Ենթակառուցվածքներ | ԳՀ լաբորատորիաներ

Քիմիական և կենսաբանական համակարգերի ֆիզիկաքիմիական հետազոտությունների ԳՀ լաբորատորիա
2005 թվականին ԵՊՀ  քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական եւ կոլոիդ քիմիայի ամբիոնին կից ստեղծվել է Քիմիական եւ կենսաբանական համակարգերի ֆիզիկաքիմիական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիան:

Բնագավառը` ֆիզիկական քիմիա, կենսաքիմիա


Հետազոտությունների հիմնական ուղղությունները

Քիմիական եւ կենսաբանական համակարգերի լուծույթների կառուցվածքի եւ ֆիզիկաքիմիական հատկությունների ուսումնասիրությունները դիտարկել մակրոսկոպիկ եւ միկրոսկոպիկ մոտեցումներով.

  • լուծույթների թերմոդինամիկա,
  • քվանտա-քիմիական հաշվարկներ,
  • մոլեկուլային սպեկտրոսկոպիա,
  • դիէլեկտրիկ ռելաքսցիայի,
  • ֆլուորեցենց սպեկտրոսկոպիա,
  • մակերեւութային փոխազդեցություններ:


Արդիականությունը


Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել այնպիսի  համակարգեր, որոնք մեծ կիրառություն են գտել կենսաբժշկական ոլորտում: Ներկայացվող ծրագրում ուսումնասիրվող կենսաբանական նշանակություն ունեցող համակագերի բաղադրամասներն են կենսապոլիմերները` սպիտակուցները, ԴՆԹ, լիպիդները, ինչպես նաեւ վիտամինները եւ կենսաբժշկության ոլորտում արդեն կիրառություն ստացած դիմեթիլսուլֆօքսիդը եւ դիմեթիլսուլֆոնը` իրենց մոտակա հոմոլոգներով: Ներկայումս բժշկության բնագավառում կարեւոր խնդիր է հանդիսանում տուբերկուլյոզի բուժման համար օգտագործվող դեղամիջոցների  արդյունավետության մեծացումը: Եվ այդ առումով նպատակային է դարձել հայտնի դեղամիջոց` իզոնիկոտինաթթվի հիդրազիդի (իզոնիազիդ) ազդեցության արդյունավետության մեծացումը սուլֆօքսիդային լուծույթներում: Ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման արդյունքում ակնկալվում է ստանալ քանակական տվյալներ, որոնք կնպաստեն ըմբռնելու կենսաբանական բարդ համակարգերում իրագործվող փոխազդեցությունները մոլեկուլային մակարդակով:


Նպատակները եւ խնդիրները

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են կատարել հետեւյալ հետազոտությունները.

  • Gaussian 03 քվանտաքիմիական ծրագրի օգնությամբ կշարունակվեն C վիտամինի (L-AA) դիալկիլսուլֆօքսիդային (ԴՄՍՕ, ԴԷՍՕ) կոմպլեքսների, ինչպես նաեւ այդ կոմպլեքսների երկրաչափության, լիցքի բաշխման, առաջացման էներգիայի, փոխազդեցության էներգիայի եւ տատանման հաճախությունների վերաբերյալ հաշվարկները, կիրառելով ժամանակակից DFT (B3LYP) եւ ոչ էմպիրիկ՝ MP2 մեթոդները,
  • նախատեսվում է կատարել կենսաբանական ակտիվություն ցուցաբերած ացետիլխոլինէսթերազի եւ բութիրիլխոլինէսթերազի տրանսպորտային սպիտակուցների հետ փոխազդեցությունների հետազոտություններ` մասնավորապես որոշելով կապման հաստատունը, կապման կենտրոնների թիվը, փոխազդեցությունների բնույթը, սպիտակուցի կառուցվածքային փոփոխությունները  սպեկտրոսկոպիական մեթոդներով,
  • կշարունակվի փորձարկման փուլում գտնվող դեղամիջոցների փոխազդեցության ուսումնասիրությունը թիրախային  մակրոմոլեկուլների (ԴՆԹ, ՌՆԹ) հետ,
  • նախատեսվում է ուսումնասիրել Li-ի, Na-ի եւ K–ի աղերի ջուր-օրգանական հավելույթ համակարգերի թերմոդինամիկական վարքը կալորիաչափության, մածուցիկաչափության, խտաչափություն, էլեկտրահաղորդականություն, pH-մետրիայի մեթոդների օգնությամբ, որպես օրգանական հավելույթ օգտագործելով ապրոտոնային բեւեռային լուծիչ, մասնավորապես դիմեթիլսուլֆօքսիդ, դիմեթիլֆորմամիդ, ացետոն,
  • կուսումնասիրվեն YAG նեոդիմային լազերով ճառագայթված ջրի ֆիզիկաքիմիական հատկությունները էլեկտրահաղորդականության, խտության, մածուցիկության, մակերեւութային լարվածության մեթփոդներով:



Տեխնիկական հագեցվածություն.

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական եւ կոլոիդ քիմիայի ամբիոնը նշված ուսումնասիրությունների համար իր տրամադրության տակ ունի հետեւյալ սարքավորումները եւ հաշվարկային-համակարգչային ծրագրերը.

  • էլեկտրոնային կլանման սպեկտրոֆոտոմետր UV-Vis (Specord M-50PC),
  • ֆուրյե-ձեւափոխման ինֆրակարմիր սպեկտրոմետր FT-IR Spectrometer, Nexus / Nicolet,
  • ֆլյուրեսցենց սպեկտրոֆոտոմետր Cary Eclipse /Varian,
  • տատանողառեզոնանսային խտաչափ DMA 4500 Density Meter / Anton-Paar,
  • կալորիմետր լուծույթների համար 1455 Solution Calorimeter/  Parr,
  • pH եւ էլեկտրահաղորդականության չափման սարք “Jenway 4330”,
  • մակերեւույթային լարվածության չափման սարք SITA Science Line t60,
  • դիէլեկտրիկ ռելաքսացիայի սպեկտրոսկոպիայի սարք, որը ընդգրկում 300ՄՀց –ից մինչեւ 72 ԳՀց հաճախությունների տիրույթը,
  • հաշվարկային համակարգչային ծրագրեր` GAUSSIAN 98 եւ GAUSSIAN 03:



Միջազգային համագործակցություն, դրամաշնորհներ.

  • Գիտահետազոտական լաբորատորիայի կողմից իրականացվում է  Գերմանիայի կրթության եւ գիտության նախարարության (BMBF) կողմից ֆինանսավորվող համատեղ դրամաշնորհային ծրագիր (ARM 11/002, սկիզբը` 01.11.2012թ., ավարտը` 31.10.2013թ.),
  • ԳՀ-ի կողմից իրականացվում է Հայկական ազգային գիտական և կրթական հիմադրամի (ANSEF) կողմից ֆինանսավորվող Սուլֆոնների լուծույթների ab initio եւ փորձարարական ուսումնասիրությունների դրամաշնորհային ծրագիրը (PS-Cheminorg-3179, սկիզբը` 01.01.20113թ., ավարտը` 31.12.2013թ.):



ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար`
Շիրազ Ալեքսանդրի Մարգարյան, քիմ. գիտ.դոկտոր, պրոֆեսոր:

Լաբորատորիայի աշխատակիցներ`

Կարինե Ռաֆայելի Գրիգորյան, քիմ. գիտ. դոկտոր, ավագ գիտաշխատող
Լիանա Սերգեյի Գաբրիելյան, քիմ. գիտ. թեկնածու, գիտաշխատող
Գեւորգ Սերգեի Գրիգորյան, քիմ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող
Ջիլդա Դրաստամատի Գրիգորյան, քիմ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող
Աշխեն Լեռնիկի Զատիկյան, քիմ. գիտ. թեկնածու, կրտսեր գիտաշխատող
Հեղինե Հմայակի Ղազոյան, քիմ. գիտ. թեկնածու, գիտաշխատող
Լաուրա Գեղամի Մելիք-Օհանջանյան, քիմ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող
Հասմիկ Ռազմիկի Սարգսյան, քիմ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող
Սվետլանա Հակոբի Ափոյան, քիմ. գիտ. թեկնածու, կրտսեր գիտաշխատող
Ժենյա Նիկոլայի Չոբանյան, կրտսեր գիտաշխատող
Հասմիկ Ավետիքի Շիլաջյան, ավագ լաբորանտ




Հեռ.՝ (+374 10) 555172
Ֆաքս՝ (+374 10) 576421
Էլ.փոստ՝ shmarkar@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ