Ենթակառուցվածքներ | ԳՀ լաբորատորիաներ

Օպտոէլեկտրոնիկայի եվ ֆոտոնիկայի ԳՀ լաբորատորիա
Օպտիկայի ամբիոնում 1974 թվականին կազմակերպվել է «Օպտոէլեկտրոնիկայի» գ/հ լաբորատորիան և գործել է ընդհուպ մինչև հանրապետությունում գիտահետազոտական աշխատանքների թեմատիկ ֆինանսավորման անցնելը»: 2007 թվականից վերանվանվել է «Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի» գ/հ լաբորատորիա:

Բնագավառը` Լազերային ֆիզիկա


Հետազոտությունների հիմնական ուղղությունները

Ներկայումս աշխատանքները հիմնականում ընթանում են հետևյալ ուղղություններով.

  • Ոչգծային օպտիկա և սպեկտրոսկոպիա,
  • Հեղուկ բյուրեղներում արատների մակածմամբ փոքր չափերի օպտոէլեկտրոնային տարրերի, լազերային ճառագայթման աղբյուրների և ղեկավարման համակարգերի ստեղծում,
  • Ֆոտոնային բյուրեղների ֆիզիկա,
  • Լազերային գերկարճ իմպուլսների անալիզի և սինթեզի մեթոդների մշակումը,
  • Ֆիզիկական գիտափորձի ավտոմատացում և վիրտուալ օպտիկական սարքերի մշակում:


Արդիականությունը


Տարաբնույթ մեխանիզմներով պայմանավորված` ոչ գծայնության ուսումնասիրությունը համակարգերում արդի ֆիզիկայի և գիտության այլ ճյուղերի կարևորագույն խնդիրներից է: Բացի զուտ տեսական հետաքրքրությունից, այդ ուսումնասիրությունները կարևորվում են կիրառական լայն հնարավորություններով:


Նպատակները եւ խնդիրները

Լաբորատորիայի երկարաժամկետ հետազոտությունների նպատակն է`

      • Ռելաքսացիայի մեծ ժամանակներ ունեցող միջավայրերում ոչ ստացիոնար ոչ գծային օպտիկական երևույթների դինամիկայի ուսումնասիրման արդյունքում լազերային ճառագայթի ղեկավարման ու այլ օպտոէլեկտրոնային տարրերի ու համակարգերի մշակումն ու ստեղծումը: Նմանատիպ ուսումնասիրությունների կարևորագույն առավելությունների թվին է պատկանում այն, որ տվյալ ոչ գծային երևույթի զարգացումը նման միջավայրերում տեղի է ունենում իրական ժամանակային մասշտաբում, և նրանց հետազոտման համար չի պահանջվում բարդ մեթոդների ու մեծ լուծող ունակությամբ սարքերի օգտագործում,
      • Լույսի նոր տիպի փոքրածավալ աղբյուրների և ճառագայթման կառավարման տարրերի ստեղծում:

ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար`
Յուրի Սերգեյի Չիլինգարյան, ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գլխ. գիտ.աշխատող:

Լաբորատորիայի աշխատակիցներ`

Ռաֆիկ Սերգեյի Հակոբյան, ֆիզ.մաթ.գիտ.դոկտ.,պրոֆ., առաջատար գիտ.աշխ.,
Արա Լևոնի Ասլանյան, ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, կրտսեր գիտաշխատող /հիմն./,
Վաչագան Լևոնի Էլբակյան, ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, կրտսեր գիտաշխատող,
Ալեքսանդր Դավիթի Չիլինգարյան, ֆիզ.մաթ.գիտ.թեկն, կրտսեր գիտաշխ. /հիմն./,
Գևորգ Սամվելի Գևորգյան, ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, կրտսեր գիտաշխատող /հիմն./,
Կարեն Ռոմայի Ալլահվերդյան, կրտսեր գիտաշխատող /հիմն./,
Արթուր Աբրահամի Կիրակոսյան, կրտսեր գիտաշխատող,
Սամվել Ցոլակի Ներսիսյան, կրտսեր գիտաշխատող,
Էդուարդ Գրիշայի Շիգարյան, կրտսեր գիտաշխատող,
Նաիրա Սարգսի Սահակյան, կրտսեր գիտաշխատող,
Աշոտ Անուշավանի Վարդանյան, կրտսեր գիտաշխատող /հիմնական/,
Ջուլիետտա Խաչատուրի Գրիգորյան, կրտսեր գիտաշխատող /հիմնական/,
Նունե Ֆրունզեի Վարդանյան, կրտսեր գիտաշխատող,
Կարինե Ալեքսանդրի Մարգարյան, ավագ լաբորանտ, ասպիրանտ



Հեռ.` (+374 10) 553810
Էլ.փոստ` physdiv@sci.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ