Ենթակառուցվածքներ | Գիտական կենտրոններ

Էկոլոգիական անվտանգության կենտրոն
2009 թվականին ԵՊՀ  քիմիայի ֆակուլտետի էկոլոգիական քիմիայի ամբիոնին կից ստեղծվել է Էկոլոգիական անվտանգության կենտրոնը:

Բնագավառը` Էկոլոգիական քիմիա


Հետազոտությունների հիմնական ուղղությունները

Շրջակա միջավայրի ոլորտների աղտոտվածության ուսումնասիրությունները՝ մասնավորապես պեստիցիդներով, ծանր մետաղներով Hg, Pb, Cd, Sr, Cu, Fe և այլն, ՄԱՆ-երով, և դրանց էկոլոգիական անվտանգության գնահատում և կանխատեսում, ինչպես նաև աղմուկի մակարդակի ուսումնասիրությունները մարդկանց մշտական և ժամանակավոր բնակության վայրերում, աղմուկի մակարդակի նորմավորում և նվազեցման միջոցների առաջարկում

 


Արդիականությունը


Առաջարկվում է ՀՀ քաղցրահամ ջրերի (մակերևութային և ստորերկրյա) ջրաքիմիական ցուցանիշների համապարփակ ուսումնասիրություն, բնածին և մարդածին աղտոտվածությունների քանակական գնահատում և որակի կանխատեսում։ Ուսումնասիրել առանձին աղտոտիչ նյութերի (հիմնականում ՄԱՆ-եր) փոխակերպման հիմնական ուղղությունները և դրանց կինետիկական բնութագրերը, միջավայրի պարամետրերը, կարելի է կանխատեսել աղտոտիչ նյութի փոխակերպումները բնական ջրային միջավայրում և բացահայտել բնական ջրի ինքնամաքրման քիմիկակենսաբանական պրոցեսների մեխանիզմները, որոնք էլ հնարավորություն կտան ուղղորդել կամ կառավարել ջրի որակի ձևավորումը՝ էկոքիմիական համակարգի պատճառ-հետևանքային կապերը հաշվարկելով։ Այս մոտեցումը հնարավորություն կտա նաև ջրամբարներ թափվող հոսքաաջրերի նկատմամբ մշակել և ապահովել էկոլոգիապես հիմնավորված պահանջներ և նորմեր։ Նշված մոտեցումները խիստ անհրաժեշտ և կարևոր են ջրաօգտագործման տարբեր տեսակների դեպքում ջրի որակի ապահովման գործում։ Կոմունալ-կենցաղային և արդյունաբերական թափոնաջրերի վնասազերծման և մաքրման արդյունավետ ու էժան մեթոդների մշակում տեղական հումքի օգտագործմամբ, մասնավորապես ուլտրահիմնային սերպենտինացված ապարներից ստացված սիլիկաժելերով, տեղական ցեոլիտներով և բենտոնիտով։ ՈՒՄ ճառագայթների ազդեցությամբ հարուցվող ռադիկալային օքսիդացման մեխանիզմների ուսումնասիրություն ջրային միջավայրում։ Հողի աղտոտումը ուղղակի փոխանցվում է ինչպես բույսերին, այնպես էլ ջրային միջավայրին։ Հողի աղտոտման չափանիշները որոշելու համար մշակել կատարելագործված նոր մեթոդներ։ Հողի անալիզից բացի կատարել նաև բուսական զանգվածի անալիզ։ Ստացված տվյալների հիման վրա կազմել շրջակա միջավայրի աղտոտվածության չափը, տալ տարրերի տեղաշարժը և կուտակման հնարավորությունները։ Ծանր մետաղները առաջնային աղտոտիչներ են, որոնց հսկողությունը կարևոր է բոլոր միջավայրերում։ Տարրերի հետքային քանակների հայտնաբերումը խիստ արդիական է շրջակա միջավայրի օբյեկտների և սննդամթերքի հետազոտության համար։ Խառնուրդների հետքային քանակները իրականում բնութագրում են այդպիսի նյութերի որակը։ Կատարել հետազոտություններ տարբեր ցեոլիտների (այդ թվում և մոդիֆիկացված), կիրառմամբ տարաբնույթ թափոնաջրերի մաքրման և վնասազերծման ուղղությամբ, այդ թվում և ռադիոակտիվ հեղուկ թափոններից։ Զարգացնել ցեոլիտների կիրառման ուսումնասիրությունները խմելու ջրի մաքրման գործընթացում։ Տարաբնույթ թափոնաջրերի վնասազերծման գործընթացում խիտոզանի կիրառման հնարավորությունների ուսումնասիրություն և ընդլայնում։


Նպատակները եւ խնդիրները

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են կատարել հետեւյալ հետազոտությունները.

  • Շրջակա միջավայրի օբյեկտների որակի և էկոլոգիական վիճակի գնահատում ժամանակակից ֆիզիկաքիմիական և համակարգչային-տեղեկատվական մեթոդներով,
  • Կիրառական արդյունքների ձևակերպում և օգտագործում,
  • Տարբեր աղտոտիչների փոխարկումների ուսումնասիրություն շրջակա միջավայրի տարբեր ոլորտներում,
  • Իրականացնել 2-ամինոֆուրանների փոխազդեցությունը ացետոքացախաթթվի, ցիանքացախաթթվի էսթերների և մալոնոնիտրիլի հետ` ստանալ համապատասխանորեն ֆուրո[2,3-d]պիրիմիդինային և պիրիդինային որոշ ածանցյալներ,
  • Տարբեր քիմիական միացությունների կինետիկական ցուցանիշների որոշում ժամանակակից ֆիզիկաքիմիական մեթոդներով:



Տեխնիկական հագեցվածություն.

ԵՊՀ Էկոլոգիական անվտանգության կենտրոնը նշված ուսումնասիրությունների համար իր տրամադրության տակ ունի հետևյալ սարքավորումները:

  • սնդիկի անալիզատոր AMA-254,
  • օրգանական միացություններում ծծմբի և ածխածնի միաժամանակյա հայտնաբերման անալիզատոր SC-144DR,
  • սպեկտրալուսաչափ Camspec Model M550 UV/Visibl,
  • Քրոմաոգրաֆ ЛХМ-7,
  • Ատոմաբսորբցիոն սպեկտրալուսաչափ AAS 30

Կենտրոնի ղեկավար`
Գևորգ Պետրոսի Փիրումյան, քիմ. գիտ.դոկտոր, պրոֆեսոր:

Կենտրոնի կազմը`

Սերգեյ Սուրենի Հայրապետյան, ավագ գիտաշխատող,
Աննա Գեորգիի Գևորգյան, կրտսեր գիտաշխատող,
Լիլիթ Սարգսի Բանյան, կրտսեր գիտաշխատող,
Շողիկ Լևոնի Մարաբյան, կրտսեր գիտաշխատող




Հեռ.` (+374 60) 710415, 34-15 (ներքին)
Էլ.փոստ` gpirumyan@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ