«Բանբեր Երևանի համալսարանի», «Իրավագիտություն», 131.3, 2010
«Բանբեր Երևանի համալսարանի», «Իրավագիտություն», 131.3, 2010 հանդեսի մասին
«ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ»

«Բանբեր Երևանի համալսարանի». հասարակական գիտությունների քառամսյա հանդեսը լույս է տեսնում 1967 թվականից Երևանում: Ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի սահմանած՝ դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում: Ժառանգորդն է «ՀԽՍՀ պետական համալսարանի գիտական տեղեկագիր» (1925-30), «Աշխատություններ» (1934-36), «Գիտական աշխատություններ» (1939-61), «Գիտական տեղեկագիր» (1962-66) պարբերականների:
«Բանբերում» տպագրվում են ԵՊՀ-ի և ՀՀ այլ գիտակրթական հաստատությունների, ինչպես նաև Սփյուռքի և արտերկրի գիտնականներ: Մինչև 2010 թ. հունվարի 1-ը հանդեսը տպագրվել է տարեկան երեք անգամ՝ յուրաքանչյուր համարը 15 մամուլ ծավալով:
Մինչ օրս ունեցել է 4 գլխավոր խմբագիր՝
• Էդվարդ Ջրբաշյան (1967-77),
• Հարություն Ֆելեքյան (1978-86),
• Էդվարդ Աղայան (1986-91),
• Հրաչիկ Միրզոյան (1992 թվականից):

2010-2014 թթ. «Բանբերը» շարունակել է լույս տեսնել նույն պարբերականությամբ, արդեն մասնագիտական վեց շարքով, որոնցից ամեն մեկն ուներ կայուն համարանիշ և 5 մամուլ ծավալ: Դրանք էին՝ «Հայագիտություն», «Բանասիրություն», «Իրավագիտություն», «Փիլիսոփայություն, Հոգեբանություն», «Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն», «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն»:
Սկսած 2015 թվականից, համաձայն ՀՀ գրապալատի պահանջների, «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի շարքերը դարձել են առանձին հանդեսներ՝ իրենց անհատական միջազգային համարանիշներով.
• «Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն»՝ ISSN 1829-4588,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն»՝ ISSN 1829-457X,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն»՝ ISSN 1829-4561,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, հոգեբանություն»՝ ISSN 1829-4553,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, տնտեսագիտություն»՝ ISSN 1829-4545,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն»՝ ISSN 1829-4529:
2015 թ. հունվարից, ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, վերոթվարկյալներին ավելացել է «Բանբեր Երևանի համալսարանի. Ռուս բանասիրություն» (ISSN 1829-4537) հանդեսը:
Հանդեսներից յուրաքանչյուրն ունի առանձին խմբագրական խորհուրդ, պատասխանատու խմբագիր՝ գլխավոր խմբագիր Հրաչիկ Միրզոյանի ընդհանուր ղեկավարությամբ:
Նյութերը տպագրվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն: Տպագրված հոդվածներն ունենում են մյուս երկու լեզվով ամփոփում: Հեղինակների մասին այդ երեք լեզվով տրվում է համառոտ տեղեկատվություն:

ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԷԹԻԿԱ
«Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն» հանդեսի խմբագրությունը պահպանում է գիտական նյութերի հրատարակման համար ընդունված ընդհանուր էթիկական սկզբունքները՝ առաջնորդվելով Հրատարակման էթիկայի հանձնաժողովի ("Committee on Publication Ethics" (COPE)) հանձնարարականներով: Հեղինակային իրավունքի և բարոյական նորմերի խախտումը ոչ միայն անընդունելի է, այլև խոչընդոտում է գիտական գիտելիքների զարգացումը՝ խաթարելով հասարակական գիտությունների հեղինակությունը:

• Խմբագրական խորհուրդի համար առանցքային է այն, որ գիտական նյութերի հեղինակներն ու գրախոսները ծանոթ են իրենց նկատմամբ ներկայացվող պահանջներին,
• Խմբագրությունն ընդունում է անաչառ որոշումներ, որոնք բացառապես հիմնված են տրամադրված նյութերի մասնագիտական մակարդակի և որակի վրա,
• Խմբագրական խորհուրդը կազմակերպում է ներքին գրախոսություն՝ արհեստավարժություն ապահովելու և կողմերի միջև շահերի բախումը բացառելու համար: Գրախոսները չեն կարող լինել տվյալ աշխատանքների հեղինակ կամ համահեղինակ, ինչպես նաև հեղինակների գիտական ղեկավարներ,
• Խմբագրությունը կտրականապես դեմ է գիտական հետազոտությունների հրատարակման էթիկայի խախտմանը, որոնցից ամենատարածվածներն են՝ գրագողությունը, նախկինում հրատարակված նյութեր ներկայացնելը, ուրիշների գիտական հետազոտությունների արդյունքների յուրացումը կամ տվյալների կեղծումը: Վերջիններիս առկայության դեպքում ուղարկված նյութը մերժվում է,
• Խմբագրությունը պարտավորվում է մինչև ստացված նյութի հրատարակումը չօգտագործել դրանցում տեղ գտած տվյալները և դրանք չտրամադրել երրորդ կողմին՝ բացառությամբ գրախոսների,
• Տեքստում կատարված բովանդակային փոփոխություններն ու ճշգրտումները համաձայնեցվում են հեղինակի հետ: Խմբագրության միջամտություններին համաձայն չլինելու դեպքում կողմերն իրավունք ունեն հրաժարվելու նյութի հրատարակությունից կամ գալ փոխհամաձայնության,
• Հանդեսը նյութերը հաստատում և հրատարակում է բացառապես անվճար,
• Հանդեսում տպագրված նյութերը կարող են չհամընկնել հիմնադիրների, խմբագրության և խմբագրական խորհրդի տեսակետներին: Այնուամենայնիվ, խմբագրությունը պատասխանատվություն է կրում հրատարակված նյութերի մասնագիտական որակի համար:

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Խմբագրություն հանձնված հոդվածները և տեղեկատվական նյութերը ենթակա են գրանցման ու հաշվառման, եթե դրանք ամբողջովին համապատասխանում են հանդեսի բովանդակային և թեմատիկ ձևաչափին ու պահանջներին:
Խմբագրությունում գրանցված ու հաշվառված հոդվածները կամ այլ նյութերը չեն երաշխավորում դրանց անվերապահ հրատարակումը: Բոլոր նյութերը ենթակա են գրախոսության, որի նպատակն է պարզել դրանց համապատասխանությունը բովանդակային այն հիմնական չափանիշներին, ինչպիսիք են՝ ուսումնասիրության արդիականությունը, դրա նպատակն ու խնդիրները, արդյունքների նորությունը, կիրառական նշանակությունն ու ինքնատիպությունը, ընտրված մեթոդաբանության համարժեքությունը, օգտագործված տվյալների ճշգրտությունը և այլն: Դրանց հիման վրա խմբագրությունը իրավասու է հոդվածը կամ այլ նյութերը ընդունել հրատարակության, ուղարկել լրացուցիչ գրախոսման, վերադարձնել հեղինակին վերանայելու և վերախմբագրելու համար կամ էլ մերժել:
Խմբագրությունը կարող է հոդվածները և այլ նյութերը ուղղակիորեն մերժել, եթե ակնհայտ է դրանց անհամապատասխանությունը հանդեսի բովանդակությանը և թեմատիկ ուղղվածությանը:
Գրանցված և հաշվառված հոդվածները կարող են տրվել նաև «անանուն» («կույր») գրախոսության: Գրախոսողների անունները մնում են գաղտնի, և նրանք էլ, իրենց հերթին, չեն իմանում հեղինակների անունները:
Խմբագրությունը հեղինակին չի ներկայացնում գրախոսության տեքստը, սակայն հակիրճ տեղեկացնում է որոշման եզրահանգումների և մերժելու հիմնական պատճառների մասին: Ընդհանուր առմամբ որոշում կայացնելու գործընթացը, որպես կանոն, տևում է շուրջ երկու ամիս: Գրախոսության արդյունքների հիման վրա խմբագրական խորհուրդը որոշում է նյութը՝ 1) հրատարակելու մասին, 2) վերամշակմամբ հրատարակելու մասին, 3) կրկին ուղարկելու գրախոսության՝ արմատապես վերափոխելուց հետո, 4) մերժելու մասին:
Հանդեսի ընթացիկ թողարկման նյութերի ընտրությունը կատարվում է ըստ դրանց թեմատիկ և բովանդակային համապատասխանության և խմբագրության ծրագրերի ու առաջնահերթությունների:


հեղինակներին
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

«Բանբեր Երևանի համալսարանի» պարբերականը լույս է տեսնում տարեկան երեք անգամ, յոթ առանձին հանդեսներով, որոնցից ամեն մեկն ունի պատասխանատու խմբագիր: Դրանք են`
1. «Հայագիտություն»` Հրաչիկ Միրզոյան, հեռ. 060710219, էլ. փոստ՝ ephbanber@ysu.am
2. «Բանասիրություն»` Լևոն Ավետիսյան, հեռ. 060710218, էլ. փոստ՝ ephbanber@ysu.am
3. «Իրավագիտություն»` Արա Գաբուզյան, հեռ. 060710250, էլ. փոստ՝ agabuzyan@rambler.ru
4. «Փիլիսոփայություն, Հոգեբանություն»` Էդվարդ Հարությունյան, հեռ. 060710632, էլ. փոստ՝ anna_mkrtchyan@mail.ru
5. «Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն»` Արտակ Խաչատրյան, հեռ. 060710075, էլ. փոստ՝ khachatryan_artak@yahoo.com
6. «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն»` Աշոտ Ալեքսանյան, էլ. փոստ՝ ashalex@ysu.am
7. «Ռուս բանասիրություն»՝ Նատալիա Գոնչար, հեռ. 060710219, էլ. փոստ՝ ephbanber@ysu.am
Հոդվածը տպագրության է ընդունվում միայն գրավոր կարծիքի կամ երաշխավորության առկայության դեպքում:
«Բանբերում» տպագրության ներկայացվող հոդվածների տեխնիկական պահանջները.
- հոդվածի սկզբում դրվում է վերնագիրը (գլխատառերով),
- հաջորդ տողում՝ հեղինակի անուն-ազգանունը (գլխատառերով), հոդվածի վերջում նշվում են հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի անվանումը (հեռախոսահամարը և էլ. փոստի անվանումը տպագրվում են հեղինակի համաձայնությամբ),
- տեքստի լուսանցքները, վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,
- հայերեն շարվածքի տառատեսակը՝ Sylfaen,
- անգլերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- հիմնական տառաչափը՝ 11,
- միջտողային ինտերվալը՝ 1.5,
- գրաֆիկների և աղյուսակների լայնությունը՝ մինչև 125 մմ,
- հղումները տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը(թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը,
- հոդվածը կարող է ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն, այն պետք է ունենա մյուս երկու լեզուներով ամփոփում և երեք լեզվով մինչև 10 բանալի բառեր,
- հոդվածները կարող են ուղարկվել նաեւ էլեկտրոնային փոստով,
- մերժված հոդվածը չի վերադարձվում,
- խմբագրությունը կարող է տպագրված հոդվածները զետեղել հայաստանյան և արտերկրյա էլեկտրոնային շտեմարաններում և համացանցային կայքերում առանց օգտագործման իրավունքի սահմանափակման:
Հոդված տպագրելու համար դիմել շարքերի պատասխանատու խմբագիրներին:
Հասցե`
Երևան, Ալեք Մանուկյան 1, 106
Հեռախոս`
060 710 219, 060 710 218
Էլ. հասցե`
ephbanber@ysu.am

Բանբեր Երևանի համալսարանի


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Պատասխանատու խմբագիր` Գաբուզյան Ա. Հ.
Խմբագրական խորհուրդ.
Անտոնյան Յու. Մ. (Մոսկվա), Գևորգյան Կ. Ա. (պատասխ. խմբագրի տեղակալ),
Դյուրան Բերնարդ (Մոնպելյե), Կուրի Հելմուդ (Ֆրայբուրգ), Հարությունյան Գ. Գ., Ղազինյան Գ. Ս., Յակովլև Վ. Ֆ. (Մոսկվա)

Բովանդակություն

Տ. Կ. Բարսեղյան

Գյուղատնտեսական կոոպերատիվների դերը շուկայական հարաբերություններում | «Բանբեր Երևանի համալսարանի», «Իրավագիտություն», 131.3, Երևան 2010թ., էջ 5-15 |

Ա. Մ. Հայկյանց

Կտակների գրանցման միջազգային համակարգը | «Բանբեր Երևանի համալսարանի», «Իրավագիտություն», 131.3, Երևան 2010թ., էջ 16-23 |

Ս. Ա. Դիլբանդյան

Տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովման հիմնահարցերը նախնական քննության փուլում | «Բանբեր Երևանի համալսարանի», «Իրավագիտություն», 131.3, Երևան 2010թ., էջ 24-36 |

Анатолий Кустов, Ваге Енгибарян

Основная концепция механизма совершения массовых беспорядков (Զանգվածային անկարգությունների կատարման մեխանիզմի հիմնական հայեցակարգը) | «Բանբեր Երևանի համալսարանի», «Իրավագիտություն», 131.3, Երևան 2010թ., էջ 37-43 |

Մ. Մարկոսյան

Քրեական հարկադրանքի տնտեսման սկզբունքի իրագործումը քրեական քաղաքականության օրենսդրական մակարդակում (ապաքրեականացման որոշ հարցեր) | «Բանբեր Երևանի համալսարանի», «Իրավագիտություն», 131.3, Երևան 2010թ., էջ 44-63 |

Taron Simonyan

The Features of the Impact of the Civil and Common Law Traditions vis-a-vis the Sources of International Law (Մայրցամաքային (քաղաքացիական) և ընդհանուր իրավական ընտանիքների ազդեցության առանձնահատոկությունները միջազգային իրավունքի աղբյուրների վրա) | «Բանբեր Երևանի համալսարանի», «Իրավագիտություն», 131.3, Երևան 2010թ., էջ 64-79 |
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ