Ենթակառուցվածքներ | ԳՀ լաբորատորիաներ

Ռազմավարական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիա
«Ռազմավարական հետազոտությունների ԳՀ լաբորատորիան» ստեղծվել է 2014 թ.:


Հետազոտությունների հիմնական ուղղությունները

  • Ներքին և արտաքին միջավայրում հակահայկական քարոզչության հիմնական ուղղությունների և թեզերի ուսումնասիրություն և հակաքարոզչության կազմակերպում,
  • Ինֆորմացիոն ներքին հոսքերի մշտադիտարկում, ինֆոգեն վտանգների բացահայտումը և դրանց դեմ պայքարի մեթոդոլոգիայի մշակում,
  • Հասարակության մոտ սոցիալական (հատկապես ազգային անվտանգության տեսակետից վտանգ ներկայացնող) դիրքորոշումների ձևավորման աղբյուրների, մեխանիզմների և տարածման ճանապարհների ուսումնասիրություն, հակազդման մեխանիզմների մշակում,
  • Հայկական ինքնության ձևավորման հարցում լրատվամիջոցների դերի ուսումնասիրություն,
  • Արցախի և արցախյան հիմնախնդրի, բանակի, հայրենիքի, պետության և այլ պետականապահպան միավորների հետ կապված հասարակությունում առկա սոցիալական դիրքորոշումների ուսումնասիրություն,
  • ԶԼՄ-ների միջոցով սոցիալական դիրքորոշման ձևավորման մեխանիզմների, դրանց կառուցվածքի, առաջացման և փոփոխման նախապայմանների ուսումնասիրումը և զանգվածային հաղորդակցության միջոցների ազդեցության և դրա հնարավոր հետևանքների ուսումնասիրումը:


Արդիականությունը


Այսօր մեր ազգային ինքնության պահպանման, ազգային անվտանգության և հայոց պետականության բնականոն կենսագործունեության կարևորագույն բաղադրիչներից և գրավականներից մեկը Հայաստանի (ՀՀ+ԼՂՀ) և հայ հասարակության տեղեկատվական-հոգեբանական անվտանգության ապահովումն է: Այդ առումով կենսական նշանակություն ունեն տեղեկատվական-հոգեբանական անվտանգության ճիշտ կազմակերպումը, ներքին և արտաքին ինֆորմացիոն հոսքերի վերլուծությունը, բացահայտ և քողարկված ինֆոգեն վտանգների բացահայտումը, հակաքարոզչության մշակումը և իրականացումը, ԶԼՄ-ների միջոցով սոցիալական դիրքորոշումների ձևավորման և փոփոխման միջոցների, ինչպես նաև զանգվածային հաղորդակցության միջոցների ազդեցության և դրա հնարավոր հետևանքների ուսումնասիրությունները: Այս առումով Ռազմավարական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիան ծրագրում է իրականացնել ազգային և տեղեկատվական-հոգեբանական անվտանգության տեսանկյունից Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրների համակողմանի համալիր հետազոտություններ և նպաստել Հայաստանի և հայ հասարակության տեղեկատվական-հոգեբանական անվտանգության մակարդակի բարձրացմանը:


Նպատակները եւ խնդիրները

«Ռազմավարական հետազոտությունների ԳՀ լաբորատորիայի» գործունեության առանցքային խնդիրներն են.

  • Վերոնշյալ ուղղություններով գիտահետազոտական ուսումնասիրությունների իրականացումը,
  • Ինֆոգեն վտանգների բացահայտմանն ուղղված գիտական մեթոդոլոգիայի մշակումը և կիրառումը տեղեկատվական տիրույթում,
  • Ազգային անվտանգության տեսակետից արատավոր դիրքորոշումների ձևավորման, տարածման ճանապարհների ուսումնասիրումը և հակազդման մեխանիզմների մշակումը,
  • Հայկական ԶԼՄ-ների բովանդակային քաղաքականության, դրա դրսևորումների և հասարակության վրա ունեցած հետևանքների գիտական հետազոտումը,
  • Լրատվամիջոցների ազդեցությամբ սոցիալական դիրքորոշումների ձևավորման մեխանիզմների և փոփոխման հնարավորությունների և ուղիների ուսումնասիրումը,
  • Կատարված հետազոտությունների շրջանակներում համագործակցության հաստատումը ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ համապատասխան պետական կառույցների հետ (նաև Արցախում)` հետազոտությունների ընթացքում ստացված արդյունքները լայնորեն կիրառելի դարձնելու նպատակով:

 

ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար`

Ալվինա Սամվելի Աղաբաբյան, ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս:


Լաբորատորիայի աշխատակիցներ`

Վահրամ Գևորգի Միրաքյան, ավագ գիտ. աշխատող,
Էդգար Արմենի Էլբակյան, լաբորանտ,
Սիրանուշ Սերոժի Մելիքյան, լաբորանտ




Հեռ.՝ (ներքին )
Էլ.փոստ՝ alvina.aghababyan@gmail.com
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ