Ենթակառուցվածքներ | Գիտական կենտրոններ

Ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանի անվան հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոն
Հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնը հիմնադրվել է 1999 թ.-ին Երևանի պետական համալսարանի կողմից Դուբնային Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ համատեղ, 2011 թ.-ից ՀՀՄԿ-ն ի հիշատակ կենտրոնի հիմնադիրներ անդամ ակադեմիկոս Ալեքսեյ Սիասկայի վերանվանվել է Ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանի անվան Հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի:

  • Տեսական ֆիզիկայի բնագավառում` ինտեգրվող և սուպերինտեգրվող համակարգերի սիմետրիաների հետազոտություն: Փորձարարական միջուկային ֆիզիկայի բնագավառում` միջուկային ռեակցիաների ուսումնասիրումը բարձր էներգիաներով մասնիկների և իոնների ազդեցությամբ: Բժշկական ռադիոիզոտոպների հատկությունների ուսումնասիրումը ցածր էներգիաներով ֆոտոնների փնջի ազդեցությամբ: Տարրական մասնիկների ֆիզիկայի բնագավառում` ՄՀՄԻ նուկլոտրոնի ներքին փնջերի վրա կատարված փորձարկումներում ստացված չեզոք (նեյտրալ) մեզոնների ծնման փորձարարական տվյալների մշակում: ՄՀՄԻ հետ համատեղ SYMPHYS միջազգային գիտաժողովների շարքի և SYMETRY AND INTEGRABLE SYSTEMS երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպում: ՄՀՄԻ-ից և այլ միջազգային կենտրոններից հրավիրված, բարձր որակավորում ունեցող, մասնագետների միջոցով ուսումնական պրոցեսի կատարելագործում:
  • 2011 թ. կենտրոնում իրականացվում է «11РБ -010» ծածկագրով «Լոբաչևսկու եռաչափ ընդլայնված տարածության հիման վրա ինտեգրվող և սուպերինտեգրվող դինամիկ համակարգեր և դրանց սիմետրիաների հատկությունները» հայ-բելառուսական համատեղ դրամաշնորհային ծրագիրը: Մեր աշխատանքի նպատակն է ինտեգրվող /սուպերինտեգրվող/ մոդելների արդեն հայտնի դասի ընդլայնումը, դրանց լրիվ դասակարգման, մյուս կողմից Լոբաչևսկու եռաչափ տարածությունում տարրական դաշտային կոնֆիգուրացիաների վրա հիմնված թեոր-խմբային և հանրահաշվային մեթոդներով դրանց նկարագրումը և ուսումնասիրումը: Ինչպես նաև ոչ էվկլիդյան երկրաչափության կիրառմամբ ինտեգրվող (սուպերինտեգրվող) դասական և քվանտայի դինամիկ համակարգերի շրջանակի ընդլայնումն ու հետագայում հարթ տարածություններում ֆիզիկայի և մաթեմատիկական ֆիզիկայի խնդիրների լուծման նկատմամբ վերջիններիս, որպես մոդել կիրառումը: Սուպերինտեգրվող համակարգերը դրանք ինտեգրվող համակարգերի կարևորագույն ենթադաս են, որոնք թույլատրում են շարժման դասական և քվանտային հավասարումների ինտեգրումը տարբեր այլընտրանքային եղանակներով:




Կենտրոնի ղեկավար`
Գեորգի Սամվելի Պողոսյան, Ա. Սիսակյանի անվան ՀՀՄԿ տնօրեն, ֆիզ.մաթ.գիտ. դոկտոր:


Կենտրոնի կազմը`

Անահիտ Ռաֆիկի Բալաբեկյան, ֆիզ.մաթ.գիտ.դոկ., առաջատար գիտաշխատող,
Ալիտա Սերգեյի Դանագուլյան, ֆիզ.մաթ.գիտ.դոկ., ավագ գիտաշխատող,
Գոհար Հրայրի Հարությունյան, ֆիզ.մաթ.գիտ.դոկ., ավագ գիտաշխատող,
Լևոն Գրիշայի Մարդոյան, ֆիզ.մաթ.գիտ.դոկ., ավագ գիտաշխատող,
Աշոտ Արտավազդի Հովսեփյան, ֆիզ.մաթ.գիտ.թեկ., գիտաշխատող,
Գոհար Հովհաննեսի Հովհաննիսյան, ֆիզ.մաթ.գիտ.թեկ., կրտսեր գիտաշխատող,
Քնարիկ Էդուարդի Մուրադյան, ծրագարավորող



Հեռ.` (+374 60) 710347, 23-47 (ներքին)
Էլ.փոստ` pogosyan@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ