Ենթակառուցվածքներ | ԳՀ լաբորատորիաներ

Ենթաբջջային կառուցվածքների կենսաֆիզիկայի ԳՀ լաբորատորիա
2005 թվականին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնին կից ստեղծվել է Ենթաբջջային կառուցվածքների կենսաֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիան:

Բնագավառը` Կենսաֆիզիկա


Հետազոտությունների հիմնական ուղղությունները
Ենթաբջջային կառուցվածքների կենսաֆիզիկայի ուսումնասիրությունները իրականացվում են հետևյալ ուղղություններով.

  • Քրոմատինի և ԴՆԹ-ի հետ փոխազդող տարբեր կենսաբանորեն ակտիվ միացությունների կոմպլեքսների ուսումնասիրություններ,
  • Ստերոիդային և պեպտիդային հորմոնների ազդեցության մոլեկուլային մեխանիզմների ուսումնասիրություններ,
  • Բակտերիաների թաղանթների կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկությունների ուսումնասիրություններ,
  • Կենսաբանական թաղանթների կառուցվածքի և ֆունկցիաների վրա ազատ ռադիկալային պրոցեսների ազդեցության ուսումնասիրություններ,
  • Ֆոտոսինթեզի ֆոտոֆիզիկական և ֆոտոքիմիական մեխանիզմների ուսումնասիրություններ,
  • Տարբեր դեղաբույսերի բջջային, կալուսային կուլտուրաներում երկրորդային մետաբոլիտների սինթեզի խթանման ուսումնասիրություններ:


Արդիականությունը


Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել այնպիսի կենսաբանական համակարգեր, որոնք մեծ կիրառություն կարող են գտնել կլինիկական բժշկության մեջ: Մասնավորապես, քրոմատինի և ԴՆԹ-ի հետ տարբեր ցածրամոլեկուլային միացությունների փոխազդեցության ուսումնասիրությունները մեծ նշանակություն ունեն դեղագիտական տեսանկյունից, քանի որ նշված միացությունները կարող են մեծ դեր ունենալ գենետիկական տարբեր ախտաբանական վիճակներում և հանդիսանալ արդյունավետ դեղամիջոց: Այս տեսանկյունից կարևոր են նաև տարբեր դեղաբույսերում երկրորդային մետաբոլիտների սինթեզի խթանման ուսումնասիրությունները: Մեծ արդիականություն ունեն նաև ստերոիդային և պեպտիդային հորմոնների ազդեցության մոլեկուլային մեխանիզմների ուսումնասիրությունները, քանի հորմոնները օրգանիզմում բազմաֆունկցիոնալ բաղադրիչներ են և մեծ դեր ունեն օրգանիզմի հոմեոստազի պահպանման գործում: Կենսաբանական թաղանթներն օրգանիզմում այն հզոր պատնեշն են հանդիսանում, որոնք թույլ են տալիս այս կամ այն կենսականորեն կարևոր միացության մուտքն ու ելքը դեպի բջիջ: Դրանց կառուցվածքային և գործառնական առանձնահատկությունների ուսումնասիրությունները թույլ կտան պարզելու, թե հատկապես ինչ մեխանիզմներ են կարգավորում այս կամ այն միացության իմպորտը կամ էքսպորտը դեպի բջիջ, ինչը հանգուցային նշանակություն ունի մի շարք ախտաբանական վիճակների դեպքում: Ազատ ռադիկալային պրոցեսները մեծ նշանակություն ունեն օրգանիզմի կենսունակության, ընդհուպ մինչև բջիջը ապոպտոզի հասցնելու պրոցեսներում: Ուստի շատ կարևոր են այն հետազոտությունները, որոնք թույլ են տալիս պարզելու այդ պրոցեսների առանձնահատկությունները: Բույսերում ընթացող ֆոտոսինթեզի պրոցեսների ուսումնասիրությունը ևս մեծ նշանակություն ունի կենսաֆիզիկական տեսանկյունից:


Նպատակները եւ խնդիրները

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են կատարել հետեւյալ հետազոտությունները.

  • Շարունակել ԴՆԹ-ի հետ տարբեր ցածրամոլեկուլային միացությունների` լիգանդների փոխազդեցության ուսումնասիրությունները արտաքին միջավայրի տարբեր գործոնների ազդեցության առկայության և բացակայության պայմաններում, ԴՆԹ-ի հետ դրանց կապման առանձնահատկությունների, ինչպես նաև ԴՆԹ-ի կառուցվածքա-ֆունկցիոնալ փոփոխությունների պարզաբանման նպատակով,
  • Շարունակել օրգանիզմում տարբեր հորմոնների ներգործության մոլեկուլային մեխանիզմների ուսումնասիրությունները տարբեր օրգան-համակարգերի և բջիջների վրա դրանց ազդեցության ֆիզիկաքիմիական առանձնահատկությունները պարզաբանելու նպատակով,
  • Շարունակել միջավայրի տարբեր արտաքին գործոնների (էլեկտրամագնիսական ալիքներ, ծանր մետաղներ և այլն) ներգործությամբ բակտերիաների թաղանթների կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկությունների ուսումնասիրությունները,
  • Շարունակել բնական և արհեստական թաղանթների կառուցվածքի և ֆունկցիաների վրա ազատ ռադիկալային պրոցեսների ազդեցության ուսումնասիրությունները,
  • Պարզաբանել բույսերում ֆոտոսինթետիկ պրոցեսների ֆոտոֆիզիկական և ֆոտոքիմիական մեխանիզմները,
  • Շարունակել տարբեր դեղաբույսերի բջջային և կալուսային կուլտուրաներում երկրորդային մետաբոլիտների սինթեզի խթանման պրոցեսների ուսումնասիրությունները:



Տեխնիկական հագեցվածություն.

ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնը նշված ուսումնասիրությունների համար իր տրամադրության տակ ունի հետևյալ սարքավորումները և համակարգչային ծրագրերը.

  • Էլեկտրոնային կլանման սպեկտրոֆոտոմետր UV-VIS (Unicam-SP8-100) կցված Pentium 4 համակարգչին` LabVIEW ծրագրային փաթեթի միջոցով, ջերմաստիճանը կարգավորող թերմոստատով` SP 876 Series 2,
  • Էլեկտրոնային կլանման սպեկտրոֆոտոմետր UV-VIS “6715 Jenway”,
  • Էլեկտրոնային կլանման սպեկտրոֆոտոմետր UV-VIS SP-2000,
  • Էլեկտրոնային կլանման սպեկտրոֆոտոմետր UV-VIS “S-22, BOECO”,
  • pH և էլեկտրահաղորդականության չափման սարք “Jenway 3510”,
  • pH և էլեկտրահաղորդականության չափման սարք “Knick Calorimetric 766”,
  • Էլեկտրոնային կշեռք KERN-ABS,
  • Էլեկտրոնային կշեռք KERN-PFB,
  • Էլեկտրոնային կշեռք Citizen CY-510,
  • Թվային օրբիտալ և ռեցիպրոկ թափահարիչ SHO-2D or SHR-2R,
  • Ցենտրիֆուգ PC-6,
  • Ցենտրիֆուգ Sigma 3-18K



Միջազգային համագործակցություն, դրամաշնորհներ.

Գիտահետազոտական լաբորատորիայի կողմից իրականացվել և իրականացվում է`
  • Միջազգային գիտական հիմնադրամ, 1993,
  • RYX000 Միջազգային գիտական հիմնադրամ, 1995-1997,
  • NFSAT-MB 078-02/CRDF-12027. Comparative Studies of Influence of Interstrand Cross-Links and Strongly Stabilized Sites Caused by Metal-Based Antitumor Compounds on DNA Structure, Stability and Thermodynamic Properties, 2003-2005
  • ISTC#A-773. Определение воздействия выбросов и сбросов с АЭС на окружающую среду и население на фоне радиоактивных глобальных выпадений, 2002-2006,
  • AB1-2307YE-02, Բակտերիաների թաղանթային համալիրների միջև Էներգիայի ուղղակի զուգորդումը երկթիոլ-երկսուլֆիդային անցումերի միջոցով, 2002-2004,
  • ANSEF 05-NS-microbio-724-10, Բակտերիաների ռեդօքս զգայունությունը. օքսիդիչներ, վերականգնիչներ, պրոտոն-զուգորդված թաղանթային համալիրները և բակտերիաների աճը, 2005
  • ANSEF 05-NS-microbio-8929, Տուբերկուլյոզի վերահսկումը բակտերիաների ցիտոտոքսինների միջոցով, 2005,
  • ANSEF NS–Microbiology–1635, Հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների զգայունության վրա ծայրահեղ բարձր հաճախությամբ էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցությունը. հնարավոր մեխանիզմները և կիրառումը, 2009,
  • ANSEF NS–Biotechnology–1668, Հայաստանի հանքային աղբյուրներից մեկուսացված Rhodobacter sphaeroides բակտերիաներում մոլեկուլային ջրածնի արտադրության մեխանիզմների և արդյունավետության բարձրացման ուղիների ուսումնասիրությունները, 2009թ,
  • ANSEF EN-1923, Խառը լիպիդային հսկա միալամել վեզիկուլների և իժերի թույնի փոխազդեցության ֆլյուորեսցենտ լուսաչափում,
  • Fundation (ANSEF) Grant Programme (NS-82) Involved in Armenian National Science and Educational, ԴՆԹ-ի հետ հիպերիցինի, պոդոֆիլոտոքսինների և նրանց ածանցյալների փոխազդեցությունը, 2003,
  • A-1764, Ռադիոմոդիֆիկացնող և հակաուռուցքային նոր ագենտներ. Ռադիոմոդիֆիկացնող և հակաուռուցքային նոր մետաղօրգանական պղնձի կոմպլքսների ուսումնասիորւմ և մշակում, 2010-2013,
  • Tempus JPCR 158627, 2010-2012,
  • ANSEF NS-Biotechnology-2704, Հայաստանի հանքային աղբյուրներից անջատված Rhodobacter sphaeroides բակտերիաների աճի և ջրածնի ֆոտոարտադրության խթանումը տարբեր մետաղների իոններով, 2012




ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար`
Պողոս Հովհաննեսի Վարդևանյան, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչ:


Լաբորատորիայի աշխատակիցներ`

Գերասիմ Հարությունի Փանոսյան, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, առաջատար գիտաշխատող,
Արմեն Եգորի Զաքարյան, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, առաջատար գիտաշխատող,
Ջանիկ Մամիկոնի Ճավրշյան, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, առաջատար գիտաշխատող,
Արա Պետիկի Անտոնյան, կենս. գիտ. թեկնածու, դոցենտ, ավագ գիտաշխատող,
Լիա Ալեքսանդրի Մինասբեկյան, կենս. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
Մարինե Աշոտի Փարսանդանյան, կենս. գիտ. թեկնածու, դոցենտ, ավագ գիտաշխատող,
Սուսաննա Գուրգենի Տիրացույան, կենս. գիտ. թեկնածու, ասիստենտ, ավագ գիտաշխատող,
Գայանե Հմայակի Պողոսյան, կենս. գիտ. թեկնածու, ասիստենտ, ավագ գիտաշխատող,
Էվելինա Գեորգիի Սարգսյան, կենս. գիտ. թեկնածու, գիտաշխատող,
Նունե Ռոմենի Հակոբյան, կենս. գիտ. թեկնածու, գիտաշխատող,
Մերի Ռազմիկի Դարբինյան, կրտսեր գիտաշխատող,
Լիլիթ Արմենի Համբարձումյան, ավագ լաբորանտ,
Աննա Արշակի Փոլադյան, կենս. գիտ. թեկնածու, դոցենտ, ավագ գիտաշխատող,
Լիլիթ Սերգեյի Գաբրիելյան, կենս. գիտ. թեկնածու, դոցենտ, ավագ գիտաշխատող,
Հեղինե Ռաֆիկի Թորգոմյան, կրտսեր գիտաշխատող,
Լիլիթ Յուրիկի Հակոբյան, կրտսեր գիտաշխատող,
Զարուհի Արմենի Վարդանյան, կրտսեր գիտաշխատող,
Վահե Աշոտի Օհանյան, կենս. գիտ. թեկնածու, կրտսեր գիտաշխատող,
Հարություն Հրաչիկի Սարգսյան, կրտսեր գիտաշխատող,
Դիանա Ռազմիկի Սողոմոնյան, ավագ լաբորանտ,
Կարեն Արմենի Թռչունյան, կրտսեր գիտաշխատող,
Մարիամ Աշոտի Շահինյան, կրտսեր գիտաշխատող



Հեռ.՝ (+374 10) 571061
Էլ.փոստ՝ biophys_dep@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ