Դրամաշնորհներ

Նանոմետրական չափերում տեղայնացված լուսային ազդանշանի կառավարման հնարավորությունները
Սկիզբ՝11.12.2015
Ավարտ՝10.12.2017
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015, Բնագավառը` Ֆիզիկա և աստղագիտություն

Համառոտ նկարագրություն

Մոլեկուլների ինքնաբերաբար ճառագայթման ընթացքը մետաղական նանոմասնիկի առկայության պայմաններում աստիճանաձև վարք ունի: Բացի այդ էապես կրճատվում է գրգռված վիճակում կյանքի տևողությունը: Նախագծի կատարման ընթացքում մենք մտադիր ենք հետազոտել համակարգի վարքը արտաքին ռեզոնանսային դաշտի առկայության պայմաններում: Նախատեսվում է նաև հետազոտել մակերևույթին ադսորբցված մոլեկուլների նույնականացման եւ տեղորոշման հնարավորությունները մետաղական կոնաձև գագաթի օգնությամբ: Նախնական հետազոտություններում մենզ հաջողվել է ստանալ բանաձև, որը հնարավորություն է տալիս նկարագրել անթափանց մետաղական թաղանթի վրա բացված ալիքի երկարությունից փոքր չափի ճեղքով էլեկտրամագնիսական ալիքի արտասովոր անցման երեւույթը: Մենք մտադիր ենք հետազոտել լույսի անցման առանձնահատկությունները պարբերաբար դասավորված նանոմետրական լայնությամբ ճեղքերի համակարգով: Նախատեսվում է հետազոտել միևնույն սիմետրիայի առանցք ունեցող կապված ալիքատարեր, որտեղ դիէլեկտրիկական կոնը ծածկված է մետաղական բարակ թաղանթով և այնուհետև՝ դիէլեկտրիկական շերտով: Պարզվում է, որ ճառագայթման հզորության կտրուկ ուժեղացումն ու անկումը որպես առկայծում կարող է հանդես գալ հեղուկի մակերևույթի նույնիսկ 50 նմ լայնույթով տատանումների դեպքում: Դա հնարավորություն կտա նախագծել տատանումների գրանցման գերզգայուն սենսոր:


Ծրագրի ղեկավար՝
Խաչատուր Վլադիմիրի Ներկարարյան, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր.

Կատարողներ`

Արսեն Ժորայի Բաբաջանյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու,
Տիգրան Արսենի Աբրահամյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու,
Արտաշես Յուրիի Վարդանյան, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու,
Թորգոմ Սամվելի Եզեկյան, մագիստրոս

Հեռ.` (+374 10) 525564
Էլ.փոստ` knerkar@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ