Դրամաշնորհներ

Ֆոտոնների և պոլարիտոնների արդյունարար արգելափակում` արդի քվանտային բաղադրյալ համակարգերում
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015, Բնագավառը` Ֆիզիկա և աստղագիտություն


Համառոտ նկարագրություն

Առաջարկված և մշակված են իմպուլսային ռեժիմներում ֆոտոնային և պոլարիտոնային արգելափակումների նոր համակարգեր պինդ մարմնային քվանտային սարքերում հեռանկարային կիրառությունների համար, ինչպես օրինակ միաֆոտոն տրանզիստորներում ու բանալիներում և քվանտային ինֆորմացիոն տեխնոլոգիաներում: Առաջին անգամ զարգացվում է երկրորդ և երրորդ կարգի ոչ-գծայնություններով Կեռռի բաղադրյալ ռեզոնատորում երկֆոտոն կորելացված վիճակների արգելափակման տեսությունը: Հետազոտվում են քվանտային հոր պարունակող կիսահաղորդչային ռեզոնատորներում ֆոտոն-էքսիտոն կապված համակարգերի պոլարիտոնային արգելափակումը և քվանտային վիճակագրությունը: Մեր նպատակն է ցույց տալ, որ ռեզոնատորում ղեկավարող դաշտի ժամանակային մոդուլացիան էապես ուժեղացնում է արգելափակման քվանտային էֆեկտները և ֆոտոնների ենթապուասոնյան վիճակագրությունը՝ դեկոհերենտության նվազեցման և քվանտային ինտերֆերենցիոն երևույթների շնորհիվ:


Ծրագրի ղեկավար՝
Գագիկ Յուրիի Կրյուչկյան, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր 

Կատարողներ`

Տիգրան Վարդանի Գևորգյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու,
Աննա Ռուբենի Շահինյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու,
Անահիտ Ռաֆայելի Թամազյան, ասպիրանտ,
Գոռ Հրաչյայի Հովսեփյան, ասպիրանտ

Հեռ.` (+374 10) 555240
Էլ.փոստ` kryuchkyan@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ