ԵՊՀ գիտական տեղեկագիր, Սերիա Ֆիզիկա և մաթեմատիկա 2014 #1(233) հանդեսի մասին
Երևանի պետական համալսարանի «Գիտական տեղեկագիր» հանդեսը հիմնադրվել է 1925 թ.:
1967 թ. Հանդեսը բաժանվել է երկու մասի` բնական և ճշգրիտ գիտությունների` պահպանելով «Գիտական տեղեկագիր» անունը բնական և ճշգրիտ գիտությունների համար:
«Գիտական տեղեկագիրը» լույս է տեսնում տարեկան երեք համար պարբերականությամբ: Հանդեսում հրատարակվում են Երևանի պետական համալսարանում և այլ գիտական կենտրոններում կատարված տեսական, փորձարարական և կիրառական բնույթի օրիգինալ հոդվածներ, հաղորդումներ ու նամակներ բնագիտական բնագավառներից, մաթեմատիկայից, մեխանիկայից և ինֆորմատիկայից:
Հանդեսի բոլոր հոդվածները անցնում են մանրակրկիտ գրախոսություն և ենթարկվում նախատպագրական լուրջ մշակման:
2009 թվականից հանդեսը հրապարակվում է 3 սերիայով.
Ֆիզիկական և մաթեմատիկական գիտություններ`
Միջազգային համարանիշ՝ (ISSN) 1829-1740
Գլխավոր խմբագիր՝ ֆիզ. մաթ. գիտ. դոկտ., պրոֆեսոր Վարուժան Ս. Աթաբեկյան
էլեկտրոնային հասցե` proceedings_math@ysu.am, proceedings_phys@ysu.am
Քիմիական և կենսաբանական գիտություններ`
Միջազգային համարանիշ՝ (ISSN) 1829-1767
Գլխավոր խմբագիր` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենս. գիտ .դոկտ., պրոֆեսոր Ռուբեն Մ. Հարությունյան
էլեկտրոնային հասցե` proceedings_chem@ysu.am, proceedings_bio@ysu.am
Աշխարհագրական և երկրաբանական գիտություններ`
Միջազգային համարանիշ՝ (ISSN) 1829-1759
Գլխավոր խմբագիր` երկ. գիտ. թեկն., դոցենտ Մարատ Ա. Գրիգորյան
էլեկտրոնային հասցե` proceedings_phys@ysu.am