Ենթակառուցվածքներ | ԳՀ լաբորատորիաներ

Տեսական ֆիզիկայի ԳՀ լաբորատորիա
Ստեղծվել է 2006 թ:

  • Յորդան-Բրանս-Դիկեի ձգողականության տեսության շրջանակներում արագացումով ընդարձակվող Տիեզերքի մոդելների կառուցում: Դիէլեկտրական գլանի շուրջը պտտվող լիցքավորված մասնիկների փնջի ճառագայթման ուսումնասիրություն: Սահմանների առկայության պայմաններում էլեկտրոմագնիսական դաշտի վակուումային ֆլուկտուացիաների ազդեցությունը շարժվող լիցքավորված մասնիկի վրա սահմանների տարբեր երկրաչափությունների և մասնիկի տարբեր շարժումների համար: Միաչափ կոնֆորմ ինվարիանտ համակարգեր՝ այսինքն այսպես կոչված կոնֆորմ մեխանիկաներ: Կոնֆորմ մեխանիկաների սուպերսիմետրիկ ընդհանրացումների կառուցում և բազմամասնիկ ինտեգրվող Կալոջերոյի տիպի համակարգերի ուսումնասիրություն: Տեսական վերլուծության և փորձարարական հետազոտությունների մեթոդներով ուսումնասիրել հարթ լարվածային վիճակում նրբապատ թաղանթներում լարումների տարանշան և նույնանշան դեպքերի համար մեծ դեֆորմացիաների սահմանային մեծությունները և դրանց կուտակման օրինաչափությունները:
  • «Արտաքին դաշտերում գտնվող փոքր չափերի քվանտային կառուցվածքների մաթեմատիկական մոդելներ» 11PБ-001 «Երկչափ և միաչափ ինտեգրվող համակարգերի երկրաչափական մոդելներ» 11-1c258 «Հորիզոնական ուղղորդված բյուրեղացման մեթոդով միաբյուրեղների աճեցման նավակաձև կոնտեյներների կոնստրուկցիայի օպտիմալացումը և խոր արտաձգման տեխնոլոգիայի մշակումը»:




ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար`
Էդվարդ Վարդանի Չուբարյան, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր:


Լաբորատորիայի աշխատակիցներ`

Ռոլանդ Մամիկոնի Ավագյան, ֆիզ.մաթ.գիտ. դոկ., պրոֆ. առ.գիտ.աշխ.,
Էռնեստ Աղաջանի Նազարյան, տեխ.գիտ.դոկտ. առ.գիտ.աշխ.,
Արմեն Պետրոսի Ներսեսյան, ֆիզ.մաթ.գիտ. դոկտոր, առ.գիտ.աշխ.,
Վադիմ Ռոբերտի Օհանյան, ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, գիտ.աշխ.,
Տիգրան Ստեփանի Հակոբյան, ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու առ.գիտ.աշխ.,
Աննա Սենիկի Քոթանջյան, ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, գիտ.աշխ.,
Հովիկ Ալեքսանդրի Գրիգորյան, ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու գիտ.աշխ.,
Գոռ Ալֆրեդի Սարգսյան, ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, գիտ.աշխ.,
Վահագ Ռուբենի Եղիկյան, ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, կրտս.գիտ.աշխ.



Հեռ.՝ (+374 10) 570370
Էլ.փոստ՝ echub@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ