Ենթակառուցվածքներ | Գիտական կենտրոններ

Էկոլոգիական իրավունքի կենտրոն
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը Հարավային կովկասի տարածաշրջանում էկոլոգիական իրավունքի ոլորտում հետազոտություն իրականացնող միակ համալասարանական կառույցն է: Այն ստեղծվել է 2008 թվականի սեպտեմբերի 16-ին ԵՊՀ-ի և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա: 2010 թվականից Կենտրոնը գործում է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի ծրագրի շրջանակներում:

Բնագավառը` Իրավագիտություն


Հետազոտությունների հիմնական ուղղությունները

Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են.

  • ՀՀ էկոլոգիական օրենսդրության գնահատում,
  • Էկոլգիական իրավունքի տարբեր ինստիտուտների վերաբերյալ հետազոտությունների իրականացում,
  • Վերապատրաստման դասընթացների և հանրային դասախոսությունների անցկացում,
  • Իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպում,
  • Էկոլոգիական իրավունք դասընթացի համար ուսումնամեթոդական նյութերի նախապատրաստում,
  • Պետկան կառավարման մարմիններին, գործարար ոլորտի ներկայացուցիչներին և հասարակական կազմակերպությունների խորհրդատվության տրամադրում:


Արդիականությունը


Կենտրոնի հետազոտություններն ուղղված են բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունների կանոնակարգման առաջնային սոցիալական գործոնի` իրավունքի, վերաբերյալ հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաև գործնականում իրավունքի գործողության արդյուանվետության բարձրացմանը: Շրջակա միջավայրի որակի ապահովման հետ կապված խնդիրները իրավունքի ոլորտում իրականացված ցանկացած հետազոտություն դարձնում են խիստ պահանջված և կիրառելի: Այս նկատառումից ելնելով` Կենտրոնի գործունեությունը հնարավորինս կազմակերպվում է էկոլոգիական իրավունքի գիտության ժամանակակից միտումներին համահունչ` գիտական արդյունքների մատչելիությունը ինպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում հասանելի դարձնելու նպատակով:


Նպատակները եւ խնդիրները

  • Նպաստել ՀՀ-ում էկոլոգիական օրենսդրության գործողության արդյուանվետության բարձրացմանը,
  • Ընդլայնել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կարողությունները էկոլոգիական իրավունքի հիմնախնդիրների հետազոտության ոլորտում,
  • Նպաստել ՀՀ-ում «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» ՄԱԿ-ի ԵՏՀ Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրականացմանը,
  • Նպաստել ուսանողների և երիտասարդների` էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը:

Վերոգրյալ նպատակների իրագործման համար Կենտրոնը համագործակցում է օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օտարերկրյա առաջատար ուսումնական հաստատությունների, միջազգային կառույցների և ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպությունների հետ:


Տեխնիկական հագեցվածություն.

Կենտրոնը հագեցած անհրաժեշտ տեխնիկական և այլ միջոցներով, որոնք բավարար են հասարակագիտական համակողմանի հետազոտությունների իրականացման համար:


Միջազգային համագործակցություն

Գործունեության տարբեր ուղղությունների աստիճանական զարգացման ընթացքում Կենտրոնն առանձնահատուկ առանձին աշխատանքներ է կատարում միջազգային համագործակցության ոլորտում: 2012 թվականից Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը Բնության պահպանության համաշխարհային միության էկոլոգիական իրավունքի ակադեմիայի անդամ է: Սերտ համագործակցություն է ձևավորվել ԱՊՀ մի շարք պետությունների իրավաբանական դպրոցների հետ, որոնցում դասավանդվում է էկոլոգիական իրավունք առարկան: Կենտրոնը համագործակցում է ՄԱԿ-ի ԵՏՀ Օրհուսի կոնվենցիայի քարտուղարության հետ: Կենտրոնի ղեկավար Ա. Իսկոյանը ՀՀ-ում Օրհուի կոնվենցիայի համակարգողն է, կրտսեր գիտաշխատողներ Հեղինե Հախվերդյանը և Գոռ Մովսիսյանը Կոնվենցիայի և դրա արձանագրության համապատասխանության կոմիտեների անդամներ են: Կենտրոնի գիտաշխատողները մասնակցում են նաև ՄԱԿ-ի ԵՏՀ կողմից անցկացվող հետզոտություններին:



կենտրոնի ղեկավար`
Աիդա Բագրատի Իսկոյան իրավ.գիտ.թեկանծու, դոցենտ:


Կենտրոնի կազմը`

Գոռ Սամվելի Մովսիսյան, ի.գ.թ., ասիստենտ, Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան,
Հեղինե Սոկրատի Հախվերդյան, դասախոս, Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան,
Լաուրա Տիգրանի Պետրոսյանց, Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան



Հեռ. (+374 60) 710237, 12-37 (ներքին)
Էլ.փոստ` elrc@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ