Ենթակառուցվածքներ | Գիտական կենտրոններ

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը կրթական և գիտահետազոտական կենտրոն է, որը ստեղծվել է Երևանի պետական համալսարանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության արդյունավետ համագործակցության արդյունքում 2006 թ. հուլիսին և ֆինանսավորվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից տրամադրվող ամենամյա դրամաշնորհով:

Կենտրոնի բաղկացուցիչ մասերից են հանդիսանում հետազոտական աշխատանքների իրականացումը: Կենտրոնը կոորդինացնում և իրականացնում է գիտական և միջմասնագիտական հետազոտություններ ԵՄ, ԵՄ-Հայաստան, ԵՄ-Հարավային Կովկասի առանձին հիմնախնդիրների և ԵՄ-Հարավային Կովկաս համագործակցության վերաբերյալ: Միջազգային մակարդակում իրականացված հետազոտությունների արդյունավետությունը ընգծելու համար մի շարք հետազոտություններ թարգմանվում են անգլերեն լեզվով:

Ծրագրեր

2008թ. սկսած կենտրոնը իրականացնում է «Եվրոպական ուսումնասիրություններ» միջմասնագիտական մագիստրոսական ծրագիրը: Մագիստրոսական ծրագրի ընթացքում ուսանողներին տրամադրվում են տարաբնույթ դասընթացներ 21-րդ դարի Եվրոպայի և Հայաստանի տնտեսության, քաղաքականության, իրավական համակարգի, մարդու իրավունքների, եվրոպական ինտեգրման և համագործակցության, եվրոպական անվտանգության, եվրոպական համապատասխան կառույցների վերաբերյալ: 2010թ. սեպտեմբերից «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում» լրացում է կատարվել և «Եվրոպագիտությունը» ներդրվել է որպես մասնագիտություն:

2010թ. հիմնադրվել է «Եվրոպական ինտեգրում և Հարավային Կովկաս» Ժան Մոնե մոդուլը: Մոդուլը բաղկացած է երեք դասընթացներից, որոնք դասավանդվում են Եվրոպական ուսումնասիրություններ մագիստրոսական ծրագրի շրջանակներում: Դասավանդվող մոդուլներն են` Եվրոպական ինտեգրման ներածություն, Եվրոպական անվտանգության քաղաքականություն և Եվրոպական հարևանության քաղաքականություն:

2011թ-ից Եվրոպական Հանձնաժողովի աջակցությամբ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը իրականացնում է «Մարդու Իրավունքներ և Ժողովրդավարացում» միջմասնագիտական տարածաշրջանային մագիստրոսական ծրագիր: Այն իրականացվում է 4 գործընկեր համալսարանների կողմից (Երևանի պետական համալսարան, Կիևի Տարաս Շևչենկոյի Ազգային համալսարան, Բելառուսի պետական համալսարան և Մոլդովայի քաղաքական և տնտեսագիտական եվրոպական ուսումնասիրությունների համալսարան):
 Ծրագիրը տրամադրում է ուսանողներին մարդու իրավունքների և ժողովրդավարացման ոլորտում համապարփակ գիտելիքներ: Այն նախատեսում է ուսանողների և դաախոսների փոխանակում, ուսուցողական այցեր ԵՄ ինստիտուտներ, վերապատրաստում ծրագրին մասնակից երկրներում: Ծրագրի տևողությունը 2 տարի է:

 


ԵՊՀ Եվրոպական ուսումանսիրությունների կենտրոնի տնօրեն`
Ղազինյան Արթուր Գագիկի, իրավ.գիտ.թեկանծու, դոցենտ:


Կենտրոնի կազմը`

Վլադիմիր Էդուարդի Մարտիրոսյան, փոխտնօրեն, քաղ.գիտ.թեկնածու,
Արմեն Վահանի Բայբուրդյան, ավագ փորձագետ, պատմ.գիտ.թեկն.,
Արևիկ Վարդանի Անափիոսյան, փորձագետ,
Նաիրա Սամվելի Պետրոսյան, փորձագետ,
Հասմիկ Պավելի Սաֆարյան, ավագ փորձագետ,
Լիլիթ Լևոնի Միրզոյան, փորձագետ,
Աշոտ Սեյրանի Ալեքսանյան, քաղ.գիտ.թեկն., դոց., փորձագետ,
Տիգրան Ալեքսանդրի Գրիգորյան, փորձագետ
 

ինտերնետ կայք` http://www.ces.am




Հեռ.` (+374 60) 710229, 12-29 (ներքին),
ֆաքս` (+374 10) 550810
Էլ. փոստ` info@ces.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ