Ենթակառուցվածքներ | ԵՊՀ

Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժին

Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժինը համակարգում է ասպիրանտների հետ տարվող մի շարք աշխատանքներ:

Բաժինը ֆակուլտետների հետ համատեղ հաստատում է ասպիրանտների թեմաները և գիտական ղեկավար հաստատելու հարցը: Կազմում է ասպիրանտուրայի ընդունող հանձնաժողովների հրամանները և կազմակերպում է մասնագիտական քննությունների անցկացումը:

Կրեդիտային համակարգով սովորելու առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվում ասպիրանտներին, ինչպես նաև ապահովում է խորհրդատվություն, բաժանում է ասպիրանտուրայում կրեդիտային համակարգով ուսումնառությանն ուղղված բուկլետներ:

Բաժինը յուրաքանչյուր տարվա վերջում անցկացնում է ասպիրանտների ատեստավորում (անհատական պլանների ստուգում, հավաքած կրեդիտների հաշվառում):

Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժինն իրականացնում է նաև հայցորդների հետ տարվող աշխատանք, այդ թվում` թեմայի և գիտական ղեկավար հաստատելու հարցը, որն կազմակերպվում է ֆակուլտետների հետ համատեղ:

  

Կարգեր

Հարցաշարեր    (այստեղ տեղադրված են տվյալ մասնագիտացման ասպիրանտական ընդունելության քննության ընդհանուր և մասնագիտական հարցաշարերը)

 




Արմեն Աշոտի Սարգսյան

Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժնի վարիչ

Հեռ. (+374 60) 710188, 11-88 (ներքին)
Էլ.փոստ` phddepartment@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ