Ենթակառուցվածքներ | ԵՊՀ

Գիտակազմակերպական վարչություն
1979 թվականին ԵՊՀ-ում ստեղծվել է «Գիտահետազոտական մաս» կառույցը, որը 2006 թվականին վերանվանվել է «Գիտահետազոտական վարչություն», 2007 -2015թթ.՝ Գիտակազմակերպական բաժին, իսկ 2016թ.-ից այն կոչվում է Գիտակազմակերպական վարչություն:

ԵՊՀ գիտակազմակերպական վարչությունը համակարգում է Երևանի պետական համալսարանի գիտական քաղաքականության ուղղված հարցերը: Կազմում և ՀՀ Գիտության պետական կոմիտեին է ներկայացնում ԵՊՀ-ի կողմից հաստատված գիտական անձնագիր: Կազմակերպում է ՀՀ ԳՊԿ կողմից հաստատված պետական ֆինանսավորմամբ Grant-թեմատիկների ծառայությունների մատուցման պայմանագրերի հաստատումը: ՀՀ ազգային վիճակագրության ծառայություն է ներկայացվում ԵՊՀ պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական թեմաների վիճակագրությունը: ՀՀ ԳՊԿ է ներկայացնում բազային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում ներկայացված գիտական աստիճաններ ունեցող գիտաշխատողների մասին տվյալները: Մասնակցում է գիտահետազոտական ստորաբաժանումներում մշակվող գիտահետազոտական և կոնստրուկտորական փաստաթղթերի չափագիտական փորձաքննության անցկացմանը:

ԵՊՀ գիտակազմակերպական վարչությունը համակարգում է նաև ԵՊՀ-ի կողմից կազմակերպված և անցկացված միջազգային ու հանրապետական գիտաժողովների աշխատանքները: Համակարգում է ԵՊՀ գիտական աշխատակիցների արտոնագրային արժեք ունեցող աշխատանքների վերաբերյալ մեթոդական օգնությունը:




Իշխան Վոլոդյայի Վարդանյան

ԵՊՀ գիտակազմակերպական վարչության պետ, Ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, ասիստենտ
Հեռ.` (+374 60) 710185, 11-85 (ներքին)
Էլ.փոստ` ishkhan@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ