Ենթակառուցվածքներ | ԳՀ լաբորատորիաներ

Մակրոմոլեկուլների ֆ‎իզիկա ԳՀ լաբորատորիա
Լաբորատորիան ստեղծվել է 2005 թականին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնին կից 1975 թ.-ից գործող պետբյուջետային ԳՀ լաբորատորիայի հիման վրա, որի գիտական ղեկավարն է եղել Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի հիմնադիր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Ասլանյանը:

Բնագավառը` ֆիզիկա, կենսաֆիզիկա


Հետազոտությունների հիմնական ուղղությունները

Աշխատանքներն իրականացվում են հետեւյալ չորս ուղղություններով.

  • ԴՆԹ-լիգանդ կոմպլեքսների կառուցվածքի ուսումնասիրություն,
  • կենսապոլիմերներում պարույր-կծիկ անցումների տեսական մոդելավորում,
  • սինթետիկ պոլիմերների կառուցվածքային փոփոխությունների հետազոտում,
  • երկշերտ լիպիդային թաղանթների հատկությունների ուսումնասիրություն:

Արդիականությունը.

Ժամանակակից գիտության հիմնական թիրախներից մեկը բարձրամոլեկուլային միացությունների, հատկապես` կենսապոլիմերների կառուցվածքի եւ դրանց ձեւափոխման միջոցով նրանց հատկությունների կարգավորման բնագավառն է: Լաբորատորիայում կատար­վող աշխատանքները նվիրված են հենց այդ բնագավառին` կենսապոլիմերների կառուցվածքային փոփոխությունների տեսական հետազոտություններին, նրանց հետ դեղաբանորեն ակտիվ նոր միացությունների փոխազդեցության մոլեկուլային մեխանիզմների պարզաբանմանը, երկշերտ լիպիդային թաղանթների, ինչպես նաեւ արտաքին գործոնների ազդեցության հետեւանքով սինթետիկ մակրոմոլեկուլների կառուցվածքային փոփոխությունների եւ հատկությունների կարգավորման հնարավորությունների ուսումնա­սիրմանը:


Նպատակները եւ խնդիրները

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են կատարել հետեւյալ հետազոտությունները.

  • ուսումնասիրվում են ԴՆԹ-ի եւ ՌՆԹ-ի հետ դարձելի եւ ոչ դարձելի կապվող դեղաբանորեն ակտիվ լիգանդների փոխազդեցության մի շարք հարցեր։ Որպես լիգանդներ ընտրված են Pt-պարունակող հանրահայտ հակաուռուցքային պրեպարատ ցիս-դիամինդիքլորպլատինը (ցիս-ԴԴՊ), նրա ոչ ակտիվ կառուցվածքային անալոգ տրանս-ԴԴՊ-ն, նոր ջրալուծ մեզո-տետրա-պիրիդիլ պորֆիրինները եւ նրանց Zn, Co, Cu, Ni, Ag, Fe պարունակող մետաղակոմպլեքսները: Նպատակն է հետազոտել ԴՆԹ-ի հետ լիգանդների կոմպլեքսագոյացման մեխանիզմները, ինչպես նաեւ նրանց կառուցվածքային եւ թերմոդինամիկական առանձնահատկությունները:
  • ամբիոնում մշակված պոլիպեպտիդային շղթայի պարույր-կծիկ անցման ընդանրացված մոդելի (ՊՇԸՄ) շրջանակներում տեսական աշխատանքներ են տարվում փակ օղակաձեւ ԴՆԹ-ի եւ ցածրամոլեկուլային նյութերով կցակարված պսեվդո-օղակաձեւ ԴՆԹ-ի հետ դարձելիորեն եւ ոչ դարձելիորեն կապվող լիգանդների փոխազդեցության վերաբերյալ: Մշակվում է նաեւ ՌՆԹ-ի եւ գլոբուլային սպիտակուցների ֆոլդինգի տեսու­թյուն: Նպատակն է ստեղծել տեսական մոդելներ, որոնք կապահովեն կենսա­պոլիմերների առաջնային կառուցվածքի, տարածական կազմավորման եւ ֆունկցիան­երի ու կայունության միջեւ եղած կապի հայտածումը:
  • ուսումնասիրվում է արտաքին ագրեսիվ գործոնների ազդեցության տակ սինթետիկ մակրոմոլեկուլների առաջնային կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունների ազդեցությունը նրանց տարածական կազմավորման վրա: Նպատակն է վարկածներ մշակել պոլիմերների մոլեկուլային բնութագրերի եւ նրանց կիրառական հատկությունների վրա արտաքին գործոնների ունեցած ազդեցության մեխանիզմների վերա­բերյալ:
  • ուսումնասիրվում է արտաքին ֆիզիկական եւ քիմիական գործոնների ազդեցությունը երկշերտ լիպիդային թաղանթների կայունության եւ հաղորդականության վրա: Նախատեսվում է ուսումնասիրել օսմոտիկ ճնշման, որոշ էլեկտրամագնիսական ալիքների (սանտիմետրանոց եւ միլիմետրանոց ալիքներ), ինչպես նաեւ ամբիոնում հետազոտվող պորֆիրինների ազդեցությունը երկ­շերտ լիպիդային թաղանթների վրա:



Տեխնիկական հագեցվածություն.

Մակրոմոլեկուլների ֆ‎իզիկա գիտահետազոտական լաբորատորիան նշված ուսումնասիրությունների համար իր տրամադրության տակ ունիհ ետեւյալ սարքավորումները եւ հաշվարկային-համակարգչային ծրագրերը.

  • սպեկտրոֆոտոմետրեր` LAMBDA–800 (Perkin Elmer), SPECORD–UV-VIS, SPECORD–IR եւ SPECORD M-40,
  • Շրջանային Դիքրոիզմ ՇԴ սպեկտրոֆոտոմետր` DSM-20 (OLIS),
  • ֆլյուրեսցենց սպեկտրոֆոտոմետր Cary Eclipse /Varian,
  • ֆլուորեսցենտ սպեկտրոֆոտոմետր` LS 5 (Perkin Elmer),
  • դիֆերենցիալ ադիաբատ միկրոկալորիմետր` DASM-4,
  • գել-էլեկտրոֆորեզի սարք` FB 300 (Ficher Scientific),
  • pH-մետրեր` BECKMAN եւ BOECO,
  • հավաքված է երկշերտ լիպիդային թաղանթի ստացման եւ ուսումնասիրման հատուկ սարք,
  • կապիլյարային մածուցիկաչափեր,
  • ֆոտոէլեկտրական լուսացրման սարքեր,
  • գոնիոմետր:



Միջազգային համագործակցություն, դրամաշնորհներ

Ներկայումս լաբորատորիան համագործակցում է հետեւյալ գիտական կենտրոնների հետ.

  • ԱՄՆ` Պորտլենդի համալսարան (prof. A.S. Benight), Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտ (Prof.R.Wartell), Բոստոնի համալսարան (prof.M.Frank-Kamenetskii), Ազգային առողջապահության ինստիտուտ, NIH, Բեթեսդա (prof. A.Parsegian),
  • Կանադա`Տորոնտոյի համալսարան (prof.T.Chalikian),
  • Իտալիա` Ֆլորենցիայի համալսարան (prof. P.Orioli, prof. L.Messori),
  • Թայվան`Տայպեյի համալսարան (prof. Chin-Kun Hu),
  • Բելառուս`Կենսաօրգանական քիմիայի ինստիտուտ (prof.D.Lando),
  • Ռուսաստան`Մոսկվայի պետական համալսարան (prof.Yu.Nechipurenko), Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան (prof.N.Kasianenko),
  • Ուկրաինա` Խարկովի ցածր ջերմաստիճանների ֆիզիկատեխնիկական ինստիտուտ (prof. Yu.Blagoi), Խարկովի Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտ (prof. V.Maleev),
  • Վրաստան` Թբիլիսիի ֆիզիկայի ինստիտուտ (prof. J.Monaselidze),
  • Գիտահետազոտական լաբորատորիայի կողմից իրականացվում է «ԴՆԹ-ի հետ տարբեր մետաղաօրգանական հակաուռուցքային միացությունների առաջացրած կոմպլեքսների ջերմադինամիկան եւ սպեկտրալ հատկությունները» հայ-բելառուսական դրամաշնորհային ծրագիրը, (11РБ-017, սկիզբ`2011, ավարտ`2013),
  • Equilibrium and non-equilibrium behavior of single- and double-stranded biological molecules, (սկիզբ`2011, ավարտ`2013),
  • «Երկշերտ լիպիդային թաղանթի թափանցելիության կինետիկայի հետազոտությունը պորֆիրինների համար» ՀՀ ԳՊԿ ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012 (13A-1f07, ավարտը`2013):



ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար`
Սամվել Գառնիկի Հարությունյան, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր:

Լաբորատորիայի աշխատակիցներ`

Վալերի Բեյբութի Առաքելյան, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, առաջատար գիտաշխատող
Վիգեն Գրիգորի Բարխուդարյան, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, ավագ գիտաշխատող
Վլադիմիր Ֆյոդորի Մորոզով, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, ավագ գիտաշխատող
Եվգենի Շամիլի Մամասախլիսով, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող
Նելլի Հրանտի Կարապետյան, կենս. գիտ. թեկնածու, գիտաշխատող
Հարություն Բաբկենի Վարդանյան, տեխ. գիտ. թեկնածու, ավագ ինժեներ
Ռուզան Սուրենի Ղազարյան, կենս. գիտ. թեկնածու, գիտաշխատող
Լուսինե Ռաֆիկի Ալոյան, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, գիտաշխատող
Զավեն Էմիլի Նավոյան, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, կրտսեր գիտաշխատող
Իշխան Վոլոդյայի Վարդանյան, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, գիտաշխատող
Շուշանիկ Արմենի Տոնոյան, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, կրտսեր գիտաշխատող
Կարինե Կառլենի Քարամյան, կրտսեր գիտաշխատող
Միքայել Կարենի Պողոսյան, ավագ ինժեներ
Ալլա Կոնստանտի Սինյավսկայա, ավագ լաբորանտ
Ինեսսա Էդվարդի Գրիգորյան, ավագ լաբորանտ
Գոռ Նորայրի Հայրապետյան, ավագ լաբորանտ
Հասմիկ Բենիկի Բոյաջյան, ավագ լաբորանտ




Հեռ.` (+374 60) 710333; (ներքին 23-33)
Ֆաքս` (+374 10) 577689
Էլ.փոստ` sharout@ysu.am, yeva@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ