Ենթակառուցվածքներ | ԳՀ լաբորատորիաներ

Ազոտ-, թթվածին- և ծծումբ պարունակող հետերոցիկլիկ միացությունների քիմիայի ԳՀ լաբորատորիա
2005 թվականին ԵՊՀ  քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնին կից ստեղծվել է Ազոտ-, թթվածին- և ծծումբ պարունակող հետերոցիկլիկ միացությունների քիմիայի գիտահետազոտական լաբորատորիան:

Բնագավառը` Օրգանական քիմիա


Հետազոտությունների հիմնական ուղղությունները

Ուսումնասիրել, մշակել և իրականացնել հետերոցիկլացման ռեակցիաներ ազոտ-, թթվածին- և ծծումբ պարունակող ֆունկցիոնալ տեղակալված նոր հետերոցիկլիկ միացությունների քիմիայի բնագավառում և ստանալ լակտոնային և խինոլինային օղակներ` միացած տարբեր ֆարմակաֆոր խմբերի

  • Մշակել ծծումբ-, ազոտ- և թթվածին պարունակող միացությունների` հագեցած և չհագեցած լակտոնների և խինոլինների սինթեզի մեթոդներ: Ուսումնասիրել նրանց քիմիական փոխարկումները,
  • Իրականացնել նպատակային սինթեզներ` նոր ֆունկցիոնալացված հագեցած և չհագեցած լակտոնային օղակ պարունակող նոր համակարգերի և խինոլինների բնագավառում: Մասնավորապես իրականացնել սինթեզներ համակցված կառուցվածքի համակարգերի սինթեզի բնագավառում,
  • Կենսաբանորեն ակտիվ նոր միացությունների սինթեզներ,
  • Կառուցվածք-հատկություն փոխկապակցության ուսումնասիրություն


Արդիականությունը


Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել և իրականացնել նուրբ օրգանական սինթեզի համար անհրաժեշտ փոքրաքանակ նյութերի ստացման եղանակների մշակում և նրանց կենսաբանական հատկությունների ուսումնասիրություն: Բնական միացությունների բազմազանության մեջ ուրույն հետաքրքրություն են ներկայացնում հագեցած և չհագեցած հինգանդամանի մոնո- և դիլակտոնային օղակ պարունակող միացությունները, ինչպես նաև խինոլինի և խրոմենի ածանցյալները, որոնցում նշված օղակները համակցված են տարբեր կառուցվածքի հետերոցիկլերի հետ: Այդ բնագավառում օրգանական քիմիայի ամբիոնում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ շարքի միացությունների շատ սինթետիկ անալոգներ որոնք համակցված են պիրազոլի, տրիազոլի, բենզօքսազոլի, բենզիմիդազոիլ, ինդոլի, թիազոլի, օքսազոլի և այլ համակարգերի հետ ցուցաբերում են կենսաբանական հատկություններ`հակաուռուցքային, հակաբորբոքային, հակացնցումային, հիպոթենզիվ և այլն, հանդիսանում են նաև բարձր կուլտուրաների աճի խթանիչներ: Եվ այդ առումով նպատակային է դառնում ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման արդյունքում նշված հետերոցիկլիկ համակարգերի բազմազանության պայմաններում ակնկալել, որ ուսումնասիրությունները այս միացությունների բնագավառում կունենան գործնական և տեսական նշանակություն, իսկ նրանց սինթեզի նոր մատչելի մեթոդների մշակումը և ուսումնասիրությունը կստեղծեն կենսաբանորեն ավելի ակտիվ և ոչ տոկսիկ միացությունների ընտրության ռեալ հնարավորություններ:


Նպատակները եւ խնդիրները

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են կատարել հետեւյալ հետազոտությունները.

  • Նախատեսվում է շարունակել ուսումնասիրությունները հինգ- և վեցանդամանի լակտոնային օղակ պարունակող նոր միացությունների սինթեզի բնագավառում մշակել նոր մեթոդներ և նոր ռեակցիաներ տարբեր հետերոատոմներ և ֆարմակոֆոր խմբեր պարունակող ֆունկցիոնալ տեղակալված միացությունների ստացման և ուսումնասիրման համար,
  • Նախատեսվում է իրականացնել էթօքսիկարբոնիլ-, էթօքսիկարբոնիլմեթիլ-, կարբօքսիմեթիլ-, ալկօքսիմեթիլ-, կարբօքսի-, ցիան-, ացետիլ-, ամինո և իմինո ֆունկցիոնալ տեղակալված հագեցած և չհագեցած լակտոնների սինթեզ` համապատասխանաբար տեղակալված մալոնաթթվի, ցիանքացախաթթվի, ացետոքացախաթթվի էթիլ էսթերների, մալոնոնիտրիլի փոխազդեցությունից α-կետոսպիրտների հետ: Իրականացնել բիս-իմինոլակտոնների սինթեզ երրորդային α-կետոսպիրտների և բիս-ցիանացետամիդների փոխազդեցությունից հիմնային կատալիզի պայմաններում և ուսումնասիրել ստացված բիս-իմինոլակտոնների մի շարք փոխարկումներ,
  • Սինթեզել 2-ցիանո-3,4-դիմեթիլ-4-ֆենիլ-2-բութեն-4-օլիդը և ստանալ նրա նոր 3-բրոմմեթիլ-, 3-ֆորմիլ- ածանցյալները: Իրականացնել մի շարք քիմիական փոխարկումներ 2-ցիանո-3,4-դիմեթիլ-4-ֆենիլ-2-բութեն-4-օլիդի ցիան խմբի հաշվին: 2-Ցիանո-3-բրոմմեթիլ(3-ֆորմիլ)-4-մեթիլ-4-ֆենիլ-2-բութեն-4-օլիդում 3-բրոմմեթիլ-, 3-ֆորմիլ խըմբերի հաշվին իրականացնել մի շարք քիմիական փոխարկումներ,
  • Իրականացնել 2-ամինոֆուրանների փոխազդեցությունը ացետոքացախաթթվի, ցիանքացախաթթվի էսթերների և մալոնոնիտրիլի հետ` ստանալ համապատասխանորեն ֆուրո[2,3-d]պիրիմիդինային և պիրիդինային որոշ ածանցյալներ,
  • Նախատեսվում է շարունակել բենզտեղակալված 2(4)-քլոր-4(2)-մեթիլխինոլինների փոխազդեցությունը ազոտ և ծծումբ պարունակող նուկլեոֆիլների հետ և ուսումնասիրել նրանց քիմիական փոխարկումները, ստանալ տարբեր համակցված համակարգեր,
  • Կատարել սինթեզված միացությունների կենսաբանական ակտիվությունների սկրիկինգ:



Տեխնիկական հագեցվածություն.

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնին կից բազային լաբորատորիան նշված ուսումնասիրությունների համար իր տրամադրության տակ ունի հետևյալ սարքավորումները:

  • hալման կետի որոշման սարք SMP10,
  • hալման կետի որոշման սարք Mel-Temp,
  • hալման կետի որոշման սարք SMP30,
  • ռոտորային գոլորշիացուցիչ RE-52CS-2,
  • մագնիսական խառնիչ MS3250 C,
  • մագնիսական խառնիչ MM-5,
  • մագնիսական խառնիչ MSH-20ª,
  • մագնիսական խառնիչ MS300,
  • Յուղային, ցածր ճնշման պոմպ 2НВР - 5D, 2DSE 8/1,
  • էլեկտրոնային կշեռք ACOM JW-1, CZ602,
  • անալիտիկ կշեռք ВЛР-200, ВЛР-20,
  • չորացման պահարան, թվ. կառ. վահան. WiseVen, WON-32,
  • ԻԿ սպեկտրոմետր UR-20,
  • դիստիլյատոր ԴԷՄ-20,
  • ռեֆրակտոմետր RL-2,
  • Քրոմատոգրաֆ Էլ.սբորվարիան 260



Միջազգային համագործակցություն, դրամաշնորհներ.

Գիտահետազոտական լաբորատորիայի կողմից իրականացվել և իրականացվում է`
  • 1998-2001թթ. դրամաշնորհ А-108,
  • 2000-2003թթ. դրամաշնորհ А-365,
  • 2009-2012թ դրամաշնորհ A-1677,
  • 2004-2008 – Հայաստանի բնական հումքից նոր հատկություններով օժտված նյութերի ստացում (կոդ` 041027) ՀՀ պետական նպակային ծրագիր,
  • դրամաշնորհ ECSP-09-80-SASP,
  • դրամաշնորհ 11B-1d033:

ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար`
Վիլիկ Սիրակի Հարությունյան, քիմ. գիտ.դոկտոր, պրոֆեսոր, գլխավոր գիտաաշխատող:

Լաբորատորիայի աշխատակիցներ`

Տարիել Վլադիմիրի Ղոչիկյան, քիմ. գիտ. դոկտոր,առաջատար գիտաշխատող,
Իսկուհի Լևոնի Ալեքսանյան, լաբ. վարիչ, քիմ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
Գայանե Գևորգի Թոքմաջյան, քիմ. գիտ. դոկտոր, ավագ գիտաշխատող,
Լաուրա Խորենի Գալստյան, քիմ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
Էդգար Վիլիկի Հարությունյան, քիմ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
Մելանյա Աշոտի Սամվելյան, քիմ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
Կարինե Սամվելի Ավետիսյան, քիմ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
Լուսինե Վլադիմիրի Կարապետյան, քիմ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
Հայաստան Գևորգի Ալվանջյան, քիմ. գիտ. թեկնածու, գիտաշխատող,
Արմեն Սուրենի Գալստյան, քիմ. գիտ. թեկնածու, գիտաշխատող,
Լիլիթ Պապինի Համբարձումյան, քիմ. գիտ. թեկնածու, գիտաշխատող,
Փառանձեմ Գարեգինի Մինասյան, քիմ. գիտ. թեկնածու, կրտսեր գիտաշխատող,
Լիլիթ Հակոբի Արիստակեսյան, կրտսեր գիտաշխատող,
Կարինե Սերգեյի Սարգսյան, կրտսեր գիտաշխատող,
Ռուզաննա Ալբերտի Մովսիսյան, լաբnրանտ




Հեռ.՝ (+374 60) 710416; (ներքին 34-16)
Էլ.փոստ՝ v.harutyunyan@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ