Ենթակառուցվածքներ | ԳՀ լաբորատորիաներ

Կիրառական սոցիոլոգիայի հետազոտությունների ԳՀ լաբորատորիա
2006 թվականին ԵՊՀ  սոցիոլոգիայի ֆակուլտետին կից ստեղծվել է «Կիրառական սոցիոլոգիայի հետազոտությունների ԳՀ լաբորատորիան»:

Բնագավառը` Սոցիոլոգիա


Հետազոտությունների հիմնական ուղղությունները

Կիրառական սոցիոլոգիայի լաբորատորիայի աշխատանքային գործունեության հիմնական կիզակետը համալսարանական կրթության տարբեր հիմնախնդիրների ուսումնասիրությունն է, կրթության արդյունավետության բարձրացմանը նպաստող առաջարկներով հանդես գալը: Լաբորատորիայի գործունեության առաջնային ուղղություններից է համալսարանական կրթության որակի մոնիթորինգը և գնահատումը:

 


Արդիականությունը


Կրթության որակի բազմաթիվ բաղադրիչներից մեր հասարակության մեջ թերևս առավել արդիական է հետագա աշխատանքային գործունեություն ծավալելու տեսանկյունից տրվող կրթության որակի ուսումնասիրությունը, քանի որ փոխակերպական այս շրջանում, երբ մեծ են գործազրկության և հատկապես մասնագիտական գործազրկության ցուցանիշները, եթե բուհն ավարտած շրջանավարտը, անկախ բուհում ստացած կրթության որակից, չի գտնում մասնագիտական աշխատանք, այս երևույթն ինքնին արդեն ազդում է տվյալ մասնագիտության հեղինակության, մասնագիտական ընտրության դրդապատճառների, ինչպես նաև մի շարք այլ գործոնների վրա, որոնք այս կամ այն կերպ պայմանավորում են կրթության որակը: Կրթության որակի և աշխատաշուկայի պահանջների միջև փոխկապվածությունն ուսումնասիրելու համար հարկ է իրականացնել բազմափուլ սոցիոլոգիական հետազոտություններ, որոնք հնարավորություն կտան բազմակողմանիորեն և բոլոր շահագրգիռ կողմերի տեսանկյունից չափել հիմնախնդիրը, վեր հանել առկա թերացումները և վերջիններիս հաղթահարման համար մշակել համապատասխան առաջարկներ: Կիրառական սոցիոլոգիայի լաբորատորիան արդեն 2010թ. սկսած ձեռնամուխ է լինում վերը նշված կրթության որակի ուսումնասիրությանը` այն համադրելով աշխատաշուկայի պահանջների հետ:


Նպատակները եւ խնդիրները

Աշխատաշուկայի պահանջներին ԵՊՀ կողմից տրամադրվող կրթության որակի համապատասխանելիությունն ուսումնասիրելու համար առաջ են քաշվել մի շարք խնդիրներ, որոնցից առաջնային են ստորև թվարկածները.

  • Վերհանել անհրաժեշտ աշխատատեղերի համար գործատուների կողմից նոր աշխատակից ընտրելու չափանիշները,
  • Ուսումնասիրել շրջանավարտների՝ աշխատավայրում արդյունավետ աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքների շրջանակները, հմտությունները և կարողությունները,
  • Պարզել, թե որքանով են ԵՊՀ շրջանավարտների գիտելիքները, հմտությունները և կարողությունները համահունչ աշխատաշուկայի ներկայիս պահանջներին,
  • Ուսումնասիրել ԵՊՀ շրջանավարտների մոտ որոշակի գիտելիքների, հմտությունների, կարողությունների բացակայության հնարավոր պայմաններում գործատուների կողմից իրականացվող քայլերը,
  • Պարզել ԵՊՀ շրջանավարտներին պրակտիկ փորձով ապահովելու գործընթացում տարբեր կազմակերպությունների համագործակցությունը ԵՊՀ-ի հետ:




ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար`
Լյուդմիլա Հակոբի Հարությունյան, փիլ.գիտ. դոկ., պրոֆեսոր:


Լաբորատորիայի աշխատակիցներ`

Մարիա Իգորի Զասլավսկայա, սոց.գիտ.դոկ, ավագ գիտաշխատող,
Արմեն Սերգեյի Ղազարյան, կրտսեր գիտաշխատող,
Ստեփան Սերյոժայի Աղաբաբյան, կրտսեր գիտաշխատող,
Հայկ Ռուբենի Գալստյան, ավագ լաբորանտ,
Աստղիկ Սամվելի Օսյան, լաբորանտ,
Մելինե Մարտինի Ասլանյան, լաբորանտ



Հեռ.` (+374 60) 710067; (ներքին 10-67)
Էլ.փոստ` armen_ghazaryan@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ