Ենթակառուցվածքներ | Գիտական կենտրոններ

Կոսմոլոգիայի գիտահետազոտական խումբ
Կոսմոլոգիայի գիտահետազոտական խումբը ստեղծվել է 2008 թ-ի մարտի 14-ին: Խմբի ղեկավարն է ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը:

Բնագավառը` Ֆիզիկա


Հետազոտությունների հիմնական ուղղությունները

Խմբի գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղություններն են

  • դիտողական կոսմոլոգիա,
  • վաղ տիեզերք,
  • ոչ գծային աստղաֆիզիկական խնդիրներ


Արդիականությունը


Կոսմոլոգիան համարվում է թևակոխած, այսպես կոչված, ճշգրիտ կոսմոլոգիայի փուլ, իսկ ֆիզիկայի 2006թ. և 2011թ. նոբելյան մրցանակները շնորհվել են կոսմոլոգիական արդյունքների՝ տիեզերական մնացորդորդային ճառագայթման և արագացող տիեզերքի հետազոտման համար: Մութ էներգիային, մութ նյութին, տիեզերական միջուկային սինթեզին վերաբերող տվյալները խթանել են մեծածավալ տեսական հետազոտություններ՝ Տիեզերքի էվոլյուցիային, նրա ներկա կառուցվածքի՝ երկրաչափական և տոպոլոգիական հատկություններին նվիրված: Նաև, անընդհատ աճող դիտողական ինֆորմացիան նոր սկզբունքային խնդիրներ է դնում դրա մշակման, բազմապիսի աղմուկներից փնտրվող ազդանշանների անջատման և մեկնաբանման, տեսական կանխատեսումների մոդելավորման համար: Ստեղծվում են նոր համակարգչային ալգորիթմեր, մաթեմատիկական բնութագրիչներ, մոդելավորման մեթոդներ: Կոսմոլոգիայի խմբում իրականացվում են տիեզերական մնացորդային ճառագայթմանը և այլ երևույթներին վերաբերվող խնդիրների հետազոտություն, դիտողական ինֆորմացիայի մշակում, էապես օգտագործելով դինամիկական համակարգերի տեսության մեթոդները՝ համագործակցելով արևմուտքի առաջատար կենտրոնների հետ:


Նպատակները եւ խնդիրները

Խմբի գործունեության հիմնական խնդիրներն են.

  • տիեզերական մնացորդային ճառագայթման, տիեզերքում նյութի մեծ տարածքային բաշխման, մութ նյութի և մութ էներգիայի վերաբերյալ՝ հիմնականում արբանյակային գիտափորձերի շնորհիվ ստացված դիտողական տվյալների մշակում, տեսական մեդելների մոտարկում,
  • դինամիկական, երկրաչափական մեթոդներով (Րիչիի կորություն, KS-էնտրոպիա) աստղային համակարգերի՝ աստղակույտերի, գալակտիկաների, ինչպես նաև գալակտիկական կույտերի ոչ գծային, քաոսային, ֆրակտալային հատկությունների հետազոտում:


Միջազգային համագործակցություն, դրամաշնորհներ.

Խումբը համագործակցում է Ռուսաստանի (Լանդաուի անվ. ինստիտուտ), ԱՄՆ-ի(Քալտեխ), Իտալիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի մասնագետների հետ: Խումբը ներգրաված է LARES (Italian Space Agency, European Space Agency, NASA, Գուրզադյանը՝ ծրագրի ղեկավար խորհրդի անդամ) տիեզերական ծրագրում, որի նպատակն է Հարաբերականության ընդհանուր տեսության կանխատեսումների ստուգումը մեծ ճշտությամբ, այդ տեսությունից շեղման սահմանների ստացումը:



ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար`
Վահագն Գրիգորի Գուրզադյան, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր:


Լաբորատորիայի աշխատակիցներ`
Արմեն Էդվարդի Ալլահվերդյան, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, առաջատար գիտ. աշխ.,
Գեղամ Մերուժանի Եգորյան, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, ավագ գիտ. աշխ.,
Հարություն Գրիգորի Խաչատրյան, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, գիտ. աշխ.,
Սերգեյ Միրզոյանֆիզմաթ. գիտ. թեկնածու, գիտ. աշխ.
Տիգրան Ռազմիկի Ղահրամանյան, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, կրտ. գիտ. աշխ.,
Էմիլ Էդուրդի Պողոսյան, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, կրտ. գիտ. աշխ.
Սեդա Նորայրի Սարգսյան, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, գիտ. աշխ.




Հեռ.` (+374 10) 343965
Էլ.փոստ` gurzadyan@yerphi.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ