Դրամաշնորհներ

Միակության հարցեր Ֆրանկլինի շարքերի համար
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ – 2015, Բնագավառը` Մաթեմատիկա

 

Համառոտ նկարագրությունը 

1928 թվականին Ֆ. Ֆրանկլինի կողմից ներմուծված օրթոգոնալ համակարգը բազմակողմանիորեն ուսումնասիրվել է վերջին հիսուն տարում: Այդ համակարգի կիրառմամբ տրվել են դեռևս Ս. Բանախի կողմից դրված որոշ հարցերի պատասխաններ (բազիսի գոյություն շրջանում անալիտիկ և փակ շրջանում անընդհատ ֆունկցիաների տարածությունում, բազիսի գոյություն երկու փոփոխականի դիֆերենցելի ֆունկցիաների տարածությունում): Ապացուցվել է այդ համակարգի ոչ պայմանական բազիսությունը Լեբեգի ռեֆլեքսիվ տարածություններում: Չնայած վերոգրյալին վատ են հետազոտված Ֆրանկլինի շարքերի միակության հարցերը: Մինչ վերջերս հայտնի չէր Կանտորի տիպի միակության թեորեմ Ֆրանկլինի շարքերի համար: Այդ մասին արդյունքն առանց ապացույցի ներկայացված է տպագրության Գ.Գևորգյանի կողմից: Դրա հետ կապված առաջանում են մի շարք հարցեր, որոնք ձևակերպված են նախագծում: Այդ հարցերը կհետազոտվեն ներկայացվող ծրագրի շրջանակներում:

 



Ծրագրի ղեկավար`
Գևորգյան Գեղամ Գրիգորի, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր

Կատարողներ`

Կարեն Ալեքսանդրի Քեռյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու

Հեռ.` (+374 10) 554702
Էլ.փոստ` ggg@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ