Ենթակառուցվածքներ | ԳՀ լաբորատորիաներ

Ենթամիլիմետրային ալիքների ԳՀ լաբորատորիա
2006 թվականին ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի «Գերբարձր հաճախությունների ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության» ամբիոնին կից սեղծվել է Ենթամիլիմետրային ալիքների գիտահետազոտական լաբորատորիան:

Բնագավառը` Ռադիոֆիզիկա, ՏՀց ալիքների ֆիզիկա


Հետազոտությունների հիմնական ուղղությունները

Լաբորատորիայի հիմնական ուղղություններից կարելի է առանձնացնել.

  • Լայնաշերտ ենթամիլիմետրային` տերահերցային (ՏՀց) ալիքների գեներացում ֆեմտովայրկյանային լազերների ոչ գծային փոխակերպման միջոցով,
  • ՏՀց ճառագայթման դետեկտման հետազոտում,
  • ՏՀց տիրույթի ալիքատարերի մշակում և հետազոտում,
  • ՏՀց սպեկտրոսկոպիա,
  • Կենսաբանական օբյեկտների հետ ենթամիլիմետրային ալիքների փոխազդեցության հետազոտում:
  • Բացի կարևոր գիտական նշանակությունից Ենթամիլիմետրային ալիքների գիտահետազոտական լաբորատորիան մեծ դեր ունի նաև մագիստրոսների, ասպիրանտների գիտելիքների և պրակտիկ աշխատանքային հմտությունների հարստացման գործում: ԳԲՀ ռադիոֆիզիկայի և ՀՀ ամբիոնի մագիստրատուրայի ուսումնական պլանում ընդգրկված են ՏՀց ալիքների ֆիզիկա, ՏՀց սպեկտրասկոպիա, Ենթամիլիմետրային ալիքների գեներացումը և դետեկտումը առարկաներ, որոնց լաբորատոր աշխատանքները կատարվում են Ենթամիլիմետրային ալիքների ԳՀ լաբորատորիայում:


Արդիականությունը


Էլեկտրամագնիսական ալիքների տերահերցային (ՏՀց) տիրույթը (0.1 – 10 ՏՀց), մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես հիմնարար ֆիզիկայի այնպես էլ բազմաթիվ կիրառական խնդիրների համար: Չնայած վերջին երկու տասնամյակներում ՏՀց աղբյուրների ստեղծման ոլորտում արձանագրված առաջընթացին, առկա գեներատորները դեռևս բավարար բնութագրեր չեն ապահովում (ինչպիսիք են ելքային հզորությունը, հաճախության լարքավորման տիրույթը և սպեկտրալ լայնքը) լայն դասի կիրառական խնդիրների լուծման համար: Այդ պատճառով խիստ արդիական է նորատիպ ՏՀց աղբյուրների ստեղծումը, որի ուղղոթյամբ ներկայումս կատարվում են մեծաքանակ հետազոտություններ:


Նպատակները եւ խնդիրները

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են կատարել հետեւյալ հետազոտությունները.

    • Տերահերցային ճառագայթման արդյունավետ գեներացման համար նոր տարբերակների մշակում ֆեմտովայրկյանային լազերային ճառագայթման օպտիկական ուղղման միջոցով, որն անհրաժեշտ է ժամանակային տիրույթի սպեկտրոմետրի դինամիկ դիապազոնի մեծացման համար,
    • ՏՀց իմպուլսի կանալավորում տարբեր տիպի ալիքատարներում, իմպուլսի առանց աղավաղման տարածման պայմանների բացահայտում, ինչպես նաև ՏՀց ժամանակային տիրույթի սպեկտրադիտման համար այդ ալիքատարների օգտագործման հնարավորությունների պարզաբանում,
    • Մակերևութային պլազմոն պոլյարիտոնային ալիքատարների և ռեզոնատորների օգտագործմամբ տերահերցային ալիքների ենթաալիքային տեղայնացման հետազոտում,
    • ՏՀց և ֆեմտովայրկյանային ճառագայթման դետեկտում ֆերոմագնիսական և վակումային սարքերի միջոցով, և նշված սարքերի պարամետրերի ուսումնասիրում դետեկտման զգայնությունը մեծացնելու նպատակով:



Տեխնիկական հագեցվածություն.

Ենթամիլիմետրայի ալիքների գիտահետազոտական լաբորատորիան նշված ուսումնասիրությունների համար իր տրամադրության տակ ունի հետեւյալ սարքավորումները.

  • Spectra-Physics ընկերության Ti:Sapphire ֆեմտովայրկյանային լազեր,
  • ՏՀց պիրոէլեկտրիկական դետեկտոր,
  • Օպտիկական և ինֆրակարմիր տիրույթների հզորության չափիչ,
  • Ինֆրակարմիր ճառագայթման էլեկտրոնային վիզուալիզատոր,
  • Օպտիկական տիրույթի թվային սպեկտրոմետր. Ocean Optics USB 4000,
  • Ժամանակային տիրույթի տերահերցային սպեկտրոմետր (պատրաստվել է լաբորատորիայի աշխատակիցների կողմից),
  • Գերճշգրիտ քայլով (0.5 մկմ) օպտիկական հապաղման գիծ,
  • Արագ փոփոխվող հապաղման գիծ (պատրաստվել է լաբորատորիայի աշխատակիցների կողմից),
  • Թվային օսցիլոգրաֆ. Agilent Technologies DSO7012B,
  • Մեխանիկական մոդուլյատորներ (chopper),
  • Սինքրոն ուժեղարարներ (Stanford Research Systems SR830DSP, Lock-In amplifier),
  • Համակարգիչներ` համապատասխան ծրագրային ապահովմամբ:



Միջազգային համագործակցություն

Լաբորատորիայում կատարվող մի քանի ուսումնասիրություններ կատարվում են ճանաչված գիտական կենտրոնների հետ սերտ համագործակցությամբ.
  • Ստենֆորդի համալսարան (ԱՄՆ),
  • Կայզերսլաուտերնի տեխնիկական համալսարան (Գերմանիա),
  • Լիդսի համալսարան (Մեծ Բրիտանիա),
  • Տոհոկուի համալսարան (Ճապոնիա),
  • Սոգանգի համալսարան (Հարավային Կորեա):



Դրամաշնորհներ.

  • NFSAT ECSP-09-42_SASP,
  • ANSEF 2009,
  • ANSEF 2011:


ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար`
Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյան, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:


Լաբորատորիայի աշխատակիցներ`

Յուրի Հովհաննեսի Ավետիսյան, ֆ.մ.գ.դ., ավագ գիտ. աշխատող,
Խաչատուր Վլադիմիրի Ներկարարյան, ֆ.մ.գ.դ., ավագ գիտ. աշխատող,
Արմեն Հովհաննեսի Մակարյան, ֆ.մ.գ.թ., ավագ գիտ. աշխատող,
Վահե Ռազմիկի Թադևոսյան, ֆ.մ.գ.թ., գիտ. աշխատող, 
Վիտալի Պետրոսի Քալանթարյան, ֆ.մ.գ.թ., գիտ. աշխատող,
Տիգրան Արսենի Աբրահամյան, ֆ.մ.գ.թ., գիտ. աշխատող,
Լեոնարդ Էդուարդի Աբրահամյան, ֆ.մ.գ.թ., գիտ. աշխատող,
Արտաշես Յուրիի Վարդանյան, ֆ.մ.գ.թ., գիտ. աշխատող



Հեռ.` (+374 60) 710258; (ներքին 12-58)
Էլ.փոստ` vahetad@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ