Դրամաշնորհներ

Պարբերական խմբեր և խմբերի հյուսվածքներ: Կառուցվածքային հարցեր
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015, Բնագավառը` Մաթեմատիկա

 Համառոտ նկարագրությունը

 

Ծրագրվում է ապացուցել, որ կամայական ցիկլիկ խմբերի n-պարբերական արտադրյալի ամենաբել ռադիկալը տրիվյալ է, ցույց տալ, որ հաշվելի քանակով ցիկլիկ խմբերի n-պարբերական արտադրյալն ունի հաշվելի քանակով ամենաբել ենթախմբեր, այստեղից բխեցնել, որ հաշվելի թվով կամայական ոչ տրիվյալ ցիկլիկ խմբերի n-պարբերական արտադրյալը C*-պարզ խումբ է, դրա օգնությամբ կառուցել կոնտինուում ոչ իզոմորֆ և՛ պարզ, և՛ C*-պարզ խմբեր, որոնք չեն պարունակում 2 ռանգի ազատ խմբին իզոմորֆ ենթախմբեր, պարզել կատարյալ են արդյո՞ք Ս.Ադյանի A(m,n) խմբերը կենտ n≥1003 թվերի դեպքում, պարզել, նկարագրել End(A(m,n)) կիսախմբի ավտոմորֆիզմների խումբը, մասնավորապես պարզել, իզոմորֆ է արդյոք այն ազատ բեռնսայդյան B(m,n) խմբին, խմբերի բազմաձևությունների var(A Wr B)= var(A) var(B) հավասարությունն ուսումնասիրել նիլպոտենտ և աբելյան խմբերի հյուսվածքների համար, ծրագրվում է պարզել վերբալ ներդրումների հնարավորությունը վերջավոր ապրոքսիմացվող, լուծելի ապրոքսիմացվող, նիլպոտենտ ապրոքսիմացվող խմբերի համար: Նախագծի իրականացման ընթացքում ակնկալվում է բնութագրել վերջավոր ծնված ազատ բաշխական բիկավարները, ինչպես նաև՝ բնութագրել Բուլ-Դե Մորգանի բիկավարները:

 


Ծրագրի ղեկավար`
Վարուժան Սերյոժայի Աթաբեկյան, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր:

Կատարողներ`

Վահագն Համլետի Միքայելյան, Ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր,
Յուրի Մովսեսի Մովսիսյան, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր,
Ամիրջան Լյովիկի Գևորգյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու,
Արթուր Երեմի Գրիգորյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու

Հեռ.` (+374 55) 093455
Էլ.փոստ` avarujan@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ