Ենթակառուցվածքներ | Գիտական կենտրոններ

Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների (SS) կրթական և հետազոտական կենտրոնը ստեղծվել է 2007 թ.-ին` ՏՏ ոլորտում կրթական, մասնագիտական մարզման, շարունակական կրթության ծրագրերի և առանձին դասընթացների իրականացման, գիտահետազոտական աշխատանքների կատարման, համալսարանի կրթության կառավարման և որակի ապահովման, տեղեկատվական համակարգերի մշակման և ներդրման նպատակով: Բացի ավանդական ձևերից` կենտրոնի դասավանդման փորձառությունը ընդգրկում է նաև առցանց և հեռավար եղանակները, ինչպես նաև ուսուցման զուգակցված ձևերը: Նոր են շրջանավարտների աշխատանքի տեղավորման և նրանց հետագա աշխատանքային առաջխաղացմանը ուղղված լուծումները:

  • Կենտրոնը իրականացնում է երեք մագիստրոսական ծրագիր տեղեկատվական տեխնոլոգիաների հետևյալ ուղղություններով`
    Տեղեկատվական համակարգերի մշակում,
    Տեղեկատվական համակարգերի կառավարում,
    Վիզուալ հաշվարկ
  • Կենտրոնը նաև իրականացնում է խորացված մասնագիտական մարզման ծրագրեր, որոնք անմիջապես ուղղված են ՏՏ ոլորտի պահանջների բավարարմանը: Կան բազմաթիվ հղումներ բաշխված միջավայրերի ֆորմալ մոդելների, հիշողության սարքերի և համակարգերի էլեկտրոնային տեստավորման և վերականգնման ուղղություններով կենտրոնում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքներին: Կենտրոնի նվաճումներից է նոր կրթական տեխնոլոգիաների ակտիվ ներդրումը ուսումնական գործընթացում: Այն ընդգրկում է, մասնավորապես, Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից ֆինանսավորվող «Հայկական վիրտուալ համալսարան» նախագծի մշակումը, ԵՊՀ, ՀՊՃՀ և ՌՀ(Սլավոնական)Հ համար էլեկտրոնային համակարգի միջոցով կառավարվող ու հեռավար եղանակով աշխատանքի հնարավորություն ունեցող մուլտիմեդիա կուրսերի մշակումը: Վերջինս ֆինանսավորվում է «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայսատան»-ի կողմից:




Գիտական ղեկավար`
Սամվել Կիմի Շուքուրյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր:


Կենտրոնի կազմը`

Մանուկ Գարուշի Մանուկյան, ֆ.մ.գ.թ., դոցենտ,
Արմեն Հրաչի Կոստանյան, ֆ.մ.գ.թ., դոցենտ,
Ռուբեն Վարդանի Թոփչյան, ֆ.մ.գ.թ., դոցենտ,
Վալերի Արտյուշայի Վարդանյան, ֆ.մ.գ.թ., դոցենտ,
Արթուր Արամայիսի Ավագյան, տ.գ.թ., ասիստենտ,
Աշոտ Մորիսի Վասիլյան, ֆ.մ.գ.թ.,ասիստենտ,
Գուրգեն Էդիկի Հարությունյան, տ.գ.թ., ասիստենտ,
Ելենա Գրիգորի Պետրոսյան, գործավար,
Անի Վահեի Ավագյան, օպերատոր,
Նատալյա Ռոբերտի Դանիելյան, տեղեկատվական համակարգերի բաժնի վարիչի պաշտոնակատար,
Ալվարդ Հասոյի Գրիգորյան, ֆ.մ.գ.թ., բաժնի վարիչ, ուսումնական գործընթացի ապահովման բաժին,
Արթուր Արամայիսի Ավագյան, տ.գ.թ., ասիստենտ, ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար



Հեռ.` (+374 60) 710050, 10-50 (ներքին)
Էլ.փոստ` it_center@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ