Ենթակառուցվածքներ | ԳՀ լաբորատորիաներ

Մեխանիկայի ամբիոնի ԳՀ լաբորատորիա
2012 թվականին ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մեխանիկայի ամբիոնին կից սեղծվել է Մեխանիկայի տեսական հարցեր եվ կիրառություններ գիտահետազոտական լաբորատորիան:

Բնագավառը` Մեխանիկա, մաթեմատիկա

 

    Տեսական մեխանիկան, որպես բնագիտության մաս, օգտագործելով մաթեմատիկական մեթոդները՝ գործ ունի ոչ թե հենց իրական նյութական օբյեկտների, այլ նրանց մոդելների հետ: Այդ ուսումնասիրվող մոդելներն են՝ նյութական կետեր և նյութական կետերի համակարգեր, բացարձակ պինդ մարմին և բացարձակ պինդ մարմինների համակարգեր, դեֆորմացվող հոծ միջավայրեր: Ծրագրում նախատեսվում է կատարել գիտահետազոտական աշխատանքներ ժամանակակից մեխանիկայի մի շարք ոլորտներում, որոնք սերտորեն կապված են գիտատեխնիկական և նոր տեխնոլոգիաների առաջընթացի հետ: Այդ բնագավառներում աշխատանքներ կատարվել են ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի մեխանիկայի բաժնում, այնուհետև` ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում մինչև 2010թ-ը: Սկզբում գործել է Ֆիզիկատեխնիկական պրոբլեմների գիտահետազոտական լաբորատորիա, իսկ այնուհետև գիտահետազոտական աշխատանքները կատարվել են թեմատիկ պլանների շրջանակներում:

 

Հետազոտությունների հիմնական ուղղությունները

  • Կոնտակտային փոխազդեցության խնդիրներ,
  • Մեխանիկական համակարգերի օպտիմալ ղեկավարման և կառուցվածքների օպտիմալ նախագծման խնդիրներ,
  • Դեֆորմացվող միջավայրերի և ֆիզիկամեխանիկական դաշտերի փոխազդեցություն,
  • Դիֆերենցիալ խաղեր և համակարգերի կայունություն:


ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար`
Սամվել Վլադիմիրի Սարգսյան, ֆիզ.մաթ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր:


Լաբորատորիայի աշխատակիցներ`

Բագրատ Պարույրի Գեղամյան, ֆիզ.մաթ.գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
Արամ Գագիկի Մաթևոսյան, ֆիզ. մաթ.գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
Դավիթ Մելսի Մինասյան, ֆիզ. մաթ.գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
Սմբատ Գրիգորի Շահինյան, ֆիզ. մաթ.գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
Արման Սմբատի Պողոսյան, ֆիզ. մաթ.գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
Աղասի Վաչագանի Քերոբյան, ֆիզ. մաթ.գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող



Հեռ.` (+374 60) 710379, (ներքին 23-79)
Ֆաքս՝ (+374 10) 576421
Էլ.փոստ` vas@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ