Դրամաշնորհներ

Քվանտային երևույթներ գրավիտացիոն դաշտերում և դրանց կոսմոլոգիական կիրառությունները
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015, Բնագավառը` Ֆիզիկա և աստղագիտություն

Համառոտ նկարագրություն

Սկալյար և ֆերմիոնային լիցքավորված դաշտերի համար հետազոտվելու են հոսանքի խտության, դաշտի քառակուսու ու էներգիա-իմպուլսի թենզորի վակուումային միջինները կամայական թվով տորոիդալ կոմպակտիֆիկացված տարածական չափողականություններով AdS տարածա- ժամանակում՝ բրանների առկայությամբ։ Ստացված արդյունքները կիրառվելու են Ռանդալլ- Սունդրումի բրան-աշխարհների մոդելներում։ Քննարկվելու են ռադիոնի կայունացումը և կոսմոլոգիական մագնիսական դաշտերի մակածումը տեսանելի բրանի վրա։ Հետազոտվելու են ֆոնային կորությամբ ու տոպոլոգիայով պայմանվորված համատեղ քվանտային վակուումային երևույթները էլեկտրամագնիսական դաշտի համար դե Սիտտերի տարածա-ժամանակում։ Ոչ- տրիվիալ տոպոլոգիան մակածվում է կոսմիկական լարի առկայությամբ։ Հետազոտվելու են երկկետային ֆունկցիաները, էլեկտրական ու մագնիսական դաշտերի քառակուսիների և էներգիա- իմպուլսի թենզորի վակուումային միջինները կամայական թվով տարածական չափողականությունների համար։ Համապատասխան արդյունքները կիրառվելու են վաղ Տիեզերքի ինֆլյացիոն մոդելներում։ Քննարկվելու է կոսմիկական լարի ազդեցությունը ինֆլյացիոն փուլում մակածված մագնիսական դաշտերի սաղմերի վրա։ Հետազոտվելու են կոսմոլոգիական դինամիկան և մութ էներգիայի մոդելները Լագրանժիանի խտությունում ընդհանուր կինետիկ և պոտենցիալ ֆունկցիաներով սկալյար դաշտի համար և f(R)-գրավիտացիայի մոդելների շրջանակներում։


Ծրագրի ղեկավար`
Արամ Ազատի Սահարյան, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր:

Կատարողներ`

Էդվարդ Վարդանի Չուբարյան, Ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր,
Ռոլանդ Մամիկոնի Ավագյան, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր,
Գոհար Հրայրի Հարությունյան, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր,
Նվարդ Արամի Սահարյան, մագիստրոս

Հեռ.` (+374 10) 474012
Էլ.փոստ` saharian@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ