Ենթակառուցվածքներ | ԳՀ լաբորատորիաներ

Գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի ԳՀ լաբորատորիա
Լաբորատորիան ստեղծվել է 2000 թականին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետին կից, ֆինանսավորվում է սկսած 2010թ.-ից:

Բնագավառը` ֆիզիկա, գերարագ օպտիկա


Հետազոտությունների հիմնական ուղղությունները

Ներկայումս աշխատանքները հիմնականում ընթանում են հետևյալ ուղղություններով.

  • Սիմիլարիտոնների գեներացում և նրանց առանձնահատկությունների հետազոտություններ՝ գերարագ օպտիկայում և ֆոտոնիկայում կիրառությունների հեռանկարով,
  • Ժամանակային ոսպնյակի լուսամակածման, ոչ գծային օպտիկական Ֆուրյե-փոխակերպման տիպի երևույթների ուսումնասիրություններ ֆեմտովայկյանային ժամանակային տիրույթում ազդանշանի անալիզի և սինթեզի խնդիրների լուծման նպատակով,
  • Գումար հաճախության գեներացման պրոցեսում ֆեմտովայրկյանային իմպուլսների սպեկտրալ սեղմման, հաճախային վերալարման, սպեկտրաժամանակային արտապատկերման երևույթների ուսումնասիրություններ
  • Սպեկտրալ ինտերֆերաչափության նոր մեթոդների մշակմանն ուղղված հետազոտություններ՝ ֆեմտովայրկյանային իմպուլսների բնութագրման համար,
  • Ոչ գծային սպեկտրոսկոպիայի և միկրոսկոպիայի բնագավառներում հետազոտություններ՝ ուղղված սիմիլարիտոնի կիրառմամբ իմպուլսային և չիրպավորված CARS մեթոդների մշակմանը,
  • Օպտիկական լուսատարերում սոլիտոնաձևավորման, հատկապես մութ սոլիտոնների ձևավորմանն ու փոխազդեցությանն ուղղված հետազոտություններ:


Արդիականությունը


Անցումը ֆեմտովայրկյանային սանդղակին առաջացրեց նոր հիմնախնդիրներ՝ միջավայրի հետ հզոր կոհերենտ և պատահական ճառագայթման փոխազդեցության, նրա բնութագրերի գրանցման և կառավարման ուղղություններով: Հետազոտություններն այս ուղղությամբ հատկապես կարևորվում են, քանի որ լիարժեք դիագնոստիկ սարքերի բացակայությունը խոչընդոտում է գերարագ երևույթների սպեկտրոսկոպիայի զարգացումը: Հեռահաղորդակցման / օպտիկական կապի զարգացման հեռանկարը վերջին տարիներին խթանեց ինտենսիվ հետազոտություններն ուղղված օպտիկական սոլիտոնների գեներացմանը և նրանց հատկությունների ուսումնասիրմանը: Լաբորատորիայում կատարվող աշխատանքները նպատակաուղղված են այս հիմնախնդիրներին: Հետազոտությունների առարկա են ճառագայթման ինքնա- և կրոսս-մոդուլացման, ժամանակային ոսպնյակի լուսամակածման, ճառագայթման սպեկտրալ սեղմման, հաճախային վերալարման, ոչ գծային օպտիկական Ֆուրյե փոխակերպման, ինքնանմանության և սոլիտոնաձևավորման տիպի երևույթները:


Նպատակները եւ խնդիրները

Հետազոտությունների նպատակն է լազերային գերկարճ իմպուլսների անալիզի և սինթեզի մեթոդների մշակումը՝ ֆեմտովայրկյանային ժամանակային սանդղակում իմպուլսների գրանցման և կառավարման սարքերի ստեղծման հեռանկարով, կոհերենտ վերահսկման, ֆոտոնիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում կիրառության նպատակով: Այդ նպատակին հասնելու համար նախատեսվող հետազոտական խնդիրները հակիրճ ներկայացված են ստորև.

    • Աբերացիաներից զերծ ժամանակային ոսպնյակի լուսամակածման մեթոդի մշակում՝ ֆեմտովայրկյանային ժամանակային սանդղակում ազդակի անալիզի և սինթեզի խնդիրների լուծման նպատակով,
    • Սպեկտրալ սեղմիչում ժամանակային «մութ» իմպուլսների ձևավորման և մութ սոլիտոնների գեներացման մեթոդի մշակում, հեռահաղոդակցության ոլոտում կիրառման նպատակով,
    • Օպտիկական միամոդ մանրաթելում սիմիլարիտոնների գեներացման մեթոդի մշակում, պարաբոլիկ ժամանակային ոսպնյակի լուսամկածման և սպեկտրալ ինտերֆերոմետրիայի նպատակների համար,
    • Գերկարճ լազերային իմպուլսների սպեկտրալ սեղմման, Ֆուրյե փոխակերպման այլընտրանքային մեթոդի և օպտիկական Ֆուրյե-պրոցեսորի մշակում՝ հիմնված հաճախային խառնման երևույթի վրա, պարաբոլիկ իմպուլսների կիրառմամբ,
    • Սպեկտրալ ինտերֆերոմետրիայի դասական մեթոդների զարգացում՝ գերկարճ լազերային իմպուլսների բնութագրման նպատակով,
    • Այլընտրանքային, լայն կիրառման տիրույթով (դրական և բացասական դիսպերսիա, պիկովայրկյանային-ֆեմտովայրկյա-նային ժամանակային սանդղակում) դիսպերսիոն հապաղման գծի մշակում՝ սպեկտրոմետրի սխեմայի հիման վրա, գերկարճ լազերային իմպուլսների կառավարման նպատակներով օգտագործելու համար,
    • Սպեկտրալ ինտերֆերոմետրիայի մեթոդներով միջավայրի և հատկապես դասական ու այլընտրանքային դիսպերսիոն հապաղման գծերի բնութագրում,
    • Գերկարճ լազերային իմպուլսների բնութագրման ավտոկորրելյացիոն մեթոդին այլընտրանք հանդիսացող «պարզ» մեթոդի մշակում, հիմնված՝ խորանարդային ոչ գծայնությամբ և դիսպերսիայով միջավայրում իմպուլսի ինքնազդեցության արդյունքում ճառագայթման սպեկտրալ լայնացման վրա. իմպուլսների տևողության և չիրպի որոշում:

 Նշված մեթոդների իրականցման նպատակն է՝ բարձր տեխնոլոգիական նոր սարքերի մշակումը՝ ի նպաստ ֆոտոնիկայի և հեռահաղորդակցության:



Տեխնիկական հագեցվածություն.

Գերարագ օպտիկայի գիտահետազոտական լաբորատորիան, NATO SfP 978027 միջազգային ծրագրի աջակցությամբ, հագեցած է հետևյալ ժամանակակից սարքավորմամբ.

  • պիկո-ֆեմտովայրկյանային լազերային համակարգ՝ Coherent Antares 76-S + Satory 774,
  • ֆեմտովայրկյանային լազերային համակարգ՝ Verdi V10 + Mira 900F,
  • օպտիկական սպեկտրալ անալիզատոր՝ Ando OSA 6315,
  • ավտոկորրելատոր՝ APE pulse Check,
  • Newport, ThorLabs ընկերությունների օպտիկական և մեխանիկական, և այլ սարքեր,



Միջազգային համագործակցություն

Lաբորատորիան համագործակցում է Ֆրանսիայի, Կանադայի, Բելգիայի և ԱՄՆ հետևյալ գիտական ինստիտուտների և համալսարանների հետ.
  • XLIM Institut de Recherche, Département Photonique, Limoges, France,
  • COPL, Université Laval, Québec, Canada,
  • ULB, Service d'Optique et d'Acoustique, Bruxelles, Belgium,
  • University of California, Irvine, Department of Chemistry, USA,
  • Technology & Applications Center, Newport Corporation, Irvine, USA
  • Հայկական կողմից՝ լաբորատորիան համագործակցում է ԼՏ-Պիռկալ ձեռնարկության հետ՝ ի նպաստ գիտություն-արտադրություն կապի (գիտական արտադրանքի ներդրում արտադրությունում):



Դրամաշնորհներ.

  • Novel methods of femtosecond pulse compression and diagnostics // ANSEF opt-3158, Fund for Armenian Relief Armenian National Science & Education Fund (FAR ANSEF) / 2013 (5’000 USD),
  • Broadband parabolic similaritons generated in rare-earth-doped fiber lasers // TFP-12-07, NFSAT- CRDF Global / 2012-2013 (13,000 USD),
  • Applications of similariton to ultrafast photonics // ANSEF PS-opt-2903, Fund for Armenian Relief Armenian National Science & Education Fund (FAR ANSEF) / 2012 (5'000 USD),
  • Similariton for ultrafast optical signal synthesis and measurement: application to CARS fibered microscopy and to high resolution optical oscilloscope // IE007, SCS MES RA - CNRS France / 2009-2011, (10'273'140 AMD),
  • Generation of nonlinear-dispersive similariton in optical fibers: light-induced parabolic temporal lens // 129, RA /2008-2010 (3՛537՛000 AMD),
  • Broadband similariton: features and applications // A-16, ECSP-09-50, SCS MES RA, NFSAT-CRDF / 2010 (1,010,500 AMD), "Ultrafast optical oscilloscope" // NATO SfP 978027, NATO Science for Peace / 2004-2009 (300'000 EUR),
  • Լազերային իմպուլսների ոչ գծային ինքնազդեցության եւ փոխազդեցության կիրառությունները ֆոտոնիկայում. ֆեմտովայկյանային ազդակների անալիզ եւ սինթեզ // 0137 / 2005-2007,
  • Ֆեմտովայկյանային իմպուլսների գրանցումն ու կառավարումը մանրաթելային-օպտիկական Ֆուրյե փոխակերպիչում // 1117 (85) / 2002-2004,
  • Non-Linear Optic Process of Fourier Transformation // ANSEF PS 28-00, Fund for Armenian Relief Armenian National Science & Education Fund (FAR ANSEF) / 2001 (5'000 USD),
  • Հզոր լազերային ճառագայթմամբ մակածված Կեռի ժամանակահին ոսպնյակի կիրառությունները գերարագ օպտիկայի եւ օպտիկական կապի խնդիրներում // 00-355 / 2000-2001
  • Լազերային գերկարճ իմպուլսների բնութագրերի գրանցման եւ կառավարման մանրաթելային-օպտիկական համակարգ // 96-854 / 1996-1999:
  • Օպտիկամանրաթելային կապով լուսային ազդանշանի անցման աղավաղումների հետազոտում// 93-370 / 1993-1995:

ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար`
Լևոն Խաչիկի Մուրադյան, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր:

Լաբորատորիայի աշխատակիցներ`

Գարեգին Լևոնի Եսայան, ֆիզ. մատ. գ. թ., ավագ գիտ. աշխ.,
Արամ Սարգսի Զեյթունյան, ֆիզ. մատ. գ. թ., գիտ. աշխ.,
Աղավնի Ալբերտի Կուտուզյան, ֆիզ. մատ. գ. թ., գիտ. աշխ.,
Մերի Աշոտի Քալաշյան, կրտ. գիտ. աշխ.,
Մարիամ Ռաֆիկի Հակոբյան, ավ. լաբ.,
Անուշ Լևոնի Մուրադյան, ավ. լաբ.,
Գոհարիկ Հրանտի Մարգարյան, ավ. լաբ.




Հեռ.՝ (+374 10) 577455
Էլ.փոստ՝ lmouradian@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ