Դրամաշնորհներ

Նանոմասնիկների ազդեցությունը երկշերտ լիպիդային թաղանթի կայունության և հաղորդականության վրա
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015, Բնագավառը` Կենսաբանական գիտություններ

 

Համառոտ նկարագրություն

Վերջին տարիներին գիտության եւ պրակտիկայի բազմաթիվ ոլորտներում ավելի ու ավելի լայն տարածում են գտնում նանոմասնիկների և նանոմատերիալների կիրառումը: Նանոմասնիկները և նանոմատերիալներն օժտված են մի շարք յուրահատկություններով, որոնք խիստ տարբերվում են մակրոսկոպիկ նյութերի հատկություններից: Այդիսկ պատժառով կարևոր է նանոմասնիկների և նանոմատերիալների փոխազդեցության ուսումնասիրությունները կենդանի օրգանիզմների բջիջների հետ: Այս ուսումնասիրությունները մի կողմից պետք է որոշեն նանոմասնիկների և նանոմատերիալների թունայնության աստիճանը, մյուս կողմից բացահայտեն դրանց հնարավոր կիրառումը դեղագործության և բժշկության մեջ: Նշենք, որ նանոմասնիկների և նանոմատերիալների ճնշող մեծամասնության համար հայտնի չեն նրանց` օրգանիզմ թափանցելու մեխանիզմները, կենսահամատեղելիությունը, կենսատրանսֆորմացիան, տրանսլոկացիան հյուսվածքներում և օրգաններում, էլիմինացումը, և որ ամենակարևորն է, նրանց թունայնության աստիճանը: Նանոմասնիկների՝ բջջի հետ փոխազդելը սկսվում է բջջային թաղանթից: Այս նախագծի սահմաններում ուսումնասիրվելու է նանոմասնիկների ազդեցությունը բջջի թաղանթի մոդելի՝ երկշերտ լիպիդային թաղանթի առավել կարևորագույն պարամետրերի` դիմադրության, հաղորդականության և ունակության վրա: Վերջինս էլ իր հերթին կարող է հիմք ծառայել բացահայտելու համար նանոմասնիկների` բջջի թաղանթով ներթափանցման և փոխազդեցության մեխանիզմները:

 

Ծրագրի ղեկավար՝
Վալերի Բեյբութի Առաքելյան, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Կատարողներ`

Զավեն Էմիլի Նավոյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու,
Անահիտ Լևոնի Թորոսյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու,
Կարինե Կառլենի Քարամյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու,
Հրաչյա Ավետիքի Իշխանյան, ուսանող

Հեռ.` (+374 60) 710930
Էլ.փոստ` v.arakelyan@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ