Ենթակառուցվածքներ | ԳՀ լաբորատորիաներ

Կիրառական երկրաբանության ԳՀ լաբորատորիա
2005 թվականին ԵՊՀ  երկրաբանության ֆակուլտետին կից ստեղծվել է Կիրառական երկրաբանության ԳՀ լաբորատորիա:

Բնագավառը` Երկրաբանություն


Հետազոտությունների հիմնական ուղղությունները

Աշխատանքները հիմնականում ընթանում են հետևյալ ուղղություններով.

  • Մերձերևանյան շրջանի երկրաբանական կառուցվածքի ուսւոմնասիրում, կապված խախտման տեղամասերի սեյմոծին բնույթը պարզաբանելու նպատակով,
  • Ողջաբերդի և Նուբարաշենի սողանքային դաշտերի ուսումնասիրությունը,
  • Թաքնված և հողմնահարված հանքավայրերի լիթոերկրաքիմիական որոնումների մշակված մեթոդիկայի փորձարկում դաշտային ուսումնասիրությունների ժամանակ:


Արդիականությունը


Ծրագրի շրջանակներում շարունակվելու են աշխատանքները Մերձերևանյան շրջանի երկրաբանական քարտեզի /1:25 000 մասշտաբի/ ճշգրտման, սողանքային երևույթների ակտիվացման, սողանքային մարմնի պարամետրերի ճշգրտման ուղղությամբ: Աշխատանքներ են տարվելու նոր մշակված մեթոդիկայի կիրառումը թաքնված և հողմնահարված հանքավայրերի լիթոերկրաքիմիական որոնումների ուղղությամբ: Վերլուծվելու են Մերձերևանյան շրջանի ուսումնասիրությունների արդյունքները, քարտեզագրվելու են ոչ ամբողջովին ուսումնասիրված խախտման գոտիները, տրվելու են գնահատականներ ուսումնասիրված խախտումների երկրաշարժածին լինելու վերաբերյալ` ելնելով վերջին ժամանակաշրջանում Մերձերևանյան շրջանին հարող տարածքներում տեղի ունեցած երկրաշարժերի բնութագրերից: Բուլղարիայի Հանրապետության Բուրգաս քաղաքի Ազատ համալսարանի հետ համագործակցության արդյունքում արբանյակային կայնների օգնությամբ շարունակվելու են ուսումնասիրությունները Ողջաբերդի և Նուբարաշենի սողանքային տարածքներում:


Նպատակները եւ խնդիրները

Ելնելով նախկինում կատարած աշխատանքների արդյունքների վերլուծությունից և դաշտային ուսումնասիրությունից բնութագրել Մերձերևանյան շրջանի խախտումային տեղամասերի սեյսմոակտիվությունը, տալ Ողջաբերդի սողանքային դաշտի առանձնահատկությունները, որոշել սողանքային մարմնի գործող պարամետրերը: Դաշտային ուսումնասիրությունների ժամանակ փորձարկել գեոքիմիական որոնումների մշակված մեթոդիկայի կիրառումը ՀՀ տարածքում թաքնված հանքավայրերի հայտնաբերման նպատակով



Տեխնիկական հագեցվածություն.

Նշված աշխատանքները կատարելու համար լաբորատորիան իրեն տրամադրության տակ ունի.

  • Կառոտաժային կայան ,,600 DL Logging Assembly,
  • Սեյսմիկ կայան 16S12N,
  • Հետազոտական էլեկտրամագնիսական համակարգ ERA - MAX,
  • Դոզիմետր ռադիոմետր իր բաղադրամասերով MKCAT 1125,
  • CEL-890 HITACH ПОРТАТИВНАЯ ЛАБОРАТОРИЯ CEL - 890,
  • CEL/890 Advanced Portable Laboratory,
  • CEL/890 Advanced Drinking Water Laboratory,
  • CEL/890 Advanced Wastewater Laboratory,
  • ԿՈՄՊՐԵՍԻՈՆ ՓՈՐՁԱՍԱՐՔ T 663/20 Oedometer, Կոմպրեսիոմետր 6 հատ, T 661/2 Consolidation cell 50cmq sect. 79.8mm dia. specimen (brass) Լատունե նմուշի փորձարկման բաժակ, մակերեսը 50սմ2, տրամաչափը 79.8մմ 6 հատ,
  • Գրունտների սահքի դիմադրության որոշման միահարթակ փորձասարք Direct/residual shear test of soils, T 665/N Test apparatus Փորձասարք 1 հատ



Միջազգային համագործակցություն, դրամաշնորհներ.

Գիտահետազոտական լաբորատորիայի կողմից իրականացվել և իրականացվում է`
  • 2010-2012 - NATO CLG: ESP.EAP.CLG. 983876 («InSAR Modeling of Geological Disaster Phenomena in Caucasus Region – Armenia»)

 

ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար`
Մարատ Արիսի Գրիգորյան, ե.գ.թ., դոցենտ:

Լաբորատորիայի աշխատակիցներ`

Եսթեր Սոսի Մանուկյան, մագիստր, կ.գ.ա.,
Տաթևիկ Նիկոլայի Բոյախչյան, մագիստր, կ.գ.ա,
Լիանա Ստյոպայի Մանուկյան, ք.գ.թեկնածու, գ.ա
Սարգիս Սամվելի Քելյան, ե.գ. թեկ., գ.ա.,
Լևոն Վարդանի Հարությունյան, ե.գ.թեկ., գ.ա.




Հեռ.՝ (+374 10) 552593
Էլ.փոստ՝ maratg@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ