Ենթակառուցվածքներ | ԳՀ լաբորատորիաներ

Փորձարարական հոգեբանության ԳՀ լաբորատորիա
2005 թվականից ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնին կից հիմնադրվել է Փորձարարական հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիան: Հիմնադիր` Հրանտ Միքայելի Ավանեսյան:

Բնագավառը` Փորձարարական հոգեբանություն, հոգեդիագնոստիկա:


Հետազոտությունների հիմնական ուղղությունները

  • Կիրառական հոգեբանության բնագավառում փորձարարական հետազոտությունների մեթոդաբանության հիմնահարցի հետազոտում,
  • Փորձարարական հետազոտության մեթոդների կատարելագործման և ներդրման օրինաչափությունները հոգեբանության կիրառական բնագավառներում,
  • Հոգեդիագնոստիկ համակողմանի մոդելի մշակումն ու կիրառումը հոգեբանական հետազոտություններում,
  • Հոգեախտորոշման թեստերի համակարգչային փաթեթների ստեղծում,
  • Հոգեբանական թեստերի մշակում, սոցիալ-մշակութային տեղայնացում,
  • Ավագ դպրոցականի և ուսանողի առողջ ապրելակերպի դրդապատճառների ձևավորման հիմնախնդիրներ,
  • Բարձր նվաճումների, զանգվածային և առողջարարական սպորտի զարգացման գիտակիրառական հիմնահարցեր,
  • Գործունեության պրոֆեսիոգրաֆիկական և հոգեգրաֆիկական ուսումնասիրություն և օրինաչափությունների դուրս բերում:


Արդիականությունը


Ներկայումս մենք ամեն օր գործ ունենք նոր մասնագիտությունների ստեղծման և շատ մասնագիտությունների պահանջների փոփոխման հետ: Հետևաբար անհրաժեշտ է դառնում փորձարարական եղանակով այդ մասնագիտությունների հնարավոր զարգացումների տարբեր հոգեբանական մոդելների ստեղծումը, ինչը և հանդիսանում է փորձարարական հոգեբանության կարևոր խնդիրներից մեկը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որակապես նոր մեթոդաբանական հայեցակարգի կառուցման հիմնարար պայման կարող է ստեղծվել հոգեչափման և հոգեախտորոշման մեթոդներում յուրահատուկ, համակողմանի մոդելների մշակմամբ ու կիրառմամբ` հարմարեցնելով գործունեության համապատասխան ոլորտներին: Քանի որ յուրաքանչյուր ոլորտի գործունեության արդյունավետությունը կախված է որակյալ ախտորոշումից, ուստի առանձնահատուկ կարևորվում է սույն ծրագրի աշխատանքներում առաջադրված հիմնախնդիրը: Հոգեդիագնոստիկան, գիտատեխնիկական առաջընթացով պայմանավորված և արդի պահանջներից ելնելով, կարիք ունի գիտահետազոտական մոտեցումների այժմեականացման ու պարբերական վերանայման: Այստեղ առաջին պլան է մղվում հոգեբանական բազմաբնույթ թեստերի թարգմանության, ստանդարտացման, հարմարեց-ման ու սոցիալմշակութային տեղայնացման հիմնախնդիրը: Այսպիսով` ցանկացած հոգեբանական հետազոտության անցկացման արդյունավետությունը պայմանավորված է հիմնավորված մեթոդաբանությամբ և փորձարարական հոգեբանության զինանոցով:


Նպատակները եւ խնդիրները

Ծրագրի նպատակն է` կիրառական հոգեբանության բնագավառում արդի փորձարարական հետազոտությունների օրինաչափությունների և մեթոդների ուսումնասիրումը, մեթոդիկաների ադապտացումը, տեղայնացումը և դրանց ներդրման ուղիների մշակումը: Փորձարարական հոգեբանության լաբորատորիայի գործունեության խնդիրներն են.

  • հետազոտության առարկային համապատասխան մեթոդների մշակումը,
  • փորձարարական հետազոտության կազմակերպման սկզբունքների մշակումը` պլանավորումը, անցկացումը և մեկնաբանումը,
  • հոգեբանական գիտափորձի, էմպիրիկ հետազոտությունների և դիագնոստիկ մեթոդների ներդրման յուրահատուկ ռազմավարության մշակումը` կիրառական հոգեբանության բնագավառներին համապատասխան,
  • հոգեբանական չափումների գիտական մեթոդների մշակումը,
  • հոգեախտորոշման մեթոդիկաների տեղայնացումը և ադապտացիան, ինչպես նաև ստացված արդյունքների հիման վրա շտեմարանների կազմումը,
  • հոգեֆիզիոլոգիական հետազոտությունների արդիական ծրագրերի մշակում և արդյունքների կիրառում:



Տեխնիկական հագեցվածություն.

ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնին կից գործող փորձարարական հոգեբանության բազային լաբորատորիան նշված ուսումնասիրությունների համար իր տրամադրության տակ ունի հետևյալ սարքավորումները.

  • հոգեֆիզիոլոգիական թեստավորման սարք` «УПФТ-1-130- “Психофи¬зиолог”»,
  • լսողության շեմերը և լսողական զգայունակությունը չափող (աուդիոգիրը գրանցող) սարք` «Генератор сигналов ГЗ-34»,
  • զգայաշարժողական հակազդումները (ՊՌ, ԲՌ, ՇՕՌ) չափող սարք` «Ռեակցիոմետր-միլիվայրկենաչափ»,
  • արմնկահոդի շարժումների ամպլիտուդայի զգայությունների բացարձակ և տարբերակման շեմերը չափող սարք` Ժուկովսկու «Կինեմատոմետր»,
  • տեսադաշտի ծավալը հետազոտող սարք` «Պերիմետր»,
  • «Վազքուղի» մարզասարք` PROTUES fitness innovation CBM-2040/2050,
  • սիրտանոթային համակարգի ախտորոշիչ սարք` Microlife BP A80



Միջազգային համագործակցություն, դրամաշնորհներ.

Գիտահետազոտական լաբորատորիայի կողմից իրականացվել և իրականացվում է`
  • 01.07.2013 թ-ից` դրամաշնորհ - «Անձի տարածական կողմնորոշման ձևավորման առանձնահատկությունները արդի տեղեկատվական միջավայրում». ՀՀ ԿԳՆ, ԳՊԿ, 13-5A423,
  • 2011 – 2013 թթ.` դրամաշնորհ - «Հոգեբանական թեստային համակարգի մշակում ՀՀ ոստիկանության համակարգի համար». ԵԱՀԽ երևանյան գրասենյակ, OSCE, PO. 226723,
  • 01.03.2011.-01.03.2013 թթ.` դրամաշնորհ - «Անձի տարածաժամանակային ընկալման դրսևորման առանձնահատկությունները և դրա կարգավորումը անհատական ու սոցիալ-հոգեբանական մակարդակներում». ՀՀ ԿԳՆ, ԳՊԿ, 11 – 5a563:




ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար`
Հրանտ Միքայելի Ավանեսյան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:


Լաբորատորիայի աշխատակիցներ՝

Սահակ Վիուլի Հովհաննիսյան, մանկ. գիտ. թեկ., դոցենտ, ավագ գիտաշխատող,
Էլինա Վյաչեսլավի Ասրիյան, հոգեբ. գիտ. թեկ., գիտաշխատող,
Լուսինե Սամվելի Ստեփանյան, կենս. գիտ. թեկ., գիտաշխատող,
Արմենուհի Համբերիկի Գալստյան, ավագ լաբորանտ,
Սոնա Պավելի Հովհաննիսյան, ավագ լաբորանտ



Հեռ.` (+374 60) 710637, (ներքին 76-37)
Էլ.փոստ` psydep@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ