Ենթակառուցվածքներ | ԳՀ լաբորատորիաներ

Անօրգանական նյութերի սինթեզի, հետազոտության և կիրառության ԳՀ լաբորատորիա
2005թ. hունվարի 1-ին ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի անօրգանական քիմիայի ամբիոնին կից ստեղծվել է «Անօրգանական նյութերի սինթեզ և հետազոտություն» գիտահետազոտական լաբորատորիան:

Բնագավառը` Անօրգանական քիմիա, կոմպլեքսների քիմիա


Հետազոտությունների հիմնական ուղղությունները

1990 թ. սկսած անօրգանական քիմիայի ամբիոնում քիմ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Ս.Կ. Գրիգորյանի ղեկավարությամբ անընդհատ կատարվել են թեմատիկ բյուջետային ֆինանասավորմամբ ՝ «Պինդ անօրգանական նյութերի ու կոմպլեքս միացությունների սինթեզ ու հետազոտություն կոնդենսացված համակարգերում» անվանումներով տասնյակ գիտահետազոտական ծրագրեր, որոնք հիմք են հանդիսացել «Անօրգանական նյութերի սինթեզ և հետազոտություն» գիտահետազոտական լաբորատորիան ստեղծելու համար

  • Պինդ բյուրեղային, անօրգանական կարևոր միացությունների և նյութերի սինթեզ, հետազոտություն,
  • Արդյունաբերական և հանքային թափոնների էկոլոգիական մշակում, անօրգանական միացությունների ստացում, հետազոտում և կիրառություն,
  • կոմպլեքս միացությունների սինթեզ և հետազոտություն կոնդենսացված համակարգերում, կատալիտիկ, կենսաբանական և այլ հատկությունների ուսումնասիրություն և կիրառություն


Արդիականությունը


Բազային գիտահետազոտական լաբորատորիան պահպանում է ՀՀ անօրգանական քիմիայի զարգացման ավանդական ուղղվածությունները՝ անօրգանական միացությունների և նյութերի սինթեզ, հետազոտություն և կիրառություն: Կատարվող նախագծերը հիմնավոր են նրանով, որ Հայաստանի համար անօրգանական քիմիան կարևոր կենսական նշանակության բնագավառ է, քանի որ մեր երկիրը հարուստ է, առաջին հերթին, անօրգանական նյութերի հումքով՝ հանքատեսակներով, պինդ նյութերով, քարատեսակներով,և հետևաբար գիտահետազոտական աշխատանքներն էլ տարվում են այդ ուղղություններով, նշված նյութերի մշակմամբ նոր և կիրառական նշանակության միացություններ և նյութեր սինթեզելու և հետազոտելու նպատակով: Վերջին յոթ տարիներին լաբորատորիան հրատարակել է 70-ից ավել հոդվածներ և զեկուցման թեզիսներ: 2008թ. ներկայացվել է երկու ներդրման առաջարկ, ունի նաև նոր առաջարկներ: Թեմայի կատարմանը մշտապես ակտիվ մասնակցություն են ունեցել ասպիրանտներ (թեկնածուական են պաշտպանել երկու հոգի՝ 2006 և 2010թ.թ.), մագիստրատուրայի և ավարտական աշխատանք կատարող ուսանողներ (30-ից ավել): ԳՀ լաբորատորիայի ստացված փորձարարական արդյունքները ունեն հիմնարար և կիրառական բնույթ:


Նպատակները եւ խնդիրները

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են կատարել հետեւյալ հետազոտությունները.

  • Նախագծերի շրջանակներում կատարվում են տարբեր տարիների համար նախատեսված և հիմնական գիտական ուղղություններով ծրագրված գիտահետազետական աշխատանքներ, որոնց մեջ կարելի է առանձնացնել պինդ անօրգանական նյութերի և բյուրեղային բնույթի միացությունների սինթեզը՝ խարսխված ալկալիական, հողալկալիական, ալյումինիումիմ d-տարրերի ու հալոգենիդների, սիլիկատների, ֆոսֆատների վրա: Ֆիզիկաքիմիական տարբեր ճանապարհով սինթեզվում են բազմատեսակ կիրառական բնույթի միացություններ և նյութեր: Այդ տիպի հետազոտությունների արդյունավետությունը անսպառ է: Ալյումինի մշակմամբ կորունդային նյութի սինթեզը և Հայաստանի դիատոմիտների սինթեզը սպասում են ներդրման՝ արդյունաբերական քանակով արտադրության և կիրառության նպատակով: Կարևոր բնույթի հետազոտական աշխատանքներ են՝ պինդ և հեղուկ վիճակի կոմպլեքսային միացությունների սինթեզը: Անցման առաջին շարքի d-տարրերի հետ ամինաթթվային կոմպլեքսները ցուցաբերում են կատալիտիկ, կենսաբանական հատկություններ և կիրառելի են որպես հոմոգեն կատալիզատորներ, պոլիմերների կայունացուցիչներ: Այդ աշխատանքները շարունակական զարգացման մեջ են և հեշտությամբ կիրառվող: ԳՀ լոբորատորիայի կողմից շարունակվում են պղնձա-արդյունաբերական փոշիների մշակման, թանկարժեք, գունավոր և այլ մետաղների առանձնացման և մաքուր վիճամում ստացման ուղղությամբ աշխատանքները, որոնք լուրջ կիրառական ասպեկտներ ունեն:



Տեխնիկական հագեցվածություն.

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնը նշված ուսումնասիրությունների համար իր տրամադրության տակ ունի հետևյալ սարքավորումները:

  • Բազային լաբորատորիան օգտագործում է անօրգանական քիմիայի ամբիոնի եղած գործիքները և սարքերը: Անհրաժեշտության դեպքում օգտվում ենք նաև ԵՊՀ այլ ամբիոնների և ՀՀ գիտական կենտրոնների հնարավորություններից: Լաբորատորիայում կան դերիվատոգրաֆներ, ռենտգենային սարք, սպեկտրոսկոպիական (ԻԿ, ՍՖ և ատոմային-աբսորբցիոն) սարքեր, pH-մետրեր, էլեկտրահաղորդականության չափման և այլ սարքեր ու գործիքներ, որոնք օգտագործվում են բազային լաբորատորայի աշխատակիցների կողմից:

ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար`
Սերգեյ Կոստանդի Գրիգորյան, քիմ. գիտ.դոկտոր, պրոֆեսոր:

Լաբորատորիայի աշխատակիցներ`

Գոհար Գրիգորի Պետրոսյան, ավագ գիտաշխատող, քիմ. գիտ. թեկնածու, ասիստենտ,
Ռազմիկ Պարսամի Մխիթարյան, ավագ գիտաշխատող, քիմ. գիտ. թեկնածու, դոցենտ,
Մելանյա Գուրգենի Հարությունյան, կրտսեր գիտաշխոտող, դասախոս,
Ռոբերտ Տիգրանի Մկրտչյան, ավագ ինժեներ, քիմ. գիտ. թեկնածու, դոցենտ,
Լուսինե Գեղամի Թադևոսյան, ավագ լաբորանտ, քիմ. գիտ. թեկնածու




Հեռ.՝ (+374 93) 247687
Էլ.փոստ՝ anorgkim@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ