Դրամաշնորհներ

Ոչ-գծային և կոհերենտ էլեկտրոն-ֆոտոնային պրոցեսները նանոկառուցվածքներում
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015, Բնագավառը` Ֆիզիկա և աստղագիտություն

 

Համառոտ նկարագրություն

Նախագիծը նպատակ է հետապնդում ուսումնասիրել էլեկտրոն-ֆոտոն կոհերենտ փոխազդեցության պրոցեսները նանոկառուցվածքներում, որոնք հանգեցնում են այդպիսի համակարգերի ոչ-գծային արձագանքին՝ կիրառված էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությանը: Առաջարկվում է ուսումնասիրել մասնիկ-խոռոչ զույգերի և նրանց կապված վիճակների ծնման/անիհիլացիայի ոչ-գծային դինամիկան հզոր մագնիսական և ճառագայթային դաշտերում՝ միտված տերահերցային և ինֆրակարմիր ճառագայթման տիրույթներում նոր տիպի կոմպակտ նանոլազերների ստեղծմանը, հաճախության բազմապատկիչների, ինչպես նաև մակրոսկոպիկ մեծ թվով ֆոտոններ պարունակող խճճված ֆոտոնային փնջերի ստացմանը: Նախատեսվում է ուսումնասիրել նաև երկչափ նանոկառուցվածքներում ցրող կենտրոնների վրա հաղորդական էլեկտրոնների ցրման պրոցեսները ուժեղ ֆոտոնային դաշտի առկայությամբ` դիսիպացիոն երևույթների ղեկավարման նպատակով:


Ծրագրի ղեկավար՝
Համլետ Կարոյի Ավետիսյան, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր

Կատարողներ`

Գառնիկ Ֆելիքսի Մկրտչյան, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր,
Խաչիկ Վազգենի Սեդրակյան, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր,
Արմենուհի Գևորգի Ղազարյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու,
Սամվել Սամվելի Իսրաելյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու

Հեռ.` (+374 10) 570597
Էլ.փոստ` avetissian@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ