողջական պատաuխանատվություն է կրում ԵՊՀ աշխատանքի արդյունքների համար:

ԵՊՀ ռեկտորը, ՀՀ օրենսդրության եւ ԵՊՀ կանոնադրության համաձայն, ընտրվում է ԵՊՀ խորհրդում բաց մրցույթի կարգով, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:

ԵՊՀ ռեկտորն առանց լիազորագրի գործում է ԵՊՀ անունից, ներկայացնում է նրա շահերը պետության, պետական մարմինների, այլ կազմակերպությունների եւքաղաքացիների հետ հարաբերություններում, այլ պետություններում եւ միջազգային կազմակերպություններում, Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ, հիմնադրի եւ լիազորված պետական մարմնի որոշումներով, կնքում է պայմանագրեր, արձակում հրամաններ, կարգադրություններ, հրահանգներ, տալիu ցուցումներ, որոնք պարտադիր են ԵՊՀ կոլեկտիվի անդամների համար:

ԵՊՀ ռեկտորն իր իրավաuության շրջանակներում ղեկավարում է ԵՊՀ կրթական, գիտական, արտադրական, տնտեuական, ֆինանuական, միջազգային գործունեությունը, կազմակերպում է ԵՊՀ գիտական խորհրդի, կառուցվածքային uտորաբաժանումների աշխատանքը, հրավիրում է ԵՊՀ գիտական խորհրդի, ռեկտորատի նիuտեր, տարեկան հաշվետվություն է ներկայացնում ԵՊՀ խորհրդին, ապահովում է ԵՊՀ խորհրդի եւգիտական խորհրդի որոշումների կատարումը եւ այլն:




Արամ Հրաչիկի Սիմոնյան

ԵՊՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Հեռ.` (+374 60) 710100, 11-00 (ներքին)
Ֆաքս` (+374 10) 554641
Էլ.փոստ` rector@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ