Ենթակառուցվածքներ | ԳՀ լաբորատորիաներ

Որակի ապահովման կենտրոն «Համալսարանական կրթության ինստիտուցիոնալ հետազոտության լաբորատորիա»
2012թ. ԵՊՀ Որակի ապահովման կենտրոնին կից ստեղծվել է Համալսարանական կրթության ինստիտուցիոնիալ հետազոտությունների լաբորատորիան:

Բնագավառը` Կրթություն և մանկավարժություն


Հետազոտությունների հիմնական ոլորտը

ՀՀ բարձրագույն կրթության արդիականացման հիմնախնդիրները եվրոպական բարձրագույն կրթության տարածքին ինտեգրման համատեքստում


Արդիականությունը


Բարձրագույն կրթության բարեփոխումները ՀՀ բուհական համակարգում մեկնարկել են դեռևս 2005թ.-ից: Չնայած որոշ ձեռքբերումներին, դրանք հիմնականում վերաբերվել են Բարձրագույն կրթության կառուցվածքային բնութագրերին և լայն իմաստով դեռևս չեն հասել կրթության բովանդակությանը և որակին: Կան մի շարք հիմնախնդիրներ, որոնք խոչընդոտում են բարեփոխումների արդյունավետ իրականացումը: Դրանցից են հատկապես բուհական բարեփոխումներին պետական ֆինանսական աջակցության բացակայությունը, ուսանողների և դասախոսների փոքր ներգրավվածությունը, բարեփոխումների մակերեսային իրականացումը, գործող օրենսդրության ոչ լիարժեք համապատասխանությունը Եվրոպական չափանիշներին, ինչպես նաև բուհ-աշխատաշուկա թույլ կապերը: Բարեփոխումների ընթացքը պահանջում է դրանց վերլուծություն և գնահատում, ինչը հիմք կհանդիսանա բարելավող միջոցառումների առաջադրման համար: Ուստի նպատակ է դրվել վերլուծել ԵՊՀ-ում և ՀՀ Բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումների իրականացման առկա վիճակը և առաջադրել դրանց բարելավմանն ուղղված երաշխավորություններ և միջոցառումներ:




Նպատակները եւ խնդիրները

Հետազոտել և գնահատել ՀՀ բարձրագույն կրթության համակարգում և ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումների և առկա գործընթացների ընթացքը, բացահայտել խոչընդոտող գործոններն ու հիմնախնդիրները, վերհանել կարիքները և առաջադրել բարելավող միջոցառումներ և երաշխավորություններ՝ հետևյալ ոլորտներում.

  • ԵՊՀ գործունեության արդյունավետության գնահատում,
  • ԵՊՀ շրջանավարտների բավարարվածության ուսումնասիրություն,
  • ԵՊՀ շրջանավարտների զբաղվածության ուսումնասիրություն,
  • ԵՊՀ շրջանավարտներից գործատուների և աշխատաշուկայի ներկայացուցիչների բավարարվածության ուսումնասիրություն,
  • ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների շրջանակի վերանայման առաջարկությունների կազմում:




ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար`
Ալեքսանդր Կոնստանտինի Գրիգորյան, ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ:


Լաբորատորիայի աշխատակիցներ`

Արմեն Ստեփանի Բուդաղյան, տեխ. գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող,
Նազիկ Կարապետի Հարությունյան, բան. գիտ. դոկտոր, ավագ գիտաշխատող



Հեռ.՝ (+374 60) 710107; (ներքին 11-07)
Էլ.փոստ՝ agrigoryan@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ