Ենթակառուցվածքներ | Գիտական կենտրոններ

Եգիպտագիտության հայկական կենտրոն
Եգիպտագիտության հայկական կենտրոնը ստեղծվել է 2006թ. դեկտեմբերին: Կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է Հին Եգիպտոսի քաղաքակրթության ուսումնասիրությունն ու եգիպտագիտության հայկական դպրոցի հիմնումը:


Հետազոտությունների հիմնական ուղղությունները

Կենտրոնի աշխատանքն ընթանում է երկու հիմնական ուղղությամբ. Հին Եգիպտոսի բուսաշխարհ ու դրան հարող մասնագիտություններ՝ հնագիտություն, հնեաբուսաբանություն, Հին Եգիպտոսի արվեստ ու տեխնոլոգիաներ եւ հին եգիպտերեն (հիերոգլիֆներ):


Ընթացիկ գիտական ծրագրերը


  • Հին եգիպտերենի վոկալացում,
  • Հին եգիպտերենի մեջ հնդեվրոպական լեզվական շերտի հետագա բացահայտում,
  • Փարավոնի կողմից իրագործվող ամենօրյա ծեսի 36-րդ գլխի գրական ու ոճական կառուցվածքի ուսումնասիրություն,
  • 21-րդ դինաստիայի սարկոֆագներից մեկի գիտական ճշգրիտ վերակազմություն,
  • Հին եգիպտոսի բույսերի մնացորդների տեղեկատուի երրորդ հրատարակության պատրաստում,
  • «Հին Եգիպտոսի բուսաշխարհը» գրքի հրատարակում:



Միջազգային համագործակցություն

  • Մոնպելիեի համալսարանի Եգիպտագիտության ինստիտուտ (Ֆրանսիա),
  • Արիզոնայի համալսարանի Եգիպտագիտության ու հնագիտության ֆակուլտետ (ԱՄՆ),
  • Լոնդոնի Քոլեջ համալսարանի Հնագիտության ինստիտուտ (Մեծ Բրիտանիա),
  • Երուսաղեմի բուսաբանական այգի (Իսրայել),
  • Օքսֆորդի համալսարանի Գրիֆիթի եգիպտագիտության ինստիտուտ (Մեծ Բրիտանիա):

 

Տնօրեն`
Քրիստիան Անդրանիկի Թութունջյան դը Վարդավան, եգիպտագիտության, հնագիտության դոկտոր:

Կենտրոնի կազմը`

Նազենի Հենրիկի Ղարիբյան, արվ. պատմ. դոկտոր, փոխտնօրեն
Արմենուհի Ռուբենի Առաքելյան, տնօրենի օգնական և հետազոտող
Աշխեն Սամվելի Զախարյան, գրադարանավար




Հեռ.` (+374 60) 710042, 10-42 (ներքին)
Ֆաքս` (+374 10) 558232
Էլ.փոստ` egyptology@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ